Անհրաժեշտ է գնահատել փշի ներթափանցման խորությունը, մուտքի տեղը և չափսը։
Միշտ դիմեք բժշկի, եթե՝
❗️ Փուշը մեծ է և/կամ խորն է ներթափանցել։
❗️ Փուշը կենսաբանական ծագում ունի (օրինակ՝ միջատի խայթոց կամ ոսկոր)։
❗️ Փայտացման պատվաստումը կատարվել է 5 տարի առաջ կամ ավելի։
❗️ Օտար մարմինը ուժեղ ցավ է առաջացնում։
❗️ Փշի շուրջը կա արտահայտված բորբոքում (կարմրություն, այտուց, թարախ)։
❗️ Եթե ջերմաստիճանը բարձրանում է:
Եթե չեք կարող կամ չեք ցանկանում ինքնուրույն հեռացնել փուշը, դիմեք բժշկի։
Եթե փուշը մակերեսային է և փոքր չափսի, ապա կարելի է հաղթահարել տանը՝
· Լվացեք ձեր ձեռքերը և փշի տեղը օճառով։
· Եթե փշի ծայրը դուրս է եկել, փորձեք այն հեռացնել պինցետով (նախապես մաքրեք պինցետը սպիրտով կամ հակասեպտիկով)։
· Եթե չի հաջողվում, կարող եք թրջել վերքը, օրինակ՝ տաք ջրում կամ լոգանքից հետո, ինչը կօգնի փշի դուրս գալուն։
· Հեռացրեք փուշը այն ուղղությամբ, որով այն մուտք է գործել մաշկ։
· Եթե մուտքի տեղը տեսանելի չէ, թույլատրելի է փշի եզրը մի փոքր բացել ստերիլ ասեղով՝ հեշտացնելու դուրս գալը։ Զգույշ եղեք, որպեսզի չվնասեք շրջակա հյուսվածքները։
· Ինքներդ կարող եք փորձել հեռացնել փուշը սոսնձի կամ մոմային շերտի միջոցով։
· Փշի հեռացումից հետո կարևոր է վերքը մշակել հակասեպտիկով և քսել հակաբակտերիալ քսուք (օրինակ՝ Բակտրոբան, Բանեոցին)։
· Եթե փշի մանր կտորները փոքր են, ցավ չպատճառող և մակերեսային, կարելի է թողնել, որպեսզի դրանք դուրս գան մաշկի բնական շերտազատման կամ փոքր թարախապալարի ձևավորման միջոցով։