Բլոգ

Մանկական ոչ ստանդարտ ստուգում (Ոչ Չեքափ)

Իրինա Օբլոգինա

Մանկաբույժ

 

Մանկական Ոչ չեքափ միջոց է իմանալու, թե ինչ է պետք ձեր երեխային:

Նույնիսկ եթե երեխան առողջ է, նրան պարբերաբար անհրաժեշտ է մանկաբույժի խորհրդատվություն։

Մանկաբույժի խորհրդատվությունը կարևոր է ոչ թե պարտադիր վերլուծությունների կամ վիտամինների և հավելումների համար, որոնք պետք է ընդունեն բոլոր երեխաները։ Այն կարևոր է, քանի որ գոյություն ունի ապացուցված կանխարգելում։

Մենք ամիսներ շարունակ վերլուծել ենք գիտական հոդվածներ, կլինիկական հետազոտություններ և միջազգային ուղեցույցներ, որպեսզի կազմենք մեր Ոչ Չեքափ ։

Մենք այն անվանել ենք Ոչ Չեքափ , քանի որ ստանդարտ checkup /սքրինինգը իր դասական իմաստով առողջությունը չի բարելավում. չկա ապացույց, որ արյան տարեկան անալիզների հանձնումը կամ ԷԿԳ-ի իրականացումը նպաստում են առողջության պահպանմանը։

Մեր ծրագրի շրջանակներում ներառված է 1-ժամյա մանկաբույժի խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը հատուկ ալգորիթմով ուշադրություն կդարձնի իրականում կարևոր հարցերին։

Մեր ալգորիթմում ներառված են.

  • Զրույց երեխայի հետ՝ նրա էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացման գնահատման, աուտիզմի և դեպրեսիայի սքրինինգի համար։
  • Զրույց ծնողների հետ՝ որտեղ կպատասխանենք բոլոր հարցերին, որոնք կարող են անհանգստություն կամ կասկածներ առաջացնել, և կքննարկենք երեխայի առողջության պահպանման հետագա պլանը։
  • Պատվաստումների գրաֆիկի կազմում։ Մենք մշտապես թարմացնում ենք Հայաստանում հասանելի պատվաստումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Պատվաստումների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ այստեղ։
  • Երեխայի համակողմանի բժշկական զննում։ Բժշկական զննումը իրականացվում է մանկաբույժի կողմից՝ ժամանակակից առաջարկների հիման վրա, ոչ թե նեղ մասնագետների։ Այն ներառում է. մարմնի չափերի գնահատում ,թոքերի և սրտի ստուգում,տեսողական ռեֆլեքսների ստուգում, լսողության թեստեր, շարժողական, ֆիզիկական և սեռական զարգացման գնահատում։
  • Մենք խորհուրդ ենք տալիս արյան անալիզներ կամ նեղ մասնագետների խորհրդատվություն (օրինակ՝ ստոմատոլոգի կամ ակնաբույժի)։ Մեր բժիշկները կօգնեն ընտրել մասնագետ և կազմակերպել խորհրդատվությունը։

Խորհրդատվությունից հետո. մեր բժիշկները կմնան ձեզ հետ կապի մեջ, եթե հարցեր մնան կամ նոր հարցեր առաջանան։

 

 

Մեր նպատակն է առավելագույն օգուտ բերել ձեզ և ձեր երեխային՝ ապահովելով առողջության պահպանման բարձր մակարդակ։

Skip to content