Բլոգ

Կան պատվաստանյութեր, որոնք անհրաժեշտ է ստանալ նաև մեծահասակներին!

`Иллюстрация: ${item.title}`

Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ մեծահասակներին։

  • Մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ պատվաստում՝ մինչև 27 տարեկան կանանց և տղամարդկանց ։ Հնարավոր է պատվաստվել նաև մինչև 40 տարեկանը։
  • Գրիպի դեմ պատվաստում՝ ամեն տարի՝ աշուն-ձմեռ սեզոնին։
  • Դիֆթերիայի և փայտացման (տետանուսի) դեմ վերապատվաստում՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ։
  • Հղիության երրորդ եռամսյակում խորհուրդ է տրվում պատվաստվել կապույտ հազի (կոկլյուշի) դեմ։
  • Անբարենպաստ համաճարակային իրավիճակի դեպքում խորհուրդ է տրվում պատվաստվել կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ։
  • Ռիսկի խմբում գտնվող անձանց խորհուրդ է տրվում պատվաստվել վիրուսային հեպատիտ B-ի դեմ։
  • Արտակարգ (էքստրեն) պատվաստում՝ փայտացման (տետանուսի) և կատաղության դեմ։

Ի՞նչ պատվաստանյութեր կան Հայաստանում։

  • Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ — Priorix (Բելգիա) և MMR VaxPro (Նիդեռլանդներ)
  • Գրիպ — Vaxigrip Tetra (Ֆրանսիա)
  • Մարդու պապիլոմավիրուս (HPV) — Gardasil 4 (ԱՄՆ)
  • Դիֆթերիա, փայտացում (տետանուս) — Tetadif (Բուլղարիա)
  • Դիֆթերիա, փայտացում (տետանուս), կապույտ հազ (կոկլյուշ) — Adacel (Կանադա) մինչև 25 տարեկան անձանց և հղի կանանց՝ հղիության երրորդ եռամսյակում
  • Հեպատիտ B — հնդկական ռեկոմբինանտ պատվաստանյութ
  • Կատաղություն — ԿոկԱՎ (Ռուսաստան)

Պե՞տք է պատվաստվեմ այս բոլոր պատվաստանյութերով։

Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Անհատական պատվաստումների պլանը կարելի է կազմել բժշկի հետ խորհրդակցության ընթացքում։

Կարո՞ղ եմ միաժամանակ մի քանի պատվաստանյութ ստանալ։

Այո՛։ Միաժամանակ մի քանի պատվաստանյութի ներարկումը չի բարձրացնում բարդությունների ռիսկը և չի նվազեցնում դրանց արդյունավետությունը։

Իսկ պատվաստումների համար հակացուցումներ կա՞ն։

Պատվաստումը հակացուցված է այն անձանց, ովքեր նախկին պատվաստումից հետո ունեցել են ծանր ալերգիկ ռեակցիա։ Կենդանի թուլացված պատվաստանյութերը, օրինակ՝ կարմրուկի դեմ, հակացուցված են իմունային անբավարարություն ունեցող անձանց (արյան հիվանդությունների, քիմիաթերապիայի ֆոնին և այլն), ինչպես նաև հղիներին։ Խորհուրդ է տրվում նաև հետաձգել պատվաստումը սուր հիվանդության դեպքում՝ մինչև լիարժեք ապաքինումը։

Պատվաստանյութերը թա՞նկ են։

Հայաստանում պոլիկլինիկային կցագրված բոլոր անձանց պատվաստումները կատարվում են անվճար։

Ի՞նչ է անհրաժեշտ պոլիկլինիկայի կցագրվելու համար։

Կցագրման համար անհրաժեշտ է ունենալ Հանրային ծառայությունների համար (ՀԾՀ) համար («սոցքարտ»)։ Կցագրման գործընթացը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Անհրաժեշտ է նաև ներկայացնել անձնագրի տվյալները և Հայաստանում բնակության հասցեն։

Կարևոր է. Մենք գիտենք դեպքերի մասին, երբ պոլիկլինիկաները մերժել են կցագրումը՝ առանց օրինական հիմքերի

Հնարավո՞ր է պատվաստվել վճարովի հիմունքներով։

Այո՛։ Մեզ հայտնի են դեպքեր, երբ որոշ բժշկական կենտրոններում պատվաստումները կատարվում են վճարովի հիմունքներով։

Հնարավո՞ր է պատվաստվել հենց «Չայկա» կլինիկայում։

Ոչ, մեր կլինիկայում պատվաստումներ չեն իրականացվում։

Սակայն եթե խորհրդատվության ընթացքում պարզվի, որ Ձեզ անհրաժեշտ է պլանային պատվաստում, բժիշկը կարող է կազմել անհատական պատվաստումների պլան, տեղեկացնել, թե որ պատվաստանյութերն են հասանելի Հայաստանում, որտեղ կարելի է պատվաստվել և ինչպես կազմակերպել այդ գործընթացը։ Ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ բժշկի ընդունելության ժամանակ։

Մենք ցանկանում ենք, որ Դուք գտնեք Ձեր բժշկին։