«Ձեռք-ոտք-բերան» հիվանդությունը (հայտնի նաև որպես էնտերովիրուսային վեզիկուլյար ստոմատիտ) վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է փոքր երեխաների շրջանում, բայց կարող է հանդիպել նաև մեծահասակների մոտ։ Այն բնորոշվում է ցաներով ձեռքերի և ոտքերի հատվածում, ինչպես նաև խոցերի առաջացմամբ բերանի խոռոչում (կարող են նմանվել ստոմատիտի):
Հիմնական ախտանիշները
Բարձր ջերմություն: Հիվանդության առաջին փուլը հաճախ սկսվում է ջերմության բարձրացմամբ, մինչև 38-39°C:
Ցան: Ձեռքերին, ոտքերին և երբեմն նաև նստատեղի շրջանում առաջանում են փոքրիկ պղպջակներ, որոնք կարող են քոր առաջացնել և անհանգստություն պատճառել:
Խոցեր բերանի խոռոչում: Բերանի մեջ առաջանում են ցավոտ խոցեր, որոնք կարող են դժվարացնել ուտելը և խմելը:
Ընդհանուր ախտանիշներ: Երեխայի մոտ կարող են դիտվել հոգնածություն, գրգռվածություն և ախորժակի վատացում:
Վարակի փոխանցման ուղիները
Վարակը փոխանցվում է վարակված մարդու քթից և կոկորդից արտազատվող արտադրություններից, ինչպես նաև մաշկի պղպջակների միջոցով, և կարող է տարածվել նաև ֆեկալ-օրալ ճանապարհով։ Նման բռնկումներ հաճախ հանդիպում են ամռանն ու աշնանը։
Բուժում և խնամք
Վիրուսային հիվանդությունը սովորաբար ինքնուրույն անցնում է 7-10 օրվա ընթացքում։ Հիմնական խնամքի առաջարկները ներառում են.
Հեղուկների բավարար ընդունում: Կարևոր է ապահովել բավարար քանակի հեղուկի ընդունում, որպեսզի կանխվի ջրազրկումը, հատկապես եթե խոցերի պատճառով երեխան հրաժարվում է խմելուց և ուտելուց:
Ջերմությունը նվազեցնելը: Տենդը ա ացնող միջոցների կիրառումը (բժշկի ցուցումով) կարող է օգնել իջեցնել ջերմությունը և բարելավել երեխայի ընդհանուր ինքնազգացողությունը:
Ցավազրկում: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ցավազրկող միջոցներ, օրինակ՝ իբուպրոֆեն, ցավը մեղմացնելու համար:
Երբ դիմել բժշկին?
Եթե նկատում եք հիվանդության առաջին ախտանիշները երեխայի մոտ, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Կարևոր է նաև հաշվի առնել հետևյալ «կարմիր դրոշակները»․
Ջերմաստիճանը գերազանցում է 39°C-ը և չի նվազում ջերմիջեցնող միջոցների օգնությամբ։
Երեխան դրսևորում է ջրազրկման նշաններ (բերանի չորություն, միզապարկի արտաթորանքի նվազում, արտահայտված թուլություն)։
Մաշկի և լորձաթաղանթի վրա առաջացած տարրերը փոփոխվել են և չեն լավանում

Հեղինակի այլ հոդվածները

10 միջոց ինչպես ամրապնդել երեխայի իմունիտետ:

Զգուշացեք․ հաճախ հիվանդացող երեխաներ. երբ պետք է կասկածել առաջնային իմունոդեֆիցիտ

Արյան շերտեր տակդիրում։ Հնարավոր պատճառները և կապը ալերգիայի հետ

Նորածինների հանկարձակի մահվան համախտանիշը

Ի՞նչ են վաղ մանկության պարօքսիզմները

Մաշկի ցան երեխաների մոտ։ Ինչ անել

Շատրվանները, որոնց վտանգները սովորաբար չենք սպասում

Հիվանդություն «ձեռք-ոտք-բերան»։ Ի՞նչ պետք է իմանան ծնողները։

Իմունոմոդուլյատորները սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) դեպքում

Երեխաների ջրազրկման կանխարգելման կարևորությունը աղիքային վարակների ժամանակ

Կարմրուկ․ ինչու է վտանգավոր և ինչպես պաշտպանել ձեր երեխային

Պատվաստումներ և երեխաների առողջություն. քանդում ենք առասպելները
