Երեխաների վայր ընկնելը վնասվածքների հիմնական պատճառներից մեկն է, և թեև ամբողջովին բացառել դրանք հնարավոր չէ, կան ուղիներ նվազեցնելու ռիսկը և հետևանքները:Այս հոդվածում մենք կքննարկենք հիմնական նախազգուշական միջոցները, որոնք կօգնեն կանխարգելել ընկնելը և նվազեցնել երեխաների տարբեր տարիքում վնասվածքների հավանականությունը։
Ինչու՞ երեխաների վայր ընկնելու ռիսկը ավելի բարձր
Երեխաները բնազդաբար ակտիվ և հետաքրքրասեր են, ուստի նրանք հաճախ ձգտում են ուսումնասիրել իրենց շրջակա միջավայրը։ Այդ ուսումնասիրությունների ընթացքում նրանք կարող են ենթարկվել ընկնելու վտանգին։ Փոքր երեխաները հաճախ ընկնում են շարժման համակարգման պակասի պատճառով, իսկ պատանիները՝ ակտիվ խաղերի և սպորտային զբաղմունքների պատճառով։ Երեխայի տարիքային առանձնահատկությունների ըմբռնումը օգնում է ծնողներին կանխատեսել հնարավոր ռիսկերը և ստեղծել ավելի անվտանգ միջավայր։
Վայր ընկնելու կանխարգելման հիմնական միջոցառումներնեն
1.Տան անվտանգությունը
• Կահույք: Օգտագործեք կահույք կլորացված եզրերով կամ հատուկ պաշտպանիչ ծածկոցներով՝ ընկնելու դեպքում լուրջ վնասվածքներից խուսափելու համար։ Ամրացրեք պահարաններն ու դարակները պատին, որպեսզի կանխեք դրանց շրջվելը։
• Աստիճաններ: Տեղադրեք պաշտպանիչ դարպասներ և պատնեշներ այն վայրերում, որտեղ կան աստիճաններ, հատկապես եթե ունեք փոքր երեխաներ, որոնք կարող են փորձել բարձրանալ դրանցով։ Խնամքով ապահովեք, որ աստիճանները բացվածքները անվտանգ լինեն, և երեխան չկարողանա ընկնել։
• Լուսավորություն: Տանը ապահովեք բավարար լուսավորություն, հատկապես այն վայրերում, որտեղ երեխան հաճախ կարող է շարժվել, օրինակ՝ միջանցքներում և աստիճանների հարթակներում։
2.Ընկնելու կանխարգելումը դրսում
• Խաղահրապարակի ծածկույթ: Ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ խաղահրապարակն ունենա փափուկ ծածկույթ (ավազ, խոտ կամ հատուկ ծածկույթ), որը մեղմացնում է հարվածները ընկնելու դեպքում։ Անհրաժեշտ է հեռացնել բոլոր խոչընդոտները, որոնց վրա կարելի է սայթաքել (օրինակ՝ բաց բետոնե հիմքեր, ծառերի կոճղեր և քարեր)։
• Խաղային կոնստրուկցիաներ: Համոզվեք, որ խաղահրապարակի բոլոր կոնստրուկցիաները անխափան և անվտանգ են երեխաների համար․ աստիճանները ունեն բազրիքներ և բռնակի տեղումներ երկու կողմից, իսկ սղարանների վրա՝ կողային պաշտպանիչ պատեր։ Բոլոր բարձրացված մակերեսները պետք է ունենան ցանկապատեր կամ պաշտպանիչ պատնեշներ. ցանկապատերի բացվածքները պետք է լինեն 9 սմ-ից փոքր, իսկ աստիչանի ճաղավանդակների բացվածքները՝ 23 սմ-ից մեծ, որպեսզի կանխվի ներսում արգելակումը։ Խաղային սարքավորումներով խաղացող երեխաները պետք է միշտ գտնվեն մեծահասակների հսկողության ներքո։
• Կոշիկներ: Համոզվեք, որ երեխան կրում է հարմարավետ, չսահող կոշիկներ, հատկապես սահող մակերեսների վրա քայլելիս, ինչպիսիք են թաց աստիճանները կամ սալիկները։
3.Ընկնելու կանխարգելումը անվաչմուշկների և սքեյթների վրա
• Սաղավարտներ և պաշտպանիչ հանդերձանք: Երեխաներին ապահովեք սաղավարտներով և ծնկների ու արմունկների պաշտպանիչ սարքավորումներով հեծանիվ վարելու, սքեյթբորդի կամ անվաչմուշքների սահելու ժամանակ։
• Սովորելու վայր: Եթե երեխան նոր է սովորում սահել, նախ պետք է մարզվի հատուկ խաղահրապարակում կամ սահուղիում, մինչև փորձի սահել ճանապարհին կամ փողոցում։
• Վտանգավոր տարածքների արգելում: Խիստ արգելվում է սքեյթբորդով և անվաչմուշքներով սահել երթևեկելի հատվածների մոտ։ Սահելը թույլատրվում է միայն այն փողոցներում և տարածքներում, որոնք փակ են տրանսպորտային երթևեկության համար (օրինակ՝ փակուղիներ)։
• Սքեյթբորդով և անվաչմուշքներով սահել շարժվող տրանսպորտային միջոցներին կպած պետք է արգելել։
• Տարիքային սահմանափակումներ: Հինգ տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ չի տրվում սքեյթբորդ վարել։ Նրանք առավել ենթարկվում են վնասվածքների, քանի որ ունեն մարմնի զանգվածի բարձր կենտրոն, լավ զարգացած չէ հենաշարժական համակարգը և հաճախ չեն կարողանում ճիշտ գնահատել իրենց ունակությունները։ Տասը տարեկանից փոքր երեխաները չպետք է սքեյթբորդ վարեն առանց մեծահասակի կամ պատասխանատու պատանու հսկողության։
• Անվաչմուշկները պետք է համապատասխանեն չափին.չմուշկների տեսակը պետք է համապատասխանի երեխայի չափին, հմտությունների մակարդակին և նպատակներին:
• Երեխան պետք է իմանա, թե ինչպես արագ կանգ առնել և անվտանգ ընկնել. խորհուրդ է տրվում անցնել հրահանգիչի դասընթացներ։
• Լսողության կամ տեսողության խանգարումներ ունեցող երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն մկանային շարժունակության կամ հավասարակշռության խնդիրներ, պետք է սահեն միայն պաշտպանված միջավայրում։
4.Փոքր երեխաների հսկողություն
• Խաղային գոտիներ: Ստեղծեք անվտանգ խաղային գոտիներ փոքր երեխաների համար՝ խուսափելով վտանգավոր առարկաներից և ապահովելով պաշտպանություն ընկնելուց։
• Բարձր մակերեսներ: Երբեք մի թողեք երեխաներին մենակ բարձր մակերեսների վրա, ինչպիսիք են սեղաններն ու մահճակալները, որտեղից նրանք կարող են ընկնել։
• Պատուհաններ: Երբեք մի թողեք երեխաներին բաց պատուհանի մոտ։ Համոզվեք, որ երեխան չի կարող ինքնուրույն բացել պատուհանը և դուրս ընկնել։ Փակեք այն սենյակների պատուհանները, որտեղ երեխաները խաղում են։ Երբեք մի տեղադրեք աթոռներ, բազմոցներ, ցածր սեղաններ կամ այլ առարկաներ, որոնց վրա երեխան կարող է բարձրանալ, պատուհանի առջև։ Պատուհանից ընկնելու վտանգը կանխելու համար հնարավորության դեպքում բացեք պատուհանները վերևից։ Եթե ստիպված եք բացել ներքևի հատվածը, տեղադրեք կառավարվող պաշտպանիչ ցանկապատեր, որոնք ներսից կարող է բացել միայն մեծահասակը կամ ավագ տարիքային երեխան։ Պատուհանի ցանցը բավարար ամուր չէ՝ ընկնելը կանխելու համար։
• Երեխաների նստարաններ և ճոճանակներ: Միշտ հետևեք, որ երեխան ամուր ամրացված լինի իր նստատեղին, հատկապես ավտոմեքենայի նստատեղերում, ճոճանակներում և կերակրման նստարաններում։
5.Դեռահասների համար ընկնելու ռիսկի նվազեցում
• Սպորտային կանոններ: Սովորեցրեք դեռահասներին պահպանել անվտանգության կանոնները սպորտով զբաղվելիս, հատկապես թիմային խաղերի և ակտիվ սպորտաձևերի ժամանակ։
• Պատասխանատու վարքագիծ: Հիշեցրեք դեռահասներին պատասխանատու վարքագծի կարևորության մասին, օրինակ՝ խուսափել հեծանիվներով կամ սքեյթբորդներով ռիսկային հնարքներ կատարելուց։
Երեխաների ընկնելու կանխարգելումը պահանջում է համալիր մոտեցում, որը ներառում է տանը անվտանգ միջավայրի ստեղծում, փողոցում պաշտպանիչ սարքավորումների օգտագործում և երեխաներին անվտանգ վարք սովորեցնել։ Պարզ նախազգուշական միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել վնասվածքների ռիսկը և հնարավորություն տալ երեխաներին անվտանգ ուսումնասիրել շրջապատող աշխարհը։ Հետևելով այս առաջարկություններին՝ դուք կարող եք ստեղծել անվտանգ տարածք ձեր երեխայի համար, որտեղ նա կարող է զարգանալ՝ առանց ավելորդ ռիսկի։
Եթե դուք ունեք հարցեր Ձեր երեխայի համար անվտանգ միջավայրի կազմակերպման վերաբերյալ, դիմեք մանկաբույժի խորհրդատվության։
Աղբյուր:

Հեղինակի այլ հոդվածները

Կարևոր խորհուրդներ ծնողների համար. երեխաների վայր ընկնելու և վնասվածքները կանխելու վերաբերյալ

Ե՞րբ է պետք երեխային թողնել տանը հիվանդության պատճառով

Պատրաստվելով դպրոց հաճախելուն: ինչ պետք է իմանան ծնողները?

Քթային արյունահոսություններ երեխաների մոտ: ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկին?

Երեխաների ջերմային հիվանդություն. ինչպես ճանաչել և ինչ անել

Արևայրուք՝ ինչպես օգնել երեխային
