Վիճակ, որի հետ բախվում է յուրաքանչյուր տասներորդ ծննդաբերած կին, հատկապես ծննդաբերությունից հետո առաջին 6 շաբաթների ընթացքում։

Լակտացիոն մաստիտը առաջանում է մի շարք գործոնների պատճառով, սկսած պտուկի վնասվածքից և միկրոբիոմի դիսբալանսից մինչև կնոջ գենետիկ առանձնահատկությունները։

Մաստիտին նախորդող իրադարձությունը կաթնագեղձի ծորանների նեղացումն ու դժվարացած կաթարտահանումն է։ Արդյունքում տեղի է ունենում «կաթի կանգ» (լակտոստազ), որը նպաստում է այտուցի առաջացմանն ու հարևան հատվածների և ծորանների սեղմմանը կաթնագեղձում։

Այս փուլը հաճախ անվանում են լակտոստազ, ոչ թե մաստիտ։ Թեև տեխնիկապես սա մաստիտի առաջին փուլն է։ Հենց այս փուլում հնարավոր է խնդիրը լուծել առանց համակարգային հակաբիոտիկների նշանակման և վիրահատական միջամտությունների։

Որո՞նք են սկսվող մաստիտի ախտանիշները.

— կաթնագեղձի տեղային խտացում

— ցավ կաթնագեղձում

— երբեմն կաթնագեղձի մաշկի կարմրություն։

— Ջերմության բարձրացում, որի ֆոնին կարող են լինել դող, գլխացավ, մկանացավեր, թուլություն։

Հաճախ կնոջը դժվար է ինքնուրույն հասկանալ, թե ինչն է բերել կաթնակերակրման ժամանակ առաջացած խնդիրներին, ինչպես կարելի է դրանք լուծել և արդյոք անհրաժեշտ է ինքնուրույն միջոցառումներ ձեռնարկել, թե շտապ դիմել բժշկական օգնությանը։

Մինչ մասնագետի այցը, դուք կարող եք փորձել ինքնօգնության հետևյալ միջոցները.

-Կաթնագեղձի կաթքամում (կաթնաքամիչով կամ ձեռքով մեթոդով, ձգտեք խուսափել արտահայտված ցավազգացողությունից):

— Երեխային կերակրելիս ընտրել հատուկ դիրք, որտեղ երեխայի կզակը հպվում է խտացման տեղին

Եթե այս միջոցները չեն բարելավում իրավիճակը, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։ Իրինա Օբլոգինան, կրծքով կերակրման խորհրդատու, կարող է օգնել։

Խորհրդակցության ընթացքում գնահատվում է մաստիտի փուլը, երեխայի ճիշտ մոտեցում, կերակրման ռեժիմը և բազմաթիվ այլ մանրամասներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր կնոջ համար տալ ամենաօպտիմալ խորհրդատվությունը։

Փոքր տոկոսի դեպքում մեզ չի հաջողվի լուծել մաստիտը առաջին փուլում, և այդ դեպքում կաթնակերակրման խորհրդատուն կուղղորդի կնոջը մամոլոգի մոտ անհրաժեշտ հետազոտությունների և բուժման նշանակման համար։

Skip to content