Ինչու՞ է պետք պատվաստել նորածիններին այդքան վաղ։
Նորածին երեխան պաշտպանված է այն հակամարմիններով, որոնք ստացել է մորից։ Եթե մայրը պատվաստված է եղել կամ ինչ-որ հիվանդությամբ հիվանդացել է, ապա այդ հակամարմինները կփոխանցի երեխային։ Սակայն, քանի որ երեխայի մոտ սեփական հակամարմիններ չեն գոյանում, ապա 4-6 ամսականում նա մնում է առանց մոր պաշտպանության և կարող է հիվանդանալ։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է սկսել երեխային պատվաստել կյանքի առաջին ամիսներին, որպեսզի նրա իմունային համակարգը հասցնի ստեղծել պաշտպանություն։
Ինչու՞ այդքան շատ պատվաստանյութեր։
Պատվաստանյութերը նախատեսված են այն հիվանդությունների դեմ, որոնք արագ են տարածվում և/կամ հաճախ բերում են բարդությունների։ Բոլոր կարևոր պատվաստանյութերը ներառված են Հայաստանի ազգային պատվաստումների օրացույցում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն։
Ինչ պատվաստանյութեր են ներառված երեխաների համար Հայաստանում․
— Տուբերկուլյոզ — ռուսական ԲՑԺ պատվաստանյութ
— Հեպատիտ B — հնդկական ռեկոմբինանտ պատվաստանյութ
— Հեպատիտ B, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ և հեմոֆիլուս ինֆեկցիա B — Hexaxim (Ֆրանսիա), 1 տարվա ընթացքում
— Պնևմոկոկային ինֆեկցիա — Prevenar 13 (ԱՄՆ), 1 տարվա ընթացքում
— Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ — Priorix (Բելգիա) և MMR VaxPro (Նիդեռլանդներ)
— Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ — Tetraxim (Ֆրանսիա)
— Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ — Adacel (Կանադա)
— Ռոտավիրուսային ինֆեկցիա — Rotarix (Բելգիա)
— Գրիպ — Vaxigrip Tetra (Ֆրանսիա)
— Մարդու պապիլոմավիրուս — Gardasil-4 (ԱՄՆ)
— Ջրծաղիկ — ներառված է ազգային օրացույցում 2024 թվականից։ Պատվաստանյութ՝ Varilrix (Բելգիա)
— Մենինգիտ — Menactra (Ֆրանսիա), պատվաստվում են զորակոչային տարիքի տղաները
— Հեպատիտ A — Healive (Չինաստան), պատվաստվում են զորակոչային տարիքի տղաները
— Կատաղություն — Kokav (Ռուսաստան)
Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ պատվաստանյութեր են պակասում երեխայի համար․
Բժիշկը կարող է կազմել անհատական պատվաստումների պլան՝ հաշվի առնելով լրացնող պատվաստման կանոնները։ Երբեմն դա նշանակում է օգտագործել կոմբինացված պատվաստանյութեր։ Լրացուցիչ դեղաչափերը սովորաբար լավ են ընկալվում և անվնաս են օրգանիզմի համար։
Կարելի՞ է միանգամից մի քանի պատվաստանյութ ստանալ։
Այո։ Միաժամանակյա ներարկման դեպքում ռիսկերը չեն ավելանում, իսկ պատվաստանյութերի արդյունավետությունը մնում է նույնը։ Կոմբինացված պատվաստանյութերը նաև օգնում են նվազեցնել ներարկումների թիվը և այցելությունների քանակը։
Կա՞ն հակացուցումներ պատվաստման համար։
Պատվաստումը հակացուցված է այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են ծանր ալերգիկ ռեակցիաներ նախորդ պատվաստումից հետո։Կենդանի թուլացված պատվաստանյութերի, օրինակ՝ կարմրուկի դեմ, ներարկումը հակացուցված է արյան հիվանդությունների կամ քիմիաթերապիայի ֆոնին իմունային անբավարարություն ունեցող անձանց։Բացի այդ, խորհուրդ է տրվում զերծ մնալ պատվաստումից սուր հիվանդության դեպքում՝ մինչև լիարժեք ապաքինումը։
Եթե երեխայի մոտ եղել է ռեակցիա պատվաստանյութի նկատմամբ, դա համարվո՞ւմ է բժշկական հակացուցում հետագա պատվաստումների համար։
Պատվաստանյութը՝ դեղամիջոց է։ Ինչպես բոլոր իսկապես աշխատող դեղամիջոցները, պատվաստանյութերը կարող են ունենալ կողմնակի բարդություններ:Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են՝ ներարկման հատվածում ուռածություն, ցավ և կարմրություն, ընդհանուր անհանգստություն, ինչպես նաև պատվաստումից հետո առաջացող ցան՝ կենդանի պատվաստանյութերի օգտագործումից։ Այնուամենայնիվ, այդպիսի կողմնակի ազդեցությունները կանխատեսելի են և չեն հանդիսանում հետագա պատվաստումների հակացուցում։
Արդյոք պատվաստանյութերը թանկ են:
Հայաստանում բոլոր պատվաստանյութերը անվճար են։ Ավելին, անվճար են նույնիսկ թանկարժեք պատվաստանյութերը, օրինակ՝ Գարդասիլ-4։ Սակայն պատվաստվելու համար անհրաժեշտ է մանկաբույժի ուղեգիր։
Վճարովի պատվաստում հնարավո՞ր է։
Ոչ։ Հայաստանում հնարավոր չէ պաշտոնապես վճարել պատվաստանյութերի համար։
Ի՞նչ է անհրաժեշտ պատվաստման համար։
Պատվաստման համար անհրաժեշտ է սոցիալական համար (SSN)։ Այն թույլ է տալիս գրանցվել պոլիկլինիկայում՝ պատվաստում անցնելու համար։ Գրանցման գործընթացը տևում է մի քանի ժամ։ Այնուամենայնիվ, եթե դուք արդեն գրանցված եք պոլիկլինիկայում, պոլիկլինիկայի փոփոխությունը կարող է տևել մինչև 7 օր։ Բացի այդ, անհրաժեշտ է տրամադրել անձնագրային տվյալներ և բնակության հասցե Հայաստանում։
Կարո՞ղ է պատվաստումը կատարվել հենց Չայկայում։
Հայաստանի օրենքների համաձայն, մասնավոր կլինիկայում պատվաստում անցկացնել չի թույլատրվում, քանի որ պատվաստանյութերն հաշվառվում են։ Սակայն մենք ունենք գործընկեր՝ «Դավիդյանց» բժշկական կենտրոնը, որտեղ հնարավոր է պատվաստում անցկացնել։ Պատվաստման համար անհրաժեշտ է գրանցվել մանկաբույժի մոտ․ բժիշկը կանցկացնի զննում, կուղարկի եզրակացությունն ու սոցիալական համարը «Դավիդյանց» կլինիկա, կպահանջի պատվաստանյութը և կհամաձայնեցնի պատվաստման ժամանակը։
«Դավիդյանց» բժշկական կենտրոնում վճարելու անհրաժեշտություն կա՞։
Չայկա կլինիկայում Դուք վճարում եք բժշկի խորհրդատվության համար ‘ նախապատվաստումային հետազոտությամբ 38000 ֏, որը ներառում է պատվաստանյութի արժեքը, գործընթացի ուղեկցումը և կազմակերպումը։ Գինը կախված չէ ներարկվող պատվաստանյութերի քանակից։ «Դավիդյանց» կենտրոնում պատվաստանյութերի համար լրացուցիչ վճարում չի պահանջվում։
Սպասում ենք Ձեզ մեր “Չայկա”- յում

Հեղինակի այլ հոդվածները

Մանկական ոչ ստանդարտ ստուգում (Ոչ Չեքափ)

ԿԿ — հիվանդություն չէ, պարզապես կյանքի մի շրջան է

Կոլիկներ և «Մանուշակագույն լաց». պատճառներ և լուծումներ

Մեղուների և այլ խայթող միջատների խայթոցները

Մանկահասակ երեխաների գազիկներ: պատճառներ, ախտանիշներ և թեթևացման ուղիներ

Գաղտտուն․ գանգի ոսկրազուրկ հատված նորածնի մոտ։

Ինչպե՞ս պատրաստվել ժամային գոտիների փոփոխությանը:

Լակտացիոն մաստիտ

Ի՞նչ են էմոլենտները և ինչի համար են դրանք անհրաժեշտ

Երեխային կծել է մոծակը։ Ինչ անել?

Ինչպես ճանաչել վտանգը ծովում

Ի՞նչ անել, եթե երեխայի մաշկի մեջ կա փուշ

Պեդիկուլյոզ․ ինչ պետք է իմանալ և ինչպես պայքարել դրա դեմ?

Ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը առանց դեղորայքի

Մանկիկների անվտանգության օրը!

Վիտամին C
