Երեխայի համար համապատասխան կոշիկի ընտրությունը կարևոր խնդիր է ծնողների համար։
Կարևոր է հիշել․
Կոշիկները և ներբանները չեն փոխում ոտնաթաթի ձևը։ Դրանք միայն ապահովում են քայլելու համար աջակցող հենման մակերես։
Կոշիկ ընտրելիս հիմնական կանոնն այն է, որ պետք է ընտրել այնպիսի զույգ, որը լավ է նստում ոտքին և հարմարավետ է։
Կոշիկի առջևի հատվածը պետք է լինի բավականաչափ լայն, որպեսզի չսեղմի մատները կամ եղունգները և չառաջացնի մաշկի, մատների ու եղունգների հետ կապված խնդիրներ։
Եթե ներբանը դնենք ոտնաթաթին կամ կոշիկի ներբանը մոտեցնենք ոտնաթաթին (ձախ կոշիկը՝ աջ ոտքին և հակառակը), ապա ոտնաթաթի և կոշիկի/ներբանի եզրերի միջև պետք է ազատ տարածություն մնա։
Կոշիկի հետևի հատվածը պետք է սերտ, բայց հարմարավետ կերպով հենվի կրունկին՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ ոտնաթաթի կայունությունն ապահովելու համար։ Այն չպետք է լինի չափազանց նեղ, որպեսզի չսեղմի ոտքը, բայց նաև չպետք է լինի չափազանց ազատ, որպեսզի կոշիկը չսահի ոտքից և չտրորի կրունկը։
Կոշիկը պետք է պատրաստված լինի շնչող նյութից, քանի որ երեխաների ոտքերը կարող են շատ քրտնել։
Փոքր երեխաներին, որոնք դեռ չեն սկսել քայլել, կոշիկ ընդհանրապես անհրաժեշտ չէ։ Ցրտից պաշտպանվելու համար բավական են գուլպաները և փափուկ տնային կոշիկները։ Եթե, այնուամենայնիվ, կոշիկ է օգտագործվում, այն պետք է լինի ճկուն և ազատ, որպեսզի չսեղմի ոտքերը կամ մատները։ Եվ այո, երեխաները, ինչպես նաև մեծահասակները, կարող են քայլել ոտաբոբիկ։
Առաջին զույգի համար նախընտրելի է հարթ, առանց արտահայտված ռելիեֆի ներբանով կոշիկը, քանի որ չափազանց կպչուն ներբանը կարող է հաճախակի ընկնելու պատճառ դառնալ։
Բարձր կոշիկը կարող է օգտակար լինել սրունք-թաթային հոդին լրացուցիչ աջակցություն ապահովելու համար, եթե երեխան հաճախ է ոլորում կոճը։ Սակայն կարևոր է չշփոթել նման սպորտային կոշիկները «կոշտ կոշիկների հետ, որոնք սահմանափակում են սրունք-թաթային հոդի շարժումները և թույլ չեն տալիս, որ ոտնաթաթի սեփական կայունացնող մկաններն աշխատեն և զարգանան։
Փոքր երեխաների հարթաթաթությունը կամ «վալգուսը» կոշիկների միջոցով բուժելու փորձերը անընդունելի են․ այս վարկածները ժամանակի և հետազոտությունների փորձությունը չեն անցել։
Հիշեք՝ կոշիկը ոտնաթաթի համար հագուստ է։
Եթե երեխայի կամ նրա ծնողների մոտ առկա են ոտնաթաթերի շրջանում ցավի կամ անհարմարության գանգատներ, արժե այդ խնդիրը քննարկել մանկաբույժի, իսկ ավելի բարդ դեպքերում՝ օրթոպեդի հետ։
«Ի՞նչ պետք է իմանան ծնողները երեխաների հարթաթաթության, «ծուռթաթության», ոտքերի ծռվածության և մանկական կոշիկների մասին» գրքույկը՝ «ապացուցողական մանկական օրթոպեդիայի» հիմնադիր, պրոֆեսոր Լ. Սթեյլիի կողմից։
Ներբեռնել։
https://global-help.org/publications/books/help_whatparentsflatfeetrussian.pdf
Սկզզբնաղբյուրներ: