Տարոն Սարդարյան

Վնասվածքաբան-օրթոպեդ
Մեծահասակներ
Տիրապետում է լեզուներին
Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն

Իմ մասին

Ես կարող եմ օգնել, եթե ունեք հոդային կամ մկանային ցավերի գանգատներ
կամ տեղի է ունեցել վնասվածք։

Ունեմ մեծ փորձ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ աշխատանքի մեջ։

Տարբեր ուղղություններով և բաժանմունքներում ձեռք բերած փորձը մեծապես օգնում է ինձ․

-օրդինատուրա՝ էնդոպրոթեզավորման և արթրոսկոպիայի բաժանմունքում
-տրավմատոլոգիական կետ
-թարախային վիրաբուժության բաժանմունք
-մանկական և մեծահասակների պոլիկլինիկաներ
-մանկական քաղաքային հիվանդանոցի տրավմատոլոգիայի բաժանմունք

Որքան երկար եմ ուսումնասիրում բժշկությունը, այնքան ավելի եմ սիրում այն։ Բժշկությունը գիտություն է, և այն միշտ հիմնվում է ժամանակակից գիտական տվյալների, բժշկի կլինիկական փորձի, ինչպես նաև յուրաքանչյուր պացիենտի ակնկալիքների, հնարավորությունների և արժեքների վրա։

Այցի ժամանակ մենք մանրամասն քննարկում ենք գանգատների հնարավոր պատճառները և լուծման տարբերակները՝ սկսած աշխատանքային միջավայրի էրգոնոմիկայի օպտիմալացումից և մարզումների ու ֆիզիկական ծանրաբեռնվածության ճշգրտումից մինչև դեղորայքային, ներարկման և վիրահատական մոտեցումներ։


Միշտ փորձում եմ պացիենտի հետ միասին գտնել հավասարակշռություն՝ չգնալ գերդիագնոստիկայի, բայց նաև չկորցնել ժամանակ և բաց չթողնել որևէ կարևոր բան։


Կրթություն

2012- Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարան Ի.Մ. Սեչենովի անվան - Բուժական գործ 2013-2015 - Ազգային բժշկական վիրաբուժական կենտրոն Ն.Ի. Պիրոգովի անվան - Ինտերնատուրա և օրդինատուրա՝ վնասվածքաբանություն և օրթոպեդիա 2017- Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան -  Վերապատրաստում՝ ընտանեկան բժշկություն 2018 - Գ.Ի. Թուրների անվան Նորածինների օրթոպեդիայի հետազոտական ինստիտուտ -  Երեխաների կոնքազդրային հոդի պաթոլոգիա 2018 - European Paediatric Orthopaedic Society -  Օրթոպեդիա 2019 - Գ.Ի. Թուրների անվան Նորածինների օրթոպեդիայի հետազոտական ինստիտուտ -  Ոտնաթաթի բնածին հիվանդություններ 2019 -  European Paediatric Orthopaedic Society - Վնասվածքաբանություն 2022 - Ազգային բժշկական վիրաբուժական կենտրոն Ն.Ի. Պիրոգովի անվան - Օրդինատուրա՝ մանկաբուժություն

Աշխատանքային փորձ

2013 - Տրավմատոլոգիական շտապօգնության կետ
(Բալաշիխայի կենտրոնական շրջանային հիվանդանոց)                                       2014-2015 - Ոսկրային տուբերկուլյոզի բաժանմունք
(Մոսկվայի մարզի ոսկրային տուբերկուլյոզի կենտրոն)                                          2017-2018 - Մանկական պոլիկլինիկա (Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային բժշկա-վիրաբուժական կենտրոն)                                                                            2019 - Վնասվածքաբանության բաժանմունք                                                         (Մորոզովյան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոց)                       2020 - Մանկական և մեծահասակների պոլիկլինիկա
(“Եղիր առողջ” բժշկական ցանց)                                                                               2022- 2023-Չայկա
Կլինիկաներ
2024-մինչ այսօր-Չայկա Հայաստան