Բլոգ

Մանկական հոգեբանի դերը բժշկական կլինիկայում

Վարվառա Նիկիֆորովա

Մանկական հոգեբան

Բժշկական կլինիկայում մանկական հոգեբանը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության և բարեկեցության համալիր աջակցման գործում։ Երեխաների զգացմունքային և հոգեկան վիճակը սերտորեն կապված է նրանց ֆիզիկական առողջության հետ, ուստի մանկական հոգեբանի խնդիրը միայն հոգեբանական և վարքային դժվարությունները հաղթահարելը չէ, այլ նաև երեխայի ընդհանուր ապաքինմանն աջակցելը։

Ինչպե՞ս է մանկական հոգեբանը օգնում կլինիկայում?

1.Աջակցություն քրոնիկական հիվանդությունների դեպքում

Երեխաները, ովքեր տառապում են քրոնիկական հիվանդություններից, հաճախ բախվում են զգացմունքային դժվարությունների, ինչպիսիք են անհանգստությունը, իրենց առողջության համար վախը, ինչպես նաև շրջապատի կողմից չընդունվելը։ Օրինակ, գլյուտենի անհանդուրժողականություն ունեցող երեխան, հայտնվելով հասարակության մեջ, ստիպված է հարմարվել մշտական սահմանափակումներին, անարդարությանն ու հասակակիցների կողմից չընդունվելուն։ Սննդի ընտրության խիստ սահմանափակումները կարող են երեխայի մոտ առաջացնել մեկուսացվածության զգացում, երբ նա չի կարող մասնակցել այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են ծննդյան տարեդարձերը կամ դպրոցական ճաշերը, որոնք սովորական են այլ երեխաների համար։

Հոգեբանը օգնում է երեխային հարմարվել հիվանդության հետ կյանքին, հաղթահարել զգացմունքային ծանրաբեռնվածությունը և բարելավել կյանքի որակը։ Հոգեբանական աջակցությունը նպաստում է բուժման նկատմամբ ավելի դրական վերաբերմունքին և սթրեսի մակարդակի նվազմանը, ինչը դրական ազդեցություն է ունենում երեխայի ընդհանուր վիճակի վրա։

2. Հոգեսոմատիկ խանգարումներ

Երեխաների մոտ կարող են ի հայտ գալ հոգեսոմատիկ խանգարումներ, երբ զգացմունքային դժվարությունները դրսևորվում են ֆիզիկական ախտանիշների ձևով։

Օրինակ՝ հոգեսոմատիկ խանգարումների ամենահաճախ հանդիպող դեպքերից մեկը որովայնային ցավերն են, որոնք չունեն ֆիզիկական պատճառ, բայց կապված են զգացմունքային լարվածության հետ։ Մանկական հոգեբանը օգնում է՝ թուլացնել ներքին լարվածությունը, լուծել ֆիզիկական անհանգստության հիմքում ընկած զգացմունքային խնդիրները։

3.Համապարփակ աջակցություն

Մանկական հոգեբանը աշխատում է սերտ համագործակցությամբ այլ մասնագետների՝ մանկաբույժների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների և այլ բժիշկների հետ։Այսպիսի միջդիսցիպլինար մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել երեխայի առողջության բոլոր կողմերը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ զգացմունքային։

Օրինակ, եթե երեխայի մոտ առկա է էնկոպրեզ (կղանքի անմիզապահություն), ապա առաջին մասնագետը, ում պետք է դիմեն ծնողները, մանկաբույժն ու/կամ գաստրոէնտերոլոգն են։ Սակայն, եթե ֆիզիկական պատճառներ չկան, անհրաժեշտ կլինի մանկական հոգեբանի աջակցությունը։

Համատեղ քննարկումները և թիմային աշխատանքը նպաստում են երեխային և նրա ընտանիքին առավել ամբողջական բուժման և աջակցման ապահովմանը։

Skip to content