Ամառը՝ ուրախության և արկածների ժամանակաշրջան է, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել մոծակների անսպասելի կծոցներով, հատկապես երեխաների համար։ Ինչ անել նման իրավիճակում? Ահա մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն թեթևացնել երեխայի վիճակը և ավելի հարմարավետ դարձնել ապաքինման գործընթացը։
1. Լվացեք հատվածը ջրով և օճառով։
Առաջին քայլը մոծակի կծած հատվածը տաք ջրով և օճառով զգուշորեն լվանալն է։ Սա կօգնի հեռացնել մոծակի թքի հնարավոր մնացորդները և նվազեցնել մաշկի գրգռման ռիսկը։
2. Օգտագործեք սառը կոմպրես։
Կծած հատվածին դրեք կտոր, որը թրջված է սառը ջրով կամ փաթաթեք սառույց։ Սա կօգնի նվազեցնել այտուցվածությունը։ Սառը կոմպրեսը պահեք կծած հատվածի վրա մոտ 10-20 րոպե։
3. Օգտագործեք կալամինային լոսյոն կամ ցինկով կրեմ։
Կծած հատվածի գրգռումն ու քորը թեթևացնելու համար քսեք կալամինային լոսյոն կամ ցինկ պարունակող կրեմ։ Սա կօգնի արագացնել ապաքինումը և պաշտպանել մաշկը։
4. Դիտարկեք հիդրոկորտիզոնային կրեմի կիրառումը։
Եթե կծած հատվածում կա զգալի ուռածություն և այտուց, խորհուրդ է տրվում օգտագործել հիդրոկորտիզոնային կրեմ (0.5% կամ 1%)։ Քսեք այն օրը մի քանի անգամ, մինչև ախտանիշերը մեղմվեն։
5. Տվեք հակահիստամինային միջոց։
Եթե երեխան ուժեղ քոր ունի, խորհուրդ է տրվում տալ հակահիստամինային միջոց, ինչպես, օրինակ, ցետիրիզին, ֆեքսոֆենադին կամ լորատադին։ Այս դեղամիջոցները հասանելի են առանց դեղատոմսի և կօգնեն նվազեցնել քորն ու անհանգստությունը։
6. Ցավազրկող միջոցներ։
Եթե երեխան ցավ ունի, կարելի է նրան տալ ցավազրկող միջոց պարացետամոլի կամ իբուպրոֆենի հիմքով։ Կարևոր է հետևել համապատասխան դեղաչափին՝ կախված երեխայի տարիքից։
Կարևոր է։
Եթե կծած հատվածը առաջացնում է ուժեղ ռեակցիա, կամ երեխան սկսում է դժվար շնչել, ունենում է խիստ այտուց կամ այլ լուրջ ախտանիշեր, անմիջապես դիմեք բժշկական օգնության։

Հեղինակի այլ հոդվածները

Մանկական ոչ ստանդարտ ստուգում (Ոչ Չեքափ)

ԿԿ — հիվանդություն չէ, պարզապես կյանքի մի շրջան է

Կոլիկներ և «Մանուշակագույն լաց». պատճառներ և լուծումներ

Մեղուների և այլ խայթող միջատների խայթոցները

Մանկահասակ երեխաների գազիկներ: պատճառներ, ախտանիշներ և թեթևացման ուղիներ

Գաղտտուն․ գանգի ոսկրազուրկ հատված նորածնի մոտ։

Ինչպե՞ս պատրաստվել ժամային գոտիների փոփոխությանը:

Լակտացիոն մաստիտ

Ի՞նչ են էմոլենտները և ինչի համար են դրանք անհրաժեշտ

Երեխային կծել է մոծակը։ Ինչ անել?

Ինչպես ճանաչել վտանգը ծովում

Ի՞նչ անել, եթե երեխայի մաշկի մեջ կա փուշ

Պեդիկուլյոզ․ ինչ պետք է իմանալ և ինչպես պայքարել դրա դեմ?

Ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը առանց դեղորայքի

Մանկիկների անվտանգության օրը!

Վիտամին C
