Բլոգ

Ինչպես ճանաչել վտանգը ծովում

Իրինա Օբլոգինա

Մանկաբույժ

Ջրահեղձության դեպքերը աշխարհում պատահական մահվան պատճառների շարքում զբաղեցնում են 3-րդ տեղը։ Երեխաները ջրահեղձության բարձր ռիսկ ունեն, հատկապես այն վայրերում, որտեղ ջրին հասանելիությունը սահմանափակ է։ Տարիքը ջրահեղձության ռիսկի գործոններից մեկն է, և ցուցանիշները բարձր են 1-4 և 5-9 տարեկանների շրջանում։

 

Ամենակարևորն այն է, որ ջրահեղձվողը չի գոռում։ Խոսելը երկրորդական ֆունկցիա է, որը պահանջում է շնչառություն։ Հետևաբար, ջրահեղձվողը նախ մտածում է շնչառության մասին։

 

🔻ջղաձիգ կերպով թփրտում է ջրի մեջ,

🔻կարճ ժամանակով սուզվում է ջրի տակ և նորից հայտնվում մակերեսին,

🔻գլուխը ետ է թեքված, իսկ մազերը ճակատի վրա,

🔻աչքերը փակ են կամ կիսափակ, հայացքը՝ առաջ,

🔻️բերանը լայն բացված է,

🔻ոտքերը չի օգտագործում, իսկ մարմինը գտնվում է ուղղահայաց դիրքում,

🔻️ձեռքերը լայնորեն տարածված են, իսկ դաստակները բռնվող դիրքում,

🔻շարժվում է ջրում, բայց չի լողում։

 

 

Կարևոր է հասցնել երեխային բարձրացնել մակերեսին և ցուցաբերել օգնություն։

 

Ջրահեղձության դեպքում առաջին օգնությունը

☝️Եթե կարող եք, ինքներդ փորձեք մոտենալ ջրահեղձվողին։ Եթե ոչ, սպասեք օգնության՝ օրինակ՝ նավակով։

☝️Խուսափեք նրանից, որ ջրահեղձվողը ջղաձիգ կերպով բռնվի ձեզ։

☝️Եթե անձը անգիտակից է, վերցրեք նրա կզակը, որպեսզի գլուխը միշտ լինի ջրի մակերեսին, և լողացրեք դեպի ափ։

👉🏼Եթե հիվանդը դեռ գիտակից է, կարելի է օգնել հեռացնել հեղուկը՝ գլուխը ներքև թեքելով (օրինակ՝ ծնկի վրա թեքելով) և թույլ տալ, որ հազա։

🔴Եթե անձը անգիտակից է, չունի զարկերակ և շնչառություն, մի՛ կորցրեք ժամանակը և անմիջապես սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունները՝ սեղմումներով և օդի փչմամբ։

Skip to content