Հայրապետյան Իզաբելլա

Մեծահասակներ
Տիրապետում է լեզուներին

Հայերեն, Ռուսերեն

Ընդունելության արժեքը 40 000 ֏

Իմ մասին

Բարև ձեզ!

Ես Իզաբելլա Հյրապետյանն եմ, գործող հոգեբան, ավելի քան քսան տարի աշխատում եմ այս ոլորտում։ Ես միշտ ձգտել եմ բազմակողմանիորեն զարգանալ մասնագիտական տեսանկյունից, այդ իսկ պատճառով այսօր իմ փորձի մեջ ներառված են հետազոտական աշխատանքը, դասավանդումը, հոգեբանական կենտրոնի գործունեության համակարգումը, ինչպես նաև հոգեբանական խորհրդատվությունը։
Վերջին մի քանի տարիներին հիմնականում աշխատում եմ որպես հոգեբան-խորհրդատու մեծահասակների համար, կազմակերպում եմ հոգեբանական թրեյնինգներ և դասախոսություններ, մասնակցում են կրթական գործունեությանը։
Իմ աշխատանքը հիմնված է յուրաքանչյուր անձի նկատմամբ հարգանքի վրա և այն ձգտման, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ այն խնդիրների համար, որոնց բախվում են իմ հաճախորդները։
Իմ երկարամյա գործունեության ընթացքում ես աշխատել եմ բազմաթիվ տարբեր հարցումների հետ՝ սկսած անձնական և ընտանեկան խնդիրներից մինչև մասնագիտական և հուզական ճգնաժամեր։ Իմ աշխատանքում կիրառում եմ տարբեր մեթոդներ և մոտեցումներ, ինչպես օրինակ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան, ընդունման և պատասխանատվության թերապիան, կարեկցանքով ուղղորդված թերապիան, EMDR և այլ մեթոդներ, ինչը թույլ է տալիս ինձ համալիր և արդյունավետ լուծել ցանկացած խնդիր և աջակցել հաճախորդներին ամենատարբեր իրավիճակներում։
Իմ նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ դուք կարող եք հասկանալ ձեր զգացմունքներն ու մտքերը, բացահայտել, թե ինչ մեխանիզմներ են կանգնած ձեր գործողությունների և որոշումների հետևում, ինչպես նաև սովորել հաղթահարել դժվար իրավիճակները։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ ունակ է հաղթահարել դժվարությունները և վերագտնել կյանքի լիարժեքության զգացողությունը, եթե նրան տրամադրվեն անհրաժեշտ գործիքներ և աջակցություն։ Անցկացնում եմ խորհրդատվություններ 18 տարեկան և ավելի բարձր անձանց համար։ Իմ աշխատանքում առաջնորդվում եմ գիտական հետազոտությունների վրա հիմնված մոտեցումներով և ստեղծում եմ վստահելի հաղորդակցության մթնոլորտ, որտեղ կարելի է հանգիստ քննարկել կարևոր թեմաները և տրամադրվել դրական փոփոխությունների։

Կրթություն

1996-2001 – Ռուսաստանի Կրթության Ակադեմիայի Համալսարան։
Հոգեբան, հոգեբանության դասախոս մասնագիտությամբ «Հոգեբանություն»։

Դասընթացներ և որակավորումներ (վերջին 5 տարիների ընթացքում):
2021 – Հոգեբանական լրացուցիչ կրթության պորտալ։ Կարեկցանքի վրա հիմնված թերապիա (CFT): Մեթոդի տեսություն և հիմնական տեխնիկական մոտեցումներ։
Ընդունման և պատասխանատվության թերապիա (ACT): Մեթոդի տեսություն և հիմնական տեխնիկական մոտեցումներ։
2021 – Հոգեբանության և հոգեթերապիայի ակադեմիա։ Դեսենսիտիզացիայի և ԴՇՊՎ մեթոդի կիրառումը ճգնաժամային խորհրդատվության մեջ։
2022 – Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտ։ Լոգոթերապիա. մարդու ընկալման հիմունքներ։
2022 – Հոգեբանական լրացուցիչ կրթության պորտալ։ Կոգնիտիվ-վարքային հոգեթերապիա հուզական այրման համախտանիշի և ուժեղ բացասական ապրումների հետ աշխատանքում։
2024 – Հոգեբանական լրացուցիչ կրթության պորտալ։ Հոգեբանական օգնություն մարտական գործողությունների անմիջական և անուղղակի մասնակիցներին ու նրանց հարազատներին։ Աշխատանքի հիմունքներ PTSD դեպքում։

Աշխատանքային փոր

1996-2019 – Ռուսաստանի Կրթության Ակադեմիայի Հոգեբանական Ինստիտուտ, Մոսկվա։ Գիտական աշխատակից։ Տեսության և հոգեբանության պատմության լաբորատորիա, Տարիքային հոգեգենետիկայի լաբորատորիա։
2003-2009 – Բիզնեսի և Իրավունքի Ինստիտուտ, Մոսկվա։ Դասընթացավար՝ «Հոգեբանություն և մանկավարժություն», «Գովազդի հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանություն», Կոգնիտիվ հոգեբանություն» առարկաներով։
2020-2021 – Հոգեբան-խորհրդատու՝ առցանց մասնավոր պրակտիկայում։
2022 – «Կոնտակտ» մանկական զարգացման կենտրոն, Երևան։ Հոգեբան-խորհրդատու՝ երեխաների և ծնողների հետ աշխատանքի ոլորտում։
2021 – մինչ օրս – Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, Երևան։ Հոգեբան-խորհրդատու՝ մեծահասակների հետ աշխատանքի ոլորտում։ Մասնագիտական ուսումնական դասընթացների և վարպետության դասերի վարող։ Սուպերվայզեր

Skip to content