Հասմիկ Վարժապետյան

Մաշկաբան • Կոսմետոլոգ

Մեծահասակներ և երեխաներ
Տիրապետում է լեզուներին

Հայերեն, Ռուսերեն

Ընդունելության արժեքը 25 000 ֏

Իմ մասին

Բարև Ձեզ,
Ես Հասմիկն եմ, մաշկաբան-վեներոլոգ:

Ես օգնում եմ հիվանդներին հաղթահարել մաշկային հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը, էկզեման, ակնեն, ռոզացեան, ատոպիկ դերմատիտը, մաշկի վիրուսային հիվանդությունները և այլն: Բուժումից բացի,տալիս եմ խորուրդներ մաշկի գեղեցկությունն ու առողջությունը պահպանելու համար, որոնք կօգնեն խուսափել շատ խնդիրներից ապագայում և հասնել կայուն ռեմիսիայի:

Ես նաև մասնագիտացած եմ մաշկի բարորակ նորագոյացությունների դիագնոստիկայի և հեռացման մեջ, ինչպիսիք են նևուսները, պապիլոմաները, կերատոմաները: Նախնական զննում կատարելուց հետո հեռացնում եմ նորագոյացությունը ռադիոալիքային վիրաբուժության կամ լազերի միջոցով: Բացի այդ, ունեմ երեխաների հետ աշխատելու փորձ և շատ սիրում եմ նրանց: Պատրաստ եմ օգնել Ձեզ և Ձեր ընտանիքին:

Կրթություն

2016 — Ի․Մ․ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարան, Մոսկվա, բուժական գործ, ընդհանուր բժիշկ

2016 — MESOTECH մեզոթերապևտիկ պրեպարատների կիրառում դեմքի, մարմնի և մազերի էսթետիկ խնդիրների շտկման համար

2017 — Ի․Մ․ Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարան, Մոսկվա, մաշկասեռավարակաբանություն

2017 — Օնիխոմիկոզ։ Միկոլոգիայի ազգային ակադեմիա

2017 — LA ROCHE-POSEY դերմատոկոսմետիկ միջոցների ինտեգրում բժշկի պրակտիկայում՝ հիվանդի կյանքի որակի բարելավման նպատակով

2018 — Ազգերի բարեկամության ռուսական համալսարան, Մոսկվա, որակավորման բարձրացման ֆակուլտետ, կոսմետոլոգիա

2018 — Pluryal կոնտուրային պլաստիկայի համար նախատեսված պրեպարատների կիրառումը կլինիկական պրակտիկայում՝ Pluryal և Pluryal Volume դերմալ ֆիլլերներ, Pluryal Booster բուստեր։ NickOl

2018 — Նոր սերնդի պրեպարատներով ինտրալիպոթերապիայի տեխնոլոգիա՝ տեղային ճարպային կուտակումների շտկման ծրագրերում

2018 — Aquashine HA

2018 — Մեզոթերապիա և բիոռևիտալիզացիա FILORGA M-CITY պրեպարատների կիրառմամբ

2018 — Էսթետիկ մաշկաբանության ոլորտում Xeomin պրեպարատի ներարկման տեխնիկայի տիրապետում

2018 — Էսթետիկ մաշկաբանության ոլորտում Belotero պրեպարատի ներարկման տեխնիկայի տիրապետում։ MERZ AESTHETICS

2018 — Մասնագիտական կոսմեցևտիկայի կիրառման գործնական դասընթաց՝ LINDA KRISTEL

2019 — ЧОУ ДПО Մասնագիտական վերապատրաստման և ժամանակակից տեխնոլոգիաների ինստիտուտ, առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն

2019 — Դերմատոսկոպիայի հիմունքներ։ Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման զարգացմանը նպաստող տարածաշրջանային հասարակական կազմակերպություն

2022 — Кит Мед, ասեղային RF (Morpheus 8)

2021 — Գիտագործնական սեմինար՝ Scition UMA սարքավորման կիրառման վերաբերյալ

2021 — Regenlab PRP-թերապիա, էսթետիկ կոսմետոլոգիայի կորպորացիա

2021 — Radiesse պրեպարատի կիրառումը էսթետիկ մաշկաբանության ոլորտում (Merz Pharma)

Աշխատանքային փորձ

2019-2021 — СМ-Կլինիկ բժշկական հոլդինգ, բժիշկ- մաշկասեռավարակաբան, կոսմետոլոգ

2021-2022 — O2MED բժշկական կենտրոն, գլխավոր բժշկի տեղակալ, կոսմետոլոգ

2023-2024 — ABC-բժշկություն, բժիշկ- մաշկասեռավարակաբան

2024 — մինչ օրս — Չայկա կլինիկա, բժիշկ- մաշկասեռավարակաբան

Skip to content