25 տարեկանից բարձր անձանց մոտ ակնեն անվանում են մեծահասակների ակնե կամ ուշացած ակնե։ Չնայած ակնեն հաճախ ասոցացվում է դեռահասների հետ, այն կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ տարբեր գործոնների ազդեցությամբ։ Ստորև ներկայացված են մեծահասակների ակնեի պատճառները, ախտանիշները և բուժման մեթոդները։
Ուշացած ակնեի առաջացման պատճառները կարող են լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին.
1.Հորմոնալ փոփոխություններ. Կանանց մոտ՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի տատանումներ, որոնք կապված են դաշտանային ցիկլի կամ հղիության հետ։ Տղամարդկանց և կանանց մոտ՝ անդրոգենների բարձր մակարդակ (օրինակ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում կամ հավելումների ընդունման հետևանքով)։
2.Սթրես. Կորտիզոլի արտազատումը կարող է խթանել ճարպագեղձերը՝ նպաստելով ակնեի առաջացմանը։
3.Գենետիկա. Եթե ծնողների մոտ եղել են ակնե, երեխաների մոտ դրա առաջացման հավանականությունը բարձր է։
4.Կոսմետիկա և մաշկի խնամք. Կոմեդոգեն կոսմետիկայի կամ ագրեսիվ մաքրող միջոցների օգտագործումը կարող են վատթարացնել ակնեն։
5.Կենսակերպ և սնունդ. Վատ սննդակարգը, քնի պակասը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա։
Ուշացած ակնեի հիմնական ախտանիշներն են.
- Բորբոքված հանգույցներ և թարախային բշտիկներ, հաճախ ցավոտ։
- Սև կետիկներ (կոմեդոններ) և սպիտակ հանգույցներ, ներառյալ՝ խորը և ցավոտ։
- Մաշկի կարմրություն և ուռածություն վնասված հատվածներում։
- Հետակնե. Դրանք ներառում են երկարատև կարմրություն և սպիների առաջացում։
Ուշացած ակնեի բուժումը կարող է ներառել հետևյալ մոտեցումները.
1.Դեղորայքային թերապիա.Մաշկաբանը կարող է նշանակել բուժման տարբեր տարբերակներ՝ կախված ակնեի ծանրության աստիճանից։ Այս դեղամիջոցները կարող են ներառել՝Ռետինոիդներ,Հակաբիոտիկներ,Բենզոյիլ պերօքսիդ,Ազելային թթու, Սալիցիլային թթու,Նիացինամիդ։Դեղերը կարող են օգտագործվել տեղային կամ ներքին ընդունման համար։ Հորմոնալ խնդիրների դեպքում գինեկոլոգը կամ էնդոկրինոլոգը կարող է նշանակել հորմոնալ դեղամիջոցներ (օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբեր կանանց համար)։
2.Մաշկի խնամք.Օրինակ՝ մեղմ մաքրող միջոցների և ոչ կոմեդոգեն մաշկի խնամքի արտադրանքների օգտագործումը կարող է նվազեցնել ակնեի սրացումը։Ձեր խնամքի միջոցների բաղադրությունը կարող եք գնահատել հատուկ ծառայությունների միջոցով, օրինակ՝ incidecoder.com։
3.Կոսմետիկ ընթացակարգեր.Քիմիական պիլինգ։Լազերային և լուսային թերապիա։PRP-թերապիա
4.Կենսակերպի փոփոխություն.Սթրեսի նվազեցում։Շաքարավազի և բարձր վերամշակված մթերքների սահմանափակում։Ծխելուց և ալկոհոլից հրաժարում։Ամբողջական քուն
5.Հոգեսոցիալական աջակցություն. Ակնեն կարող է բացասաբար անդրադառնալ ինքնագնահատականի և հոգեբանական վիճակի վրա։ Հոգեբանի հետ խորհրդատվությունը կամ մերձավորների աջակցությունը կարող են օգտակար լինել։
Ուշացած ակնեն լայն տարածված և բազմաշերտ խնդիր է, որը հանդիպում է շատերի մոտ։ Պատճառները հասկանալն ու բուժման ճիշտ մոտեցում ընտրելը կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակն ու մաշկի վիճակը։ Ակնեի առաջին նշանների դեպքում ցանկալի է դիմել մաշկաբանի՝ ճիշտ թերապիայի նշանակումից և հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Հեղինակի այլ հոդվածները

Սեբորեա կերատոմա․ ինչպես ճանաչել և երբ է անհրաժեշտ հեռացնել

Պապիլլոմա կամ Ակրոխորդոն. ինչպես ճանաչել և ինչ անել?

Մեծահասակների ակնե. պատճառներ, ախտանիշներ և բուժման մեթոդներ

Արևային ճառագայթման ռիսկերը և օգուտները. հնարավո՞ր է գտնել հավասարակշռություն

Մելանոմայի Համաշխարհային Օր
