Դրական հղիության թեստը միշտ էլ բազմաթիվ զգացմունքների աղբյուր է, որոնք հաճախ խառնված են և ամբողջությամբ չեն վերահսկվում: Եթե հղիությունը պլանավորված էր, ապա, անկասկած, դա ուրախություն է, սակայն ուրախությունից բացի առաջանում են անհանգստություններ և վախեր: Ինչպե՞ս կլինի ամեն ինչ: Ի՞նչ պետք է անել կամ չանել, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա: Եվ այստեղ առաջանում է հարց՝ ինչքա՞ն արագ պետք է դիմել բժշկին:
Այս հարցի պատասխանը կարելի է բաժանել երկու մասի՝ ֆունկցիոնալ և զգացմունքային։Ֆունկցիոնալ կողմը ռացիոնալ և ֆունկցիոնալ մոտեցումը հուշում է, որ առողջ կնոջ մոտ, ցավերի կամ արյունային արտադրության բացակայության պայմաններում, հղիության վաղ փուլերում բժշկական շտապ հետազոտության անհրաժեշտություն չկա։ Հղիության ընթացքին մենք քիչ ենք կարողանում ազդել։ Կա բնական ընտրության գործընթաց, որի հետևանքով հղիության վաղ շրջանում մեծ է վիժումների քանակը։ 20-30% բոլոր բեղմնավորումների (ձվաբջջի բեղմնավորում, նրա բաժանում և զարգացում) ավարտվում են առաջին եռամսյակում։ 90%-ից ավելի դեպքերում դա տեղի է ունենում այն պատճառով, որ բեղմնավորման կամ վաղ բաժանման պահին ինչ-որ բան սխալ է անցել։ Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա՝ ոչ այդ պահին, ոչ էլ հետագայում։
Ընդհանուր առմամբ կա համոզում, և, հուսով ենք, կոնսենսուս, որ նման հղիությունը պահելու իմաստ չկա։ Եթե նման «սխալ» է տեղի ունեցել, ապա պահպանելն անիմաստ է․ հղիությունն անխուսափելիորեն կդադարեցվի։ Մեր փորձերը աջակցելու այն կարող են միայն հետաձգել այդ պահը, ինչը չի ավելացնի ոչ ֆիզիկական, ոչ էլ զգացմունքային բարեկեցությունը։
Հիմա առաջանում է հարց՝ արդյո՞ք պետք է ոչինչ չանել առաջին եռամսյակում և դիմել բժշկի միայն երկրորդում։
Ոչ լրիվ։ Այստեղ կարևորվում է երկրորդ բաղադրիչը՝ զգացմունքայինը։ Հղիության հետ կապված յուրաքանչյուր կնոջ կամ զույգի մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր և անհանգստություններ։ Վերջիններս պարզաբանելու, առողջական վիճակը ընդհանուր առմամբ քննարկելու և հասկանալու համար, թե ինչպես այն կարող է ազդել հղիության վրա, շատ կարևոր է այցելել բժշկի։ Բացի այդ, հարկավոր է հասկանալ՝ արդյոք հենց այդ բժիշկը հարմար է ձեզ հղիությունը վարելու համար, կազմել հսկողության պլան (ցանկացած պլան էապես նվազեցնում է անհանգստությունը) և ստանալ ապրելակերպի, սննդի, ակտիվության և այլնի վերաբերյալ առաջարկություններ։Այս ամենը դարձնում է բժշկին այցելությունը իմաստավոր անմիջապես դրական հղիության թեստից հետո։
Եկեք մեզ մոտ․ մենք կառաջարկենք միայն այն հետազոտությունները, որոնք կարող են ազդել հղիության վարելու տակտիկայի վրա։ Մենք կլինենք ձեր հոգեբանական և պրոֆեսիոնալ բժշկական աջակցությունը այս բացառիկ շրջանում և կփորձենք անել ամեն ինչ, որ այն լինի հեշտ ու ուրախ։
