Բլոգ

Հոգատարություն ազդրերի հոդերի նկատմամբ. ինչպես կանխարգելել դիսպլազիան նորածինների մոտ

Ալյոնա Ձուկաևա

Ուլտրաձայնային հետազոտության բժիշկ

Քայլում, քայլում, քայլում էր փոքրիկը. մայրիկի հետ ճանապարհին՝ սիրելի բալիկ։

Առանց չափազանցության՝ երեխայի առողջ և վստահ առաջին քայլերի հիմքը առողջ ազդրային հոդերն են։ Խնդիրը ներառում է՝ հարթ ազդրոսկրի գլուխ,ամուր կապանային համակարգ,և ամենակարևորը՝ ազդրոսկրի գլխի ճիշտ տեղադրումը զստոսկրի փոսիկում։

Մինչև 6 ամսական երեխաների ազդրային հոդերի առանձնահատկությունները. Ազդրոսկրի գլխի մեծ մասը կազմված է աճառային հյուսվածքից, վերտլուժային փոսիկում (որտեղ տեղադրվում է ազդրոսկրի գլուխը) ոչ խորը,ազդրոսկրի գլխի մեծ մասը գտնվում է փոսիկից դուրս։ Այս բոլոր գործոնները ստեղծում են նախադրյալներ ազդրոսկրի գլխի հեշտ դուրս գալու համար, ինչը կարող է հանգեցնել դիսլոկացիայի կամ ազդրոսկրի հոդախախտի։

Երեխաների ոսկրերի կառուցվածքի առանձնահատկությունները. Մինչև 55%-ը բաղկացած է օրգանական նյութերից, ինչը ապահովում է դրանց էլաստիկությունը, նվազեցնում է փխրունությունը և ավելացնում աճառների պլաստիկությունը։

Ինչու է վաղ ախտորոշումը կարևոր. ացետաբուլյար դիսպլազիայի վաղ հայտնաբերումն (1-3 ամսականում) առաջնահերթ նշանակություն ունի։ Կոնքային հոդի ամբողջական ձևավորման փուլում դիսպլազիայի շտկող թերապիան գրեթե միշտ հանգեցնում է լիարժեք վերականգնման։

Մեր կլինիկայում ուլտրաձայնային հետազոտության միջոցով իրականացվում է՝ ազդրոսկրի գլխի տեղակայման քանակական գնահատում վերտլուժային փոսիկում R.Graf մեթոդով, ազդրոսկրի գլխի ծածկման աստիճանի գնահատում աճառային շրթունքով,վերտլուժային փոսիկի ձևի որակական գնահատում, ոսկրացման կորիզի վիզուալիզացիա։

Մի բաց թողեք պլանային զննումները մանկաբույժի մոտ, ժամանակին կատարեք անհրաժեշտ սքրինինգային հետազոտությունները, այդ թվում՝ ազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը։ Ժամանակին հայտնաբերված պաթոլոգիան թույլ է տալիս բժիշկներին ընտրել անհրաժեշտ բուժման ռազմավարությունը, ինչը, իր հերթին, ապահովում է բարենպաստ կանխատեսում փոքրիկի համար։

Skip to content