ԻՆՉՈՒ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
Ճարպակալումը քրոնիկ, կրկնվող և բազմագործոն հիվանդություն է։
Մարմնի քաշի և ձեռք բերված արդյունքի պահպանման վրա միաժամանակ ազդում են սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, քունը, սննդային վարքագիծը, հոգեբանական և կենսաբանական գործոնները, որոշ հիվանդություններ և դեղամիջոցներ։
Հետևաբար, քաշի երկարաժամկետ վերահսկումը պահանջում է հասկանալ, թե ինչպես են այս գործոնները փոխկապակցված և ինչ դեր ունի դրանցից յուրաքանչյուրը։
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ
Կրթական ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր՝
• ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում,
• նախկինում փորձել են նվազեցնել քաշը, սակայն կրկին բախվել են քաշի ավելացման խնդրին,
• ցանկանում են հասկանալ սննդի և տարբեր սննդակարգային ռազմավարությունների հիմնական սկզբունքները,
• ցանկանում են ավելի լավ հասկանալ ֆիզիկական ակտիվության, քնի, սթրեսի և սննդային վարքագծի դերը,
• ցանկանում են ամբողջական պատկերացում կազմել ճարպակալման բուժման ժամանակակից մեթոդների և քաշի երկարաժամկետ կառավարման վերաբերյալ։
ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
8 ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻ ՀԵՏ
Սա տեսադասընթաց չէ և նախապես ձայնագրված դասախոսությունների շարք չէ։ Յուրաքանչյուր պարապմունք անցկացվում է էնդոկրինոլոգի հետ՝ օգտագործելով տեսողական ներկայացումներ, սխեմաներ և օրինակներ։
Դուք կարող եք հարցեր տալ, քննարկել նյութը և քայլ առ քայլ խորանալ յուրաքանչյուր թեմայի մեջ։
Կրթական ծրագիրն ունի միասնական կառուցվածք և բաղկացած է ութ մոդուլից։
8 ՄՈԴՈՒԼ
Մոդուլ 1. Ճարպակալում և նյութափոխանակության առողջություն
Ի՞նչ է ճարպակալումը, ինչու է այն զարգանում և ինչ ազդեցություն է ունենում առողջության վրա։
Մոդուլ 2. Առողջ սննդակարգի հիմունքները
Էներգետիկ հավասարակշռություն, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, սննդային մանրաթելեր, չափաբաժինների չափ և հավասարակշռված սննդակարգի սկզբունքներ։
Մոդուլ 3. Սննդակարգերի տեսակները և սնվելու ռազմավարությունները
Միջերկրածովյան սննդակարգ, ցածր ածխաջրերով սննդակարգ, ինտերվալային սնունդ և այլ մոտեցումներ․ դրանց առավելությունները, սահմանափակումները և համապատասխան ռազմավարության ընտրությունը։
Մոդուլ 4. Սննդամթերքի գիտակցված ընտրություն
Սննդամթերքի պիտակներ, շաքարի փոխարինիչներ, «դիետիկ» մթերքներ, ըմպելիքներ, ալկոհոլ և սննդամթերքի ընտրության գործնական հմտություններ։
Մոդուլ 5. Ֆիզիկական ակտիվություն և նյութափոխանակություն
Աերոբիկ և ուժային վարժություններ, մկանային զանգվածի դերը, NEAT-ը և առօրյա ֆիզիկական ակտիվությունը։
Մոդուլ 6. Հորմոններ, քուն և սթրես
Ինսուլին և ինսուլինառեզիստենտություն, վահանաձև գեղձ, կորտիզոլ, ախորժակի կարգավորում, քուն, քնի ապնոէ և սթրեսի ազդեցությունը մարմնի քաշի վրա։
Մոդուլ 7. Ճարպակալման դեղորայքային և վիրաբուժական բուժում
Ժամանակակից դեղորայքային բուժում, GLP-1/GIP խմբի դեղամիջոցներ, բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը, մետաբոլիկ և բարիատրիկ վիրաբուժություն։
Մոդուլ 8. Սննդային վարքագիծ և սովորությունների երկարաժամկետ փոփոխություն
Նպատակներ և մոտիվացիա, սովորությունների ձևավորում, սննդային վարքագծի խանգարումներ, հոգեթերապևտիկ մոտեցումներ և ձեռք բերված արդյունքի պահպանում։
ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԻ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ ԿԱՄ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ
Ուսուցումը կարող է օգտակար լինել նաև ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող երեխաների և դեռահասների ծնողների համար։
Երեխան մեծանում է ընտանիքում, որտեղ մեծապես ձևավորվում են սնվելու սովորությունները, սննդի նկատմամբ վերաբերմունքը, առօրյա ֆիզիկական ակտիվությունը և վարքային սովորությունները։
Այդ պատճառով ծնողների համար կարևոր է հասկանալ սննդի, սննդամթերքի ընտրության և ֆիզիկական ակտիվության հիմնական սկզբունքները։
Ուսուցման նպատակը երեխային դիետա նշանակելը չէ, այլ ծնողներին այն գիտելիքներով ապահովելը, որոնք կօգնեն ձևավորել ավելի առողջ սննդային միջավայր և ապրելակերպ ամբողջ ընտանիքի համար։