Ուռուցքաբանությունը բավականին լայն ոլորտ է, և հաճախ հիվանդի համար դժվար է հասկանալ, թե որ դեպքում է անհրաժեշտ դիմել այս մասնագետին։ Սովորաբար, ուռուցքաբանի հետ կապված առաջին ասոցիացիաները լինում են վախեցնող, անհասկանալի և լուրջ մտքեր։
Այս հոդվածը կօգնի Ձեզ ճիշտ կողմնորոշվել և առավելագույնս օպտիմալացնել բժշկի որոնման գործընթացը, ինչպես նաև այցը դարձնել հնարավորինս արդյունավետ և հարմարավետ։
Ինչի դեպքում կարող եք դիմել ինձ ամբուլատոր ընդունելության համար՝
-Կրծքագեղձերի գանգատներ (այդ թվում՝ կրծքով կերակրման շրջանում)
-Անամնեզում ուռուցքային հիվանդությունների առկայություն (ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ բնույթի)
-Ձեր ընտանիքում եղել են ուռուցքաբանության,դեպքեր, և Դուք կցանկանայիք հասկանալ, թե որքանով կարող է այդ պատմությունը առնչվել Ձեզ
— Խալերի առկայություն, որոնք կցանկանայիք հեռացնել
-Դերմատոսկոպիայի անցկացում (մաշկի նորագոյացությունների զննում բազմակի մեծացմամբ։ Ընթացակարգը իրականացվում է հատուկ գործիքով և թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ մաշկի ախտահարման բնույթի մասին)։
