Բլոգ

Գաղտտուն․ գանգի ոսկրազուրկ հատված նորածնի մոտ։

Իրինա Օբլոգինա

Մանկաբույժ

Նորածնի մոտ առկա են 4 գաղտտուններ (մեծ – գագաթում, փոքր – ծոծրակում և 2 կողմնային՝ առաջային և հետին): Նորածնի գանգի ոսկրերը միմյանց հետ չեն սերտաճում, այդ պատճառով դրանց միջև բացվածքներ են առաջանում գաղտտուների ձևով։ Այսպես, նորածնի գանգը դառնում է ավելի ճկուն, որպեսզի կարողանա անցնել մոր կոնքի ոսկրերի միջով։ Ծնունդից հետո ոսկրերի միացումները բավականին արագ սկսում են փակվել։

Առաջինը փակվում է.

🔘Հետին գաղտտունը մոտ 2 ամսականում,

⏺Կողմնային առաջայինը՝ 3 ամսականում,

🔘Հետին կողմնայինը փակվում է մինչև երեխայի 1 տարեկան դառնալը,

⏺Մեծ (առաջային) գաղտտունը փակվում է միայն 18-24 ամսականում։

Այսքան դանդաղ փակվելը անհրաժեշտ է, որպեսզի գլուխը և ուղեղը կարողանան աճել։ Երեխայի ուղեղը զարգացման համար պետք է առաջին 2 տարվա ընթացքում գրեթե եռապատկվի։ Դրանից հետո, մոտ 6-7 տարեկանում, գանգի ոսկրերը փակվում են կարերի երկայնքով, իսկ մինչ 25 տարեկան հասակը ավելի շատ փոփոխություններ են տեղի ունենում դիմային գանգի ոսկրերում։

Ի՞նչ կլինի, եթե գաղտտունը փակվի շուտ։

🎮1) Դա կարող է լինել անհատական առանձնահատկություն։ Այս դեպքում գլուխը շարունակում է աճել միջին ընդունված չափանիշներով, քանի որ ոսկրերի միջև դեռ բաց կարեր կան։ Կամ երբեմն կարանները շուտ են փակվում, գլուխն ունենում է փոփոխված ձև, սակայն դա միջամտություն չի պահանջում։

➡️2) Գաղտտունը շուտ է փակվել, որոշ ոսկրեր միմյանց հետ շուտ են սերտաճել (Կրանիոսինոստոզ), և ուղեղը դժվար է աճել։ Այն դեպքում ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանշաններ՝ զարգացման խանգարումներ, խոսքի խանգարումներ, բարձր միջգանգային ճնշում և այլ նյարդաբանական դրսևորումներ։ Նման իրավիճակում երեխան կարիք ունի նեյրովիրաբուժի խորհրդակցության, որպեսզի որոշվի վիրահատական միջամտության ժամկետը, քանի դեռ գլուխը աճում է, և հնարավոր լինի կանխել ախտանիշների վատթարացումը։

Հենց այդ պատճառով մանկաբույժը ստուգում է գաղտտունի փակման ժամանակը և գլխի չափերը երեխայի կյանքի առաջին 3 տարիներին։

Երեխան ծնվում է մոտ 33-35 սմ գլխի շրջագիծը, և առաջին 3 տարվա ընթացքում այն մեծանում է մինչև մոտ 50 սմ։

Ի՞նչ կարևոր է ևս իմանալ գաղտտունի մասին։

❗️Գաղտտունի ուռածությունը (վեր բարձրանալը) անհապաղ բժշկական օգնության դիմելու առիթ է։ Սա կարող է վկայել երեխաների մոտ բարձր միջգանգային ճնշման մասին և պահանջում է անհապաղ միջամտություն։

✅Առանց ուռածության պուլսացիա,գաղտտունի ներս քաշվելը կամ պարբերական ներս ձգվելը հիմնականում առկա է առողջության պահպանման ֆոնի վրա և առանց լրացուցիչ ախտանիշների նշանակություն չունի։

Skip to content