Կյանքի առաջին 3-4 ամիսների ընթացքում երեխան հաճախ լաց է լինում, և երբեմն դրա համար չկա հստակ օբյեկտիվ պատճառ։ Այս շրջանը հաճախ անվանում են մանկական կոլիկներ։ Սակայն գոյություն ունի նաև «մանուշակագույն լաց» հասկացությունը։ Այն նույնն է, ինչ կոլիկները, թե՞ ոչ։ Եկեք պարզենք։
Ի՞նչ են կոլիկները ։ Ըստ Վեսելի չափանիշներով՝ կոլիկներն այն վիճակն են, երբ լացը տևում է.Ավելի քան 3 ժամ օրական,Առնվազն 3 օր շաբաթական,և շարունակվում է ավելի քան 3 շաբաթ։ Հավելյալ չափանիշներ չկան։
«Մանուշակագույն լաց» արտահայտությունը (անգլ.՝ PURPLE) արտացոլում է լացի ավելի մանրամասն նկարագրությունը՝ ըստ հետևյալ հապավման.
P — peak (սաստիկ): Լացը սկսվում է կյանքի 2-րդ շաբաթից և հասնում գագաթնակետին 2-րդ ամսում։
U — unexpected (անսպասելի): Պատճառները հստակ չեն և օբյեկտիվ չեն բացատրվում։
R — resists soothing (դժվար է հանգստացնել): Երեխային հանգստացնելը հաճախ չի հաջողվում։
P — pain-like (նման է ցավի): Ծնողներին թվում է, թե երեխայի մոտ ինչ-որ բան ցավում է։
L — long lasting (երկարատև): Լացը կարող է շարունակվել մի քանի ժամ։
E — evening (երեկոյան): Լացը հաճախ կախված է օրվա ժամից և առավել ինտենսիվ է երեկոյան։
Որոշ մասնագետներ նշում են, որ «կոլիկներ» տերմինը ծնողներին ուղղում է այն մտքին, որ երեխայի մոտ որովայնի ցավ կա։ Սա կարող է հանգեցնել որոշակի գործողությունների, ինչպիսիք են՝ գազերի կամ կղանքի անցկացմանը նպաստող միջոցների կիրառում։
Սակայն, կոլիկները/մանուշակագույն լացը չունեն հաստատված պատճառ։ Արձանագրված են բազմաթիվ գործոններ, որոնք կարող են նպաստել այս վիճակին․մանկական միգրեն, որովայնի ցավ, գազերի կուտակում, նյարդային համակարգի գերգրգռվածություն։ Այնուամենայնիվ, հստակ եզրակացություն չկա, թե որն է պատճառը և որը՝ կոլիկների արտահայտությունը։
Ստացվում է, որ «կոլիկա» և «մանուշակագույն լաց» տերմինները նկարագրում են նույն երևույթը՝ երեխայի լաց լինելու վիճակը։
Տերմինների կիրառությունը պայմանավորված է ավանդույթներով և վիճակի նկարագրությամբ։
⚡️Կարևոր. Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգնել հանգստացնել երեխային, սակայն ոչ մեկը համընդհանուր չէ։ Ծնողները կարող են փորձել տարբեր մեթոդներ՝ ցանկացած համադրությամբ։ Ամենակարևորն այն է, որ այս մեթոդները լինեն անվտանգ երեխայի համար։
Հանգստացնելու մանրամասն մեթոդների մասին ՝ մեր մանկաբույժների կողմից։

Հեղինակի այլ հոդվածները

Մանկական ոչ ստանդարտ ստուգում (Ոչ Չեքափ)

ԿԿ — հիվանդություն չէ, պարզապես կյանքի մի շրջան է

Կոլիկներ և «Մանուշակագույն լաց». պատճառներ և լուծումներ

Մեղուների և այլ խայթող միջատների խայթոցները

Մանկահասակ երեխաների գազիկներ: պատճառներ, ախտանիշներ և թեթևացման ուղիներ

Գաղտտուն․ գանգի ոսկրազուրկ հատված նորածնի մոտ։

Ինչպե՞ս պատրաստվել ժամային գոտիների փոփոխությանը:

Լակտացիոն մաստիտ

Ի՞նչ են էմոլենտները և ինչի համար են դրանք անհրաժեշտ

Երեխային կծել է մոծակը։ Ինչ անել?

Ինչպես ճանաչել վտանգը ծովում

Ի՞նչ անել, եթե երեխայի մաշկի մեջ կա փուշ

Պեդիկուլյոզ․ ինչ պետք է իմանալ և ինչպես պայքարել դրա դեմ?

Ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը առանց դեղորայքի

Մանկիկների անվտանգության օրը!

Վիտամին C
