Բլոգ

Ինչպե՞ս գործել տզերի խայթոցի դեպքում:

Տզերը փոքրիկ անդամալույծներ են, որոնք կարող են որոշ հիվանդությունների փոխանցողներ լինել: Հայաստանում դա հիմնականում բորելիոզն է (Լայմի հիվանդություն): Տզերի էնցեֆալիտի առումով Հայաստանը չի համարվում էնդեմիկ գոտի, այդ պատճառով այդ հիվանդության դեմ պատվաստումը ներառված չէ ազգային օրացույցում:

Բնության մեջ զբոսանքների և արշավների ժամանակ ցանկալի է պահպանել կանխարգելիչ միջոցառումները.

·      օգտագործել տզերից պաշտպանող միջոցներ (ռեպելենտներ)

·     կրել բաց գույնի հագուստ, որի վրա ավելի հեշտ է նկատել տզին մինչ խայթոցը

·     կրել գլխարկ, երկարաթև վերնաշապիկներ և տաբատներ, որոնց ծայրերը պետք է տեղադրել գուլպաների մեջ

·      պարտադիր է կատարել ինքնաստուգում և ստուգել երեխաներին ու կենդանիներին զբոսանքից հետո, ինչպես նաև ամեն օր երկարատև արշավների ժամանակ:

Տզերի խայթոցը ցավազուրկ է, այդ պատճառով մարդը կարող է այն չնկատել: Որքան շուտ հայտնաբերվի տիզը և որքան արագ հանվի, այնքան փոքր է որևէ վարակի փոխանցման հավանականությունը: Տզին հանելուց առաջ չպետք է այն քս/կմլլպլօել յուղով, լաքով կամ որևէ այլ միջոցով, քանի որ տիզը կարող է “ստրեսային” իրավիճակում ավելի շատ թուք թողարկել վերքի մեջ: Լավագույնն է տզին հեռացնել հատուկ սարքով (կոչվում է “տզերահան”) կամ բարակ հարթ պինցետով: Եթե ձեռքի տակ ոչինչ չկա, կարելի է օգտագլլլ պլ լպ լ ործել թել: Կարևոր է տզին բռնել որքան հնարավոր է մոտ գլխին, խուսափել որովայնի վրա ճնշում գործադրելուց և քաշել զգույշ դուրս, առանց կտրուկ շարժումների:

Տիզը հեռացնելուց հետո վերքը լվանալ օճառով և ջրով, կարելի է մշակել սպիրտ չպարունակող անտիսեպտիկով։ Տիզը, ոչ մի տեղ պետք չէ հանձնել, պարզապես վերացնել։ Տզի վարակի անալիզի արդյունքը ազդեցություն չի ունենում բուժման տակտիկայի վրա՝ վարակի հայտնաբերումը դեռ չի նշանակում, որ այն փոխանցվել է մարդուն։ Եվ հակառակը՝ եղել են դեպքեր, երբ վարակը փոխանցվել է այն տզից, որոնք լաբորատոր տվյալներով «առողջ» էին։

Առանձին դեպքերում, տիզը հեռացնելուց հետո նշանակվում է Լայմի հիվանդության հակաբիոտիկ կանխարգելում։ Հակաբիոտիկները նշանակում է միայն բժիշկը՝ հաշվի առնելով կոնկրետ մարդու բորելիոզի զարգացման ռիսկերը։ Երբ տիզը հանվում է ներծծման պահից մինչև 36 ժամ, ռիսկերը նվազագույն են:

Տիզը հեռացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հետևում ենք խայթի տեղին և ընդհանուր վիճակին։ Եթե նկատվում են մաշկի փոփոխություններ վերքի շրջակայքում (օղակաձև կարմրություն կամ ցանկացած անհասկանալի հետք), ինչպես նաև ընդհանուր ինքնազգացողության խանգարում (թուլություն, մկանների կամ հոդերի ցավեր, ջերմություն), անհրաժեշտ է դիմել թերապևտի՝ նշելով, որ եղել է տզի խայթ։

Եթե դժվարություններ են առաջացել տզի հեռացման հետ կապված, կարող եք դիմել բժիշկ-վիրաբույժ Յանա Խլեբնիկովային, ով կարող է ձեզ օգնել։

Աղբյուրներ:

1 — https://www.cdc.gov/ticks/pdfs/FS_TickBite-508.pdf

2 — https://publications.aap.org/…/Management-of-Pediatric…

Skip to content