Բլոգ

Պատրաստվում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Ուսումը – հաճույք և օգուտ, թե՞ սթրես ամբողջ ընտանիքի համար?

Օգոստոսի 25-ին, ժ. 15:00, հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու երեխաների և ընտանիքի հոգեբան Քսենյա Յագոդինայի դասախոսությանը։ Քսենյան դպրոցի հոգեբան Նյուբերգի դպրոցում, ինչպես նաև «Գրկվենք, քույրիկ» դպրոցական երեխաների ծնողների աջակցության բոտի ստեղծողներից մեկը։

 

Կքննարկենք հետևյալ հարցերը. Ի՞նչ պատճառով կարող է առաջանալ սթրես դպրոցականների մոտ (1-ից 12-րդ դասարան), ինչո՞ւ են սթրեսի ենթարկվում ծնողները։

Ի՞նչ է պետք հաշվի առնել, երբ երեխան ներգրավվում է նոր դպրոցական կոլեկտիվում։

Ի՞նչի վրա պետք է ուշադրություն դարձնել երեխայի զգացմունքային վիճակում։

Ինչպե՞ս հասկանալ, որ դպրոցում ինչ-որ բան այնպես չէ։

Թեստերը և քննությունները – ինչպե՞ս չնյարդայնանալ։ Ինչպե՞ս օգնել երեխային։

«Կարմիր դրոշակներ», երբ ժամանակն է դիմելու մասնագետի օգնությանը։

Հանդիպման ընթացքում կլինեն մեր կլինիկայի մանկաբույժները, և դուք կարող եք տալ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը դպրոցական տարվա նախապատրաստման վերաբերյալ թե՛ բժշկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից։

Հանդիպումը տեղի կունենա կիրակի, օգոստոսի 25-ին, ժ. 15:00, «Չայկա» կլինիկայի նախասրահում (Մարգարյան փող., 6/2)։

Մուտքը անվճար է։

Բոլոր հյուրերի համար գործում է 7% զեղչ բժշկի խորհրդակցության վրա Chaika Armenia կլինիկայում դասախոսությունից հետո

Skip to content