Բլոգ

Ինչպե՞ս օգնել երեխաներին հոգեսոմատիկ խանգարումներով

Վարվառա Նիկիֆորովա

Մանկական հոգեբան

1.Մասնագետի աջակցություն․ Առաջին քայլը բժշկի (մանկաբույժի/ գաստրոէնտերոլոգի/ նյարդաբանի) դիմելն է՝ ցավերի բնույթից կախված, որպեսզի բացառվի (կամ հաստատվի) բժշկական ախտորոշումը։Հաջորդ քայլը մանկական հոգեբանի խորհրդատվությունն է, որը կօգնի բացահայտել և հաղթահարել զգացմունքային խնդիրները։

2.Պատճառի բացահայտում․ Մանկական հոգեբանի օգնությամբ կարելի է խորությամբ հասկանալ, թե ինչն է առաջացնում երեխայի ֆիզիկական անհանգստությունը։ Հոգեբանը կատարում է մանրամասն հետազոտություն՝ զրուցելով երեխայի և նրա ծնողների հետ, վերլուծելով ընտանեկան և ծնող-երեխա հարաբերությունները, սոցիալական գործոնները, հոգե-զգացմունքային զարգացման նորմերը։ Երբեմն ցավի պատճառ կարող են լինել թաքնված վախերը, անհանգստությունը կամ զգացմունքային ապրումները, որոնք երեխան չի կարողանում արտահայտել խոսքերով։ Ինչ կարող եք անել ինքնուրույն.Վերլուծեք՝ երբվանից են երեխայի բողոքները սկսվել։ Ինչի հետ դրանք կարող են կապված լինել։Արդյունավետ կլինի որոշ ժամանակ վարել օրագիր, որտեղ կարձանագրեք ցավերի դրսևորումները և իրավիճակները (նախատեսվող և/կամ դրանցից առաջ եղած)։

3.Ռելաքսացիայի մեթոդների կիրառություն․ Օգտագործեք մեթոդներ և նյութեր, որոնք նպաստում են նյարդային համակարգի թուլացմանն ու հանգստացմանը՝ պլաստիլին,կինետիկ կամ քվարցային ավազ, ջրաներկ և այլն։ Մինչև 10 տարեկան երեխաների համար առավել մեղմ և արդյունավետ մեթոդներն են՝ոչ դիրեկտիվ խաղաթերապիա՝ կենտրոնացած երեխայի վրա,արտ-թերապիա,ավազաթերապիա,հեքիաթաթերապիա։

4.Ուսուցում և աջակցություն․Հոգեբանը կօգնի բարձրացնել երեխայի զգացմունքային ինտելեկտը՝սովորեցնելով նրան ճանաչել և հասկանալ իր հույզերը,արտահայտել դրանք իրեն և շրջապատին հարմար ձևով՝ նվազեցնելով ներքին լարվածությունը։Սա կարևոր է՝ կանխելու համար զգացմունքային ապրումների հետ կապված ֆիզիկական ախտանշանները։

5.Միջդիսցիպլինար մոտեցում․Կարևոր է, որ մանկական հոգեբանը սերտ համագործակցի մանկաբույժների և այլ մասնագետների հետ՝ համալիր մոտեցում ապահովելու համար։

Հոգեբանական պատճառներն ու ֆիզիկական անհանգստությունը երեխաների մոտ պահանջում են ուշադրություն և համալիր մոտեցում։Զգացմունքային խնդիրների վաղ հայտնաբերումն ու դրանց ուղղումը կարող են զգալիորեն բարելավել երեխայի կյանքի որակը և օգնել նրան հաղթահարել ֆիզիկական ախտանշանները։ Մասնագետների հետ աշխատանքը, ծնողների աջակցությունն ու ապահով զգացմունքային միջավայրի ստեղծումը հանդիսանում են այս գործընթացում հիմնական գործոնները։ Մի անտեսեք հոգեզգացմունքային առողջության կարևորությունը՝ այն անբաժան կապված է երեխայի ֆիզիկական վիճակի և ընդհանուր բարեկեցության հետ։

Skip to content