Բլոգ

WEIGHT & METABOLIC CARE

Քաշի նվազեցման և նյութափոխանակության առողջության կառավարման 12-շաբաթյա ծրագիր

WEIGHT & METABOLIC CARE

Weight & Metabolic Care — ավելորդ քաշ և ճարպակալում ունեցող մարդկանց համար նախատեսված համալիր բժշկական և կրթական ծրագիր է։

12 շաբաթվա ընթացքում հիվանդի հետ աշխատում է մասնագետների թիմը՝ գնահատում է առողջական վիճակը և նյութափոխանակային ռիսկերը, մշակում անհատական բուժման ռազմավարություն, վերլուծում սննդակարգն ու սննդային վարքագիծը, ընտրում ֆիզիկական ակտիվության համապատասխան տարբերակներ և սովորեցնում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են քաշի երկարաժամկետ կառավարման համար։

Ծրագրի նպատակը 12 շաբաթվա ընթացքում որոշակի քանակությամբ կիլոգրամներ կորցնելը չէ։ Սա ինտենսիվ փուլ է, որի ընթացքում ձևավորվում է քաշի և նյութափոխանակության առողջության հետագա կառավարման անհատական ռազմավարությունը։

ԻՆՉՈՒ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ

Ճարպակալումը քրոնիկ, կրկնվող և բազմագործոն հիվանդություն է։ Քաշի նվազեցումը բուժման միայն մի մասն է։ Ոչ պակաս կարևոր է ձեռք բերված արդյունքի պահպանումը, մկանային զանգվածի պահպանությունը, նյութափոխանակային ռիսկերի վերահսկումը և հետագա ռազմավարության ըմբռնումը։

Բուժման մեկ ունիվերսալ մեթոդ գոյություն չունի։

Միայն սննդակարգը չի լուծում բոլոր խնդիրները։ Դեղորայքը չի փոխարինում սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը։ Իսկ խորհուրդներն ավելի արդյունավետ են, երբ մարդը հասկանում է, թե ինչու են դրանք անհրաժեշտ և ինչպես կիրառել դրանք առօրյա կյանքում։

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ

Ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն՝

• ավելորդ քաշ կամ ճարպակալում,

• ճարպակալում՝ նյութափոխանակային խանգարումների համակցությամբ,

• 2-րդ տիպի շաքարային դիաբետ և ավելորդ քաշ կամ ճարպակալում։

Հատկապես այն մարդկանց համար, ովքեր արդեն փորձել են նվազեցնել քաշը, սակայն այն կրկին ավելացել է, փորձել են տարբեր սննդակարգեր և չեն հասկանում, թե որ ռազմավարությանը հետևել, դիտարկում են դեղորայքային բուժման հնարավորությունը կամ արդեն ստանում են այն, ցանկանում են ոչ միայն նիհարել, այլև հասկանալ, թե ինչպես հետագայում կառավարել քաշը և դրա հետ կապված առողջական ռիսկերը։

ԻՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

01 / ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Աշխատանքը սկսվում է ոչ թե սննդակարգից, այլ առողջական վիճակի գնահատումից։

Վերլուծվում են հիվանդության պատմությունը, քաշի դինամիկան, քաշի նվազեցման նախկին փորձերը, ուղեկցող հիվանդությունները և նյութափոխանակային ռիսկերը։

Լաբորատոր և գործիքային հետազոտությունները նշանակվում են անհատական անհրաժեշտությունից ելնելով։

02 / ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախնական գնահատումից հետո սահմանվում են նպատակները և ձևավորվում է անհատական բժշկական ռազմավարություն։

Եթե առկա են ճարպակալման դեղորայքային բուժման կամ ուղեկցող հիվանդությունների շտկման ցուցումներ, բուժման տարբերակները քննարկվում և ընտրվում են անհատական մոտեցմամբ։

03 / ՍՆՆԴԱՌՈՒԹՅՈՒՆ

Սկզբում վերլուծվում է մարդու իրական, սովորական սննդակարգը՝ մթերքները, չափաբաժինները, ըմպելիքները, միջանկյալ սնունդը և օրվա ընթացքում սննդի բաշխումը։

Այնուհետև սննդակարգը շտկվում է՝ հաշվի առնելով բժշկական նպատակները, կենսակերպը և սննդային սովորությունները։

Առանց ունիվերսալ մենյուների և «արգելված մթերքների» ցանկերի։

04 / ՍՆՆԴԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾ

Գնահատվում են սննդային սովորությունները, մոտիվացիան, հուզական գործոնները, քաշի նվազեցման նախկին փորձը և կրկնվող «ձախողումների» պատճառները։

Հոգեթերապևտի հետ աշխատանքը օգնում է հասկանալ ոչ միայն, թե ինչ է մարդը ուտում, այլև՝ ինչու են կրկնվում սննդային վարքի որոշակի ձևերը։

05 / ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվի են առնվում ֆիզիկական հնարավորությունները, սահմանափակումները, ուղեկցող հիվանդությունները և ակտիվության ելակետային մակարդակը։

Ձևավորվում է աերոբիկ և ուժային ծանրաբեռնվածության, ինչպես նաև առօրյա ֆիզիկական ակտիվության անհատական ռազմավարություն։

Դինամիկան գնահատվում է պարբերաբար, իսկ անհրաժեշտության դեպքում ծանրաբեռնվածությունը փոփոխվում է։

06 / ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

8 անհատական պարապմունք էնդոկրինոլոգի հետ, որոնք նվիրված են քաշի և նյութափոխանակության առողջության կառավարման հիմնական հարցերին։

ՄԵԿ ՀԻՎԱՆԴ։ ՄԵԿ ԹԻՄ։ ՄԵԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։

Էնդոկրինոլոգ • Թերապևտ • Հոգեթերապևտ • Ֆիզիկական ակտիվության մասնագետ

Հիմնական տարբերությունը ոչ միայն մի քանի մասնագետների ներգրավվածությունն է։

Թիմը պարբերաբար գնահատում է հիվանդի դինամիկան և անհրաժեշտության դեպքում շտկում բուժման մարտավարությունը։

Բժշկական բուժումը, սննդակարգը, սննդային վարքագիծը և ֆիզիկական ակտիվությունը դիտարկվում են որպես մեկ միասնական և համաձայնեցված ռազմավարության մասեր։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ 12 ՇԱԲԱԹՆԵՐԸ

ՓՈՒԼ 1 / ՍԿԻԶԲ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ընդլայնված բժշկական գնահատում, անհրաժեշտ հետազոտություններ, սովորական սննդակարգի վերլուծություն, սննդային վարքագծի և ֆիզիկական ակտիվության նախնական գնահատում։

Ստացված տվյալների հիման վրա ձևավորվում է անհատական ռազմավարություն։

ՓՈՒԼ 2 / ԻՆՏԵՆՍԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ

Բժշկական ուղեկցում, աշխատանք սննդակարգի և սննդային վարքագծի հետ, կրթական պարապմունքներ, ֆիզիկական ակտիվության ձևավորում և շտկում, դինամիկայի գնահատում և թիմային քննարկում։

ՓՈՒԼ 3 / ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ

Ստացած գիտելիքներն ու հմտություններն աստիճանաբար տեղափոխվում են առօրյա կյանք։

Հիվանդը շարունակում է հետևել համաձայնեցված ռազմավարությանը, իսկ թիմը գնահատում է, թե ինչն է լրացուցիչ շտկման կարիք ունի՝ ինտենսիվ փուլի ավարտից առաջ։

ՓՈՒԼ 4 / ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՊԼԱՆ

Կատարվում է հիմնական ցուցանիշների, արդյունքների և փոփոխությունների կրկնակի գնահատում։

Թիմի հետ իրականացվում է վերջնական քննարկում և կազմվում է քաշի և նյութափոխանակության առողջության հետագա կառավարման անհատական պլան։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆ Է

8 ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻ ՀԵՏ

Պարապմունքներն անցկացվում են էնդոկրինոլոգի հետ՝ օգտագործելով տեսողական ներկայացումներ, սխեմաներ և օրինակներ։

Քննարկվում են ճարպակալումը և նյութափոխանակության առողջությունը, սննդակարգը և տարբեր սննդային ռազմավարությունները, մթերքների ընտրությունը, ֆիզիկական ակտիվությունը, հորմոնալ գործոնները, քունը և սթրեսը, դեղորայքային և վիրաբուժական բուժումը, սննդային վարքագիծը և սովորությունների երկարաժամկետ փոփոխությունը։

[ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ]

12-ՇԱԲԱԹՅԱ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Կատարվում է արդյունքների վերջնական գնահատում և կազմվում է քաշի և նյութափոխանակության առողջության հետագա կառավարման անհատական պլան։

Ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, ուստի ծրագրի ավարտը չի նշանակում բժշկական հսկողության ավարտ։

Հետագա բժշկական հսկողության ծավալն ու հաճախականությունը որոշվում են անհատական կարգով։