Զկռտոց – սա ներծծված օդի դուրս բերման գործընթացն է, որը տեղի է ունենում ոչ օպտիմալ կերակրման և կրծքին կամ շշին սխալ մոտեցման դեպքում։
🌺Օգնություն այս երևույթի դեպքում:
✔️օպտիմալացնել կրծքին մոտեցումը
✔️ հնարավոր է սպասել «կաթի հոսքի» թուլացմանը, եթե երեխան չի կարողանում հաղթահարել հոսքը,
✔️շշով կերակրման դեպքում օգտագործել ավելի փոքր անցք ունեցող ծծակ,
✔️շշով կերակրման համար կիրառել հատուկ տեխնիկաներ, որպեսզի հոսքը օպտիմալ լինի,
✔️փոխել երեխայի դիրքը կերակրումից հետո, եթե վերոնշյալ պատճառները վերացնել չի ստացվում։ Հիշեք, որ «ուղղահայաց» դիրքը պարտադիր չէ, թեև բավական անվտանգ է։ Հաճախ բավական է երեխային բարձրացնել առնվազն 45 աստիճան, որպեսզի օգնեք օդի դուրսբերմանը։
Աղիքային գազերը բնական երևույթ են յուրաքանչյուր մարդու կյանքում՝ անկախ տարիքից։
Մեծ աղիքի բակտերիաները սննդի մարսման ընթացքում արտադրում են գազեր։ Սակայն լինում են շրջաններ, երբ գազերի ձևավորումը արտահայտված է, երեխայի փորիկը ավելի ուռած է, երեխան հաճախ է գազեր արձակում, և նկատվում է անհանգստություն «փքվածության» պատճառով։ Այս վիճակը հնարավոր է ցանկացած տարիքում և ցանկացած սնուցման դեպքում։
Այս վիճակը կարելի է դիտարկել որպես ժամանակավոր երևույթ.
📏Երեխայի կյանքի առաջին ամիսներին,
📏Հակաբիոտիկաթերապիայից հետո,
📏Սնուցման մեկ տեսակից մյուսին անցնելիս, օրինակ՝ հավելյալ սնունդի ներմուծման ժամանակ,
📏 Գազ առաջացնող բազմաթիվ մթերքների գործածման պարագայում։
Ավելի երկարատև և արտահայտված փքվածությունը կարող է լինել որոշ հիվանդությունների դեպքում.
⚫️աղիքային բակտերիաների ավելցուկ աճի դեպքում (SIBR),
⚫️ լակտազային անբավարարության,
⚫️ցելիակիայի,
⚫️ գրգռված աղիքի համախտանիշի և այլ հիվանդությունների դեպքում։
Որոշակի քանակի գազերի առկայությունը բնական է ցանկացած մարդու, հատկապես մանկահասակ երեխայի համար։ Մինչև մեկ տարեկան երեխաներին կարող է անհանգստացնել անգամ սովորական քանակի գազերը մանկական դիսկեզիայի պատճառով (երևույթ, երբ երեխաները չեն կարողանում ճիշտ կառավարել որովայնի մկանների լարվածությունը և թուլացնել սֆինկտերները, առաջացնելով անհանգստություն)։ Բայց ի տարբերություն այդ վիճակի, աղիքային գազերի իրական փքվածությունն չի կապվում կոնկրետ ժամանակի հետ և հազվադեպ է ունենում կանոնավոր բնույթ։
✔️Այս վիճակում ամենայն հավանականությամբ կարող են օգնել սիմետիկոն պարունակող պատրաստուկները, որոնք որպես մակերեսային ակտիվ նյութ օգնում են հեռացնել գազերն։ Այնուամենայնիվ, եթե դրանք չեն օգնում, ապա կարելի է չօգտագործել։
✔️Չկան հստակ ապացույցներ, որ մայրական սննդակարգը (կերակրման ժամանակ) կարող է ազդել երեխայի աղիքային գազիկների քանակի վրա։ Բայց եթե նկատում եք կապ, օրինակ, կաղամբի, սխտորի կամ կաթնամթերքների օգտագործման և երեխայի փքվածության միջև, կարելի է սահմանափակել դրանց քանակը։ Սակայն կարևոր է լիովին չհեռացնել այդ մթերքները սննդակարգից, որպեսզի պահպանվի սննդի բազմազանությունը և կանխվի որոշ նյութերի պակասը։
✔️Չկան համոզիչ ապացույցներ, որ պրոբիոտիկ դեղամիջոցները նվազեցնում են երեխայի մոտ գազերի քանակը։
✔️Գազերի դեպքում կարող են օգնել. որովայնի մերսումը, «հեծանիվ» շարժումներ երեխայի ոտքերով, երեխային փորիկի վրա դնելը, «բարձրացնող» դիրքերը (վերև պահելը):
➡️Կարո՞ղ է արդյոք երեխայի աղիքային գազիկների ավելացումը պայմանավորված լինել եթե կուլ տա օդը կերակրման ժամանակ:
Կուլ տված օդը ամենայն հավանականությամբ դուրս կգա ձկռտոցի միջոցով կամ մասամբ կարող է լուծվել։ Շատ հազվադեպ կուլ տված օդը կարող է նպաստել աղիքային գազերի ավելացմանը, և սա սովորաբար անվտանգ է երեխայի համար։
Գազերի բնույթի հստակեցման համար խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժին։

Հեղինակի այլ հոդվածները

Մանկական ոչ ստանդարտ ստուգում (Ոչ Չեքափ)

ԿԿ — հիվանդություն չէ, պարզապես կյանքի մի շրջան է

Կոլիկներ և «Մանուշակագույն լաց». պատճառներ և լուծումներ

Մեղուների և այլ խայթող միջատների խայթոցները

Մանկահասակ երեխաների գազիկներ: պատճառներ, ախտանիշներ և թեթևացման ուղիներ

Գաղտտուն․ գանգի ոսկրազուրկ հատված նորածնի մոտ։

Ինչպե՞ս պատրաստվել ժամային գոտիների փոփոխությանը:

Լակտացիոն մաստիտ

Ի՞նչ են էմոլենտները և ինչի համար են դրանք անհրաժեշտ

Երեխային կծել է մոծակը։ Ինչ անել?

Ինչպես ճանաչել վտանգը ծովում

Ի՞նչ անել, եթե երեխայի մաշկի մեջ կա փուշ

Պեդիկուլյոզ․ ինչ պետք է իմանալ և ինչպես պայքարել դրա դեմ?

Ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը առանց դեղորայքի

Մանկիկների անվտանգության օրը!

Վիտամին C
