Բլոգ

Կան պատվաստանյութեր, որոնք անհրաժեշտ է անել մեծահասակներին։

Այս բլոգում դուք կգտնեք պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին։

Որո՞նք են այն պատվաստանյութերը, որոնք անհրաժեշտ են մեծահասակներին:


-Մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութ

— կանանց և տղամարդկանց մինչև 27 տարեկան։ Հնարավոր է պատվաստում մինչև 40 տարեկան։

— Տարեկան պատվաստում գրիպի դեմ աշուն-ձմեռ սեզոնին։

— Դիֆթերիայի և փայտացման դեմ կրկնապատվաստում ամեն 10 տարին մեկ։

— Հղիության երրորդ եռամսյակում խորհուրդ է տրվում պատվաստում կապույտ հազի դեմ։

— Վարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում խորհուրդ է տրվում պատվաստվել կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ։

-Բարձր ռիսկային խմբերի մարդկանց խորհուրդ է տրվում պատվաստվել վիրուսային հեպատիտ B-ի դեմ։

-Շտապ պատվաստում փայտացման և կատաղության դեմ։

 

Որո՞նք են այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում


— Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ — Priorix (Բելգիա) և MMR VaxPro (Նիդեռլանդներ)

— Գրիպ — Vaxigrip Tetra (Ֆրանսիա)

— Մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութ — Gardasil-4 (ԱՄՆ)

— Դիֆթերիա, փայտացում — Tetanidif (Բուլղարիա)

— Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ — Adacel (Կանադա) *մինչև 25 տարեկան անձանց և հղիներին երրորդ եռամսյակում*

— Հեպատիտ B — Հնդկական ռեկոմբինանտ պատվաստանյութ

— Կատաղություն — Kokav (Ռուսաստան)

 

Արդյո՞ք ես պետք է պատվաստվեմ բոլորից։


Հավանաբար՝ ոչ։ Անհատական պատվաստման պլանը կարելի է կազմել բժշկի հետ։

 


Կարելի՞ է միաժամանակ մի քանի պատվաստանյութ ստանալ։

 


Այո։ Միաժամանակյա ներարկման դեպքում ռիսկերը չեն ավելանում, իսկ պատվաստանյութերը մնում են նույնքան արդյունավետ։


Իսկ կա՞ն հակացուցումներ պատվաստման համար:

 


Պատվաստումները հակացուցված են այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են ծանր ալերգիկ ռեակցիաներ պատվաստանյութերից։ Կենդանի թուլացած պատվաստանյութերի, օրինակ՝ կարմրուկի դեմ, ներարկումը հակացուցված է անձանց, ովքեր ունեն իմունային անբավարարություն արյան հիվանդությունների, քիմիաթերապիայի ֆոնի վրա, ինչպես նաև հղիության ժամանակ։
Նաև խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ պատվաստումից սուր հիվանդության ընթացքում՝ մինչեւ ապաքինումը։

 


Պատվաստանյութերը թա՞նկ արժեն։

 


Հայաստանում պոլիկլինիկային կցագրված բոլոր հիվանդների պատվաստումը կատարվում է անվճար։

 


Ի՞նչ է անհրաժեշտ պոլիկլինիկային կցագրվելու համար։

 


Կցագրվելու համար անհրաժեշտ է հանրային ծառայությունների համարը («սոցքարտ»)։ Գործընթացը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։ Բացի այդ, անհրաժեշտ է ներկայացնել անձնագրային տվյալներ և բնակության հասցե։

Կարևոր է` մենք տեղյակ ենք կցված անձանց մերժման դեպքերի մասին ՝ առանց օրինական հիմքերի։


Կարո՞ղ եմ պատվաստումներն իրականացնել վճարովի։


Կան կլինիկաներ, որտեղ հնարավոր է պատվաստում կատարել վճարովի հիմունքներով, օրինակ՝ Նաիրի ԲԿ-ում։


Կարելի՞ է պատվաստում կատարել «Չայկայում»։


Ոչ, մեր կլինիկայում պատվաստում չի իրականացվում համապատասխան լիցենզիայի բացակայության պատճառով։

Սակայն մենք ունենք գործընկեր կլինիկա՝ Դավիդյանցի կենտրոնը, որտեղ հնարավոր է պատվաստվել։ Մենք ուսումնասիրել ենք պատվաստանյութերի տեղափոխման և պահպանման պայմանները և խորհուրդ ենք տալիս դիմել նրանց։


Մեր պացիենտների համար․
Եթե խորհրդատվության ընթացքում անհրաժեշտ լինի պլանային պատվաստում, ապա բժիշկը կարող է փոխել ծառայությունը՝ «նախապատվաստումային զննում» (ծառայության արժեքը նշված է բժշկի էջում)։ Այս դեպքում բժիշկը կստանձնի․

 

  • պացիենտի կցագրման գործընթացը Դավիդյանցի կենտրոնում (սոցիալական համարի առկայության դեպքում)
  • պատվաստումների պլանի կազմումը
  • Դավիդյանցի կենտրոնի գործընկերների հետ քննարկել միաժամանակ մի քանի պատվաստանյութերի հնարավորությունը և առկայությունը
  • պացիենտի այցելության օրվա կազմակերպումը՝ առանց հավելյալ վճարումների։

Բժիշկը կմնա կապի մեջ պացիենտի հետ խորհրդատվությունից մինչև պատվաստումից հետո առողջության ստուգումը։

Մենք ցանկանում ենք, որ դուք գտնեք ձեր բժշկին։

Skip to content