Միգրենը լայնորեն տարածված հիվանդություն է: Այն ազդում է մոտավորապես 15-20%-ի վրա մարդկանցից: Կանանց շրջանում այն հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ, հատկապես 30-45 տարեկանում։
Շատերը կարծում են, որ միգրենը չի բուժվում, և այն պետք է պարզապես հանդուրժել։ Սակայն դա այդպես չէ։
Միգրենի արդյունավետ բուժումը ներառում է.
- Տրիգերների/կյանքի ձևի վերահսկում։
- Ճիշտ միջոցառումներով նոպաների մեղմացում։
- Կանխարգելիչ թերապիայի նշանակումը, եթե նոպաները հաճախ են՝ ամսական 4 և ավելի օր։
Միգրենի նոպաները մեղմելու համար օգտագործում են ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՆՍՀԴ) և տրիպտաններ։
Միգրենի կանխարգելման համար օգտագործում են երկու տեսակի դեղամիջոցներ.
- Դեղամիջոցներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են այլ հիվանդությունների բուժման համար, բայց արդյունավետ են եղել միգրենի դեպքում: Դրանց թվում են՝ հակահիպերտենզիվ դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ և հակաէպիլեպտիկներ։ Կանխարգելման արդյունավետության համար անհրաժեշտ է դրանք ընդունել ամեն օր։
- Դեղամիջոցներ, որոնք հատուկ ստեղծվել են միգրենի բուժման համար, օրինակ՝ մոնոկլոնալ հակամարմիններ Իրինեքս և Աջովի։ Դրանք կիրառվում են ենթամաշկային ներարկումների միջոցով՝ ամսական 1 անգամ։ Ցավոք, այս դեղամիջոցները Հայաստանում դեռևս հասանելի չեն։
Քրոնիկ միգրենի (երբ գլխացավերն ի հայտ են գալիս ամսական 15-ից ավելի օր, որից առնվազն 8 օրը՝ միգրենի) դեպքում կիրառվում է բոտուլինոթերապիա PREEMPT պրոտոկոլով։ Ռանդոմիզացված կլինիկական հետազոտություններում (PREEMPT 1 և PREEMPT 2) ապացուցվել է, որ բոտուլինոթերապիան զգալիորեն նվազեցնում է միգրենի նոպաների քանակը։
Եթե ցանկանում եք խորհրդակցել միգրենի վերաբերյալ, մենք սպասում ենք ձեզ։