Սա ոչ թե ՀՇ- ն է կամ ՄՌՏ-ն։
Ոչ արյան անալիզը։
Եվ նույնիսկ ոչ արհեստական բանականությունը։
Սա բժշկի և պացիենտի զրույցն է։
Ինչո՞ւ է առողջության մասին հոգատարությունը սկսվում թերապևտի հետ զրույցից։
Երբ մարդիկ մտածում են կանխարգելման մասին, սովորաբար պատկերացնում են անալիզներ, ուլտրաձայնային հետազոտություններ, check-up-ներ և տարբեր հետազոտություններ։ Սակայն իրականում ժամանակակից բժշկության առաջին և ամենակարևոր գործիքը զրույցն է։ Ոչ թե մի քանի րոպեանոց ձևական հարցում, այլ հանգամանալից զրույց բժիշկ-թերապևտի հետ։
Ինչո՞ւ է պետք զրույցը, եթե կան անալիզներ
Ժամանակակից բժշկության պարադոքսն այն է, որ տեղեկատվությունը գնալով շատանում է, բայց երբեմն՝ հասկանալը պակասում։
Անալիզները ցույց են տալիս թվեր։
ՈւՁՀ-ն ցույց է տալիս պատկերներ։
Բայց ոչ մի հետազոտություն չի կարող պատասխանել հարցերին և վերլուծել պատասխանները․
Ինչպե՞ս եք ապրում։
Ինչպե՞ս եք քնում։
Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։
Ի՞նչ մակարդակի սթրես եք ապրում։
Ի՞նչ հիվանդություններ են եղել ձեր հարազատների մոտ։
Ի՞նչ դեղեր և հավելումներ եք ընդունում։
Ինչո՞ւ հենց հիմա որոշեցիք զբաղվել ձեր առողջությամբ, և ի՞նչ չափանիշներ ունեք առողջության վերաբերյալ։
Այս հարցերի պատասխանները հաճախ ոչ պակաս կարևոր են, քան լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Լավ թերապևտը ոչ թե պարզապես հիվանդություն է փնտրում, այլ ձևավորում է առողջության ամբողջական պատկերը
Շատ հիվանդություններ սկսվում են դեռ շատ առաջ, քան անալիզներում շեղումներ կհայտնվեն։
Բարձր զարկերակային ճնշում։
Շաքարային դիաբետ։
Սրտանոթային հիվանդություններ։
Տագնապային խանգարումներ։
Քրոնիկական գերհոգնածություն։
Այս վիճակների զարգացման ռիսկը հաճախ նկատելի է դառնում հենց զրույցի ընթացքում։
Այդ պատճառով թերապևտի խնդիրը ոչ միայն հիվանդություն հայտնաբերելն է, այլ նաև ռիսկի գործոնները տեսնելն ու օգնելը՝ կանխելու դրանց զարգացումը։ Եվ ոչ պակաս կարևոր է քննարկել և առաջարկել գիտականորեն հիմնավորված սքրինինգներ ու կանխարգելիչ մոտեցումներ։
Անհատականացված բժշկությունը պարզապես անհատական անալիզների ցանկ չէ
Երբ խոսում են անհատականացված բժշկության մասին, շատերը պատկերացնում են կոնկրետ մարդու համար կազմված յուրահատուկ հետազոտությունների ցանկ։
Իրականում անհատականացումը սկսվում է շատ ավելի վաղ։
Այն սկսվում է հասկանալուց, որ տարբեր մարդկանց համար առողջությունը տարբեր տեսք ունի։
Մեկ մարդու համար գլխավոր նպատակը 60 տարեկանում բարձր ֆիզիկական ակտիվությունը պահպանելն ու սպորտով զբաղվելն է։
Մյուսի համար՝ սրտամկանի ինֆարկտի ռիսկի նվազեցումը, որը հանդիպում է ընտանիքի մի քանի սերունդներում։
Երրորդի համար՝ քրոնիկական հոգնածությունը հաղթահարելն ու կյանքի որակի վերականգնումը։
Այդ պատճառով անհատականացված բժշկությունը ոչ այնքան անհատական անալիզների ցանկ է, որքան առողջության, ռիսկերի և նպատակների անհատական ընկալում։
Հենց զրույցն է օգնում բժշկին հասկանալ, թե իրականում ինչն է կարևոր պացիենտի համար և առաջարկել այն լավագույնը, ինչ այսօր ունի բժշկությունը։
Բոլորին նույն հետազոտությունները պետք չեն
Ինտերնետում հեշտ է գտնել «ամբողջ օրգանիզմը ստուգելու» անալիզների ցանկեր։ Սակայն խնդիրը այն է, որ համընդհանուր ցանկ գոյություն չունի։
25-ամյա տղամարդու և 55-ամյա կնոջ հետազոտությունները տարբեր կլինեն։
Սրտանոթային հիվանդությունների ժառանգական ռիսկ ունեցող մարդու հետազոտությունները կտարբերվեն քրոնիկական հիվանդություններ չունեցող մարզիկի հետազոտություններից։
Զրույցից հետո թերապևտը օգնում է ընտրել հենց այն հետազոտությունները, որոնք իսկապես իմաստ ունեն տվյալ իրավիճակում։
Ժամանակակից ախտորոշումը սկսվում է հիպոթեզից
Տարածված կարծիք կա, թե որքան շատ անալիզ հանձնես, այնքան մեծ է առողջությունը պահպանելու հավանականությունը։ Սակայն գործնականում ժամանակակից բժշկությունը աշխատում է այլ կերպ։
Հետազոտությունների մեծ մասը նշանակվում է ոչ թե «ամեն դեպքում», այլ կոնկրետ բժշկական հիպոթեզներ ստուգելու համար։
Սկզբում բժիշկը հավաքում է տեղեկատվություն՝
գանգատներ,
անամնեզ,
կենսակերպ,
ժառանգական գործոններ,
նախորդ հետազոտությունների արդյունքներ։
Դրանից հետո ձևավորվում են ենթադրություններ այն մասին, թե ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ օրգանիզմում։
Եվ միայն դրանից հետո ընտրվում են այն հետազոտությունները, որոնք կօգնեն հաստատել կամ բացառել այդ հիպոթեզները։
Այս մոտեցումը թույլ է տալիս ստանալ իսկապես օգտակար տեղեկատվություն, խուսափել պատահական հայտնաբերումներից և չանցնել ավելորդ հետազոտություններ։
Փաստորեն, անալիզները հազվադեպ են դառնում ախտորոշման սկիզբը։
Ավելի հաճախ դրանք հաջորդ քայլն են՝ ուշադիր զրույցից հետո։
Զրույցը օգնում է տեսնել այն, ինչը այլ կերպ հնարավոր չէ հայտնաբերել
Երբեմն ինքնազգացողության վատացման հիմնական պատճառներն են լինում՝
քրոնիկական սթրեսը,
քնի խանգարումները,
էմոցիոնալ այրումը,
սննդակարգի առանձնահատկությունները,
ցածր ֆիզիկական ակտիվությունը,
վնասակար սովորությունները։
Սովորաբար անալիզները չեն կարող լիարժեք գնահատել այս գործոնները։
Մինչդեռ դրանք անմիջական ազդեցություն ունեն կյանքի որակի և բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկի վրա։
Առողջությունը չի սկսվում լաբորատորիայում
Ժամանակակից բժշկությունը աստիճանաբար տեղափոխում է ուշադրության կենտրոնը հիվանդությունների որոնումից դեպի առողջության պահպանում։
Եվ այդ ճանապարհի առաջին քայլը հասկանալն է, թե ով է նստած բժշկի դիմաց, ինչ ռիսկեր են նրա համար կարևոր և ինչ նպատակների է նա ցանկանում հասնել։
Հենց այդ պատճառով առողջության մասին հոգատարությունը սկսվում է բժշկի հետ հանգամանալից զրույցից։
Քանի որ լավ բժշկությունը միայն անալիզներ և տեխնոլոգիաներ չեն։
Դա ուշադրություն է կոնկրետ մարդու նկատմամբ։