Վերջին տարիներին նկատվում է աճող հետաքրքրություն ծնողների և պացիենտների շրջանում իմունոմոդուլյատորների նկատմամբ – պատրաստուկներ, որոնք կոչված են «ամրապնդելու» իմունային համակարգը։ Սակայն կարևոր է հասկանալ, որ իմունոմոդուլյատորների կիրառումը սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում (ՍՇՎՎ) կարող է ունենալ իր ռիսկերը, և ՍՇՎՎ-ի դեպքում դրանց օգտագործումը միշտ էլ չարդարացված է։
Ինչու չպետք է բուժել երեխաներին իմունոմոդուլյատորներով ՍՇՎՎ-ի դեպքում:
Անբավարար արդյունավետություն: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իմունոմոդուլյատորների մեծ մասը նշանակալի ազդեցություն չի թողնում վիրուսային վարակների ընթացքի վրա։ ՍՇՎՎ-ն սովորաբար ինքնուրույն անցնում է, և երեխայի իմունային համակարգը ի զորու է ինքնուրույն հաղթահարել վիրուսը առանց լրացուցիչ խթանողների։ Կարևոր է միայն ախտանշանային թերապիան մանկաբույժի հսկողությամբ և «կարմիր դրոշակների» նկատումն ու վերահսկումը։
Անկանխատեսելի կողմնակի ազդեցություններ: Իմունոմոդուլյատորները կարող են առաջացնել տարբեր կողմնակի ռեակցիաներ. սկսած ալերգիական դրսևորումներից մինչև իմունային պատասխանի համակարգի լուրջ խանգարումներ։
Ճիշտ ախտորոշման դժվարացում: Նման պատրաստուկների օգտագործումը կարող է խանգարել ընթացիկ վարակների ախտորոշմանը։ Պացիենտի վիճակը կարող է փոխվել հնարավոր կողմնակի ազդեցությունների կամ ալերգիական ռեակցիաների պատճառով, իսկ դա կդժվարացնի բժշկին իրականացնել ճիշտ դիֆերենցիալ ախտորոշում։
Բժիշկների ցուցումները: Բազմաթիվ բժշկական կազմակերպություններ, այդ թվում ԱՀԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, խորհուրդ չեն տալիս օգտագործել իմունոմոդուլյատորներ ՍՇՎՎ-ի բուժման համար։ Փոխարենը, խորհուրդ է տրվում օրգանիզմին աջակցել բավարար հեղուկի ընդունմամբ, հանգստով և անհրաժեշտության դեպքում ջերմիջեցնող դեղամիջոցներով, ինչպես նաև ընտրված գրագետ մանկաբույժի հսկողությամբ։
Կարևոր է!
Մինչև ցանկացած դեղամիջոցի, այդ թվում՝ իմունոմոդուլյատորի ընդունումը սկսելը, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ։ Հետևեք «Մի վնասիր» սկզբունքին, քանի որ հաճախ ՍՇՎՎ-ի լավագույն բուժումը մնում է պարզապես ախտանշանների թեթևացումը և հանգիստը։

Հեղինակի այլ հոդվածները

10 միջոց ինչպես ամրապնդել երեխայի իմունիտետ:

Զգուշացեք․ հաճախ հիվանդացող երեխաներ. երբ պետք է կասկածել առաջնային իմունոդեֆիցիտ

Արյան շերտեր տակդիրում։ Հնարավոր պատճառները և կապը ալերգիայի հետ

Նորածինների հանկարձակի մահվան համախտանիշը

Ի՞նչ են վաղ մանկության պարօքսիզմները

Մաշկի ցան երեխաների մոտ։ Ինչ անել

Շատրվանները, որոնց վտանգները սովորաբար չենք սպասում

Հիվանդություն «ձեռք-ոտք-բերան»։ Ի՞նչ պետք է իմանան ծնողները։

Իմունոմոդուլյատորները սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) դեպքում

Երեխաների ջրազրկման կանխարգելման կարևորությունը աղիքային վարակների ժամանակ

Կարմրուկ․ ինչու է վտանգավոր և ինչպես պաշտպանել ձեր երեխային

Պատվաստումներ և երեխաների առողջություն. քանդում ենք առասպելները
