Բարև ձեզ։
Ես ավարտել եմ ընդհանուր բժշկության ֆակուլտետը և «Ներքին հիվանդություններ» մասնագիտությամբ օրդինատուրան տարածաշրջանի առաջատար բժշկական բուհերից մեկում՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում։ Բացի այդ, ավարտել եմ մասնագիտական վերապատրաստում, որպես սրտաբան ՝ Պ․ Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բժշկական ինստիտուտի բազայում։ Իմ գիտական աստիճանը ստացել եմ հիվանդությունների պաթոմորֆոգենեզի ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար գիտագործնական կենտրոններից մեկում՝ Ա. Պ. Ացինի անվան Մարդու մորֆոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա, Ռուսաստան), 24 տարեկան հասակում՝ դառնալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած ամենաերիտասարդ մասնագետներից մեկը։
Անցել եմ վերապատրաստման դասընթացներ և մասնագիտական պրակտիկաներ սրտաբանության, ռևմատոլոգիայի, դիաբետոլոգիայի և սրտային վերականգնողական բժշկության ոլորտներում այնպիսի հեղինակավոր բժշկական համալսարաններում և կենտրոններում, ինչպիսիք են՝
Ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարան,
Սիբիրի պետական բժշկական համալսարան,
Իսֆահանի բժշկական գիտությունների համալսարան,
Պ. Լ. Շուպիկի անվան առողջապահության ազգային համալսարան,
Բելառուսի հետդիպլոմային բժշկական կրթության ակադեմիա,
Վիեննայի բժշկական համալսարան,
Բոլոնիայի համալսարան,
Մայո կլինիկա և այլն։
Նաև անցել եմ բազմաթիվ հեռավար կրթական ծրագրեր Եվրոպական ռևմատոլոգիական լիգայի (EULAR), Եվրոպական աթերոսկլերոզի ընկերության և Միջազգային դիաբետի ֆեդերացիայի կողմից։
Այս պահին աշխատում եմ դոկտորական ատենախոսության վրա, որի շրջանակում կազմակերպվել է համաիրանական կոհորտային հետազոտություն՝ Իսֆահանի սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի բազայում (ԱՀԿ համագործակցող կենտրոն), որտեղ աշխատում եմ որպես գիտաշխատող։
Իմ գիտական կոնսուլտանտներն են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, կանխարգելիչ սրտաբանության լաբորատորիայի ղեկավար, Ե. Ի. Չազովի անվան սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, Ռուսաստանի կանխարգելիչ սրտաբանության ազգային ընկերության նախագահ, ինչպես նաև Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ ՝Նանա Վաչիկովնա Պոգոսովան։
Նաև Նիզալ Սարրաֆզադեգանը՝ Իրանի գլխավոր սրտաբան, Իսֆահանի սրտանոթային հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր և տնօրեն (ԱՀԿ համագործակցող կենտրոն), Բրիտանական Կոլումբիայի համալսարանի բժշկական դպրոցի պատվավոր պրոֆեսոր (Վանկուվեր, Կանադա)
Ավագիմյան Ա.Ա.՝ ավելի քան 60 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնցից 45-ը ինդեքսավորված են Scopus տվյալների բազայում։ Նա նաև երկու ուսումնական ձեռնարկի հեղինակ է բժշկական համալսարանների ուսանողների և բժիշկների համար, որոնք ներդրված են Ռուսաստանի բժշկական բուհերի ուսումնական գործընթացում։
Նա խմբագրական խորհրդի անդամ է «Սիբիրի բժշկության տեղեկագիր», «Կուբանի նորարարական բժշկություն», «Կլինիկական և փորձարարական մորֆոլոգիա» և այլ գիտական հանդեսներում։
2021 թվականին դոկտոր Ավագիմյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մրցանակին՝ բարձր գիտական ակտիվության և գիտական աշխատանքի համար։
Ավագիմյան Ա.Ա.-ն անդամ է ավելի քան 15 մասնագիտական ասոցիացիաների, այդ թվում՝ Ռուսաստանի սրտաբանների ընկերություն, Եվրոպական սրտաբանության ընկերություն, Եվրոպական ռևմատոլոգիայի լիգա, Ամերիկյան սրտաբանների ասոցիացիա և այլ կազմակերպություններ։
Աշոտ Արմանովիչ Ավագիմյանը կանխարգելիչ սրտաբանության միջազգային աշխատանքային խմբի հիմնադիրն է, որտեղ ընդգրկված են փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Իտալիայից, Ֆրանսիայից և Հունաստանից։