Բլոգ

Զգուշացեք․ հաճախ հիվանդացող երեխաներ. երբ պետք է կասկածել առաջնային իմունոդեֆիցիտ

Գայանե Սաֆրոնովա

Մանկաբույժ • Մանկական գաստրոէնտերոլոգ

Շատ ծնողներ բախվում են մշտապես հիվանդացող երեխայի խնդրին։ “Քթահոսության տարիքը” սովորաբար սկսվում է մանկապարտեզ հաճախելու հետ մեկտեղ և ավարտվում, երբ երեխան հաղթահարում է հիմնական վիրուսային վարակները և ձևավորում դրանց նկատմամբ իմունիտետ։

Բայց եկեք պարզենք, թե ինչպես չվրիպել ինչ-որ իրական լուրջ խնդրի դեպքում և ինչպես խուսափել ավելորդ անհանգստություններից։

Հիվանդությունների ցանկացած քանակ փոքր տարիքի երեխաների համար նորմալ է, եթե բացակայում են առաջնային իմունոդեֆիցիտի նշանները։

Առաջնային իմունոդեֆիցիտը բնածին հիվանդությունների շարք է, որոնք ուղեկցվում են իմունային համակարգի անկարողությամբ բավարար կերպով դիմադրել վարակներին և պաշտպանել օրգանիզմը։

Առաջնային իմունային անբավարարության ընդհանուր նշաններ:

— Հաճախակի վարակներ․տարեկան 8 և ավելի դեպքեր 1 տարեկանից բարձր երեխաների մոտ։ Վարակներն ուղեկցվում են ատիպիկ կամ ծանր ընթացքով, ինչը պահանջում է հաճախակի հակաբիոտիկներ կամ հոսպիտալացում,

— Կրկնվող ծանր վարակներ,

— Անսովոր կամ վարակներ, որոնք տեղի են ունենում, երբ իմունային համակարգը թուլանում է

— Ստանդարտ հակաբիոտիկների անարդյունավետություն

Սպեցիֆիկ դրսևորումներ

— Աճի և զարգացման հետաձգում,

— Քրոնիկական լուծ,

— Մշտական կանդիդոզ բերանի խոռոչում կամ մաշկի վրա 1 տարեկանից հետո,

— Կրկնվող աբսցեսներ մաշկի կամ ներքին օրգանների մեջ,

— Ընտանեկան անամնեզում իմունոդեֆիցիտի դեպքեր

Վարակային դրսևորումներ

— Թոքաբորբ (տարեկան 2 և ավելի դեպք),

— Թարախային սինուսիտ կամ միջին ականջաբորբ (տարեկան 4 և ավելի դեպք),

— Սեպսիս կամ մենինգիտ,

— Օստեոմիելիտ կամ սեպտիկ արթրիտ

Աուտոիմուն և այլ դրսևորումներ

— Աուտոիմուն հիվանդություններ,

— Լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ,

— Անգիոայտուցը

— Ծանր ալերգիկ ռեակցիաներ

Եթե առկա է այս նշաններից մեկը կամ մի քանիսը, անհրաժեշտ է անմիջապես դիմել մանկաբույժին, որպեսզի կազմվի հետազոտությունների հետագա պլան։

Skip to content