Գայանե Սաֆրոնովա

    Մանկաբույժ
    Երեխաներ միչև 17 տարեկան
    Տիրապետում է լեզուներին
    Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն

    Իմ մասին

    Ողջույն բոլորին

    Իմ անունը Սաֆրոնովա Գայանե է, ես մանկաբույժ եմ։
    Իմ ճանապարհը բժշկության մեջ սկսվեց դեռ դպրոցում, երբ 14 տարեկանում որոշեցի հաճախել բժշկական դասարան։ Դրանից հետո տեղի ունեցան հետաքրքիր և երկար զրույցներ պրակտիկ բժիշկների հետ, ինչպես նաև աշխատեցի որպես մայրապետ՝ ծանոթանալու բժշկի աշխատանքի ներքին կողմերին։

    Հետո ընդունվեցի և ավարտեցի Սեչենովի համալսարանը։ 3-րդ կուրսից սկսած աշխատել եմ նորածինների և վաղաժամ ծնվածների վերակենդանացման բաժնում մեծ ֆեդերալ ծննդատանը և գինեկոլոգիական կենտրոնում։

    Ուսումն ավարտելուց հետո՝ 2018 թվականին, անմիջապես շարունակեցի կրթությունս մանկաբուժության ոլորտում՝ անցնելով Մորոզովի մանկական քաղաքային հիվանդանոցում օրդինատուրա, որտեղ ստացա փորձ շտապ օգնության պացիենտների ընդունման և սորտավորման, ինչպես նաև ծանր հիվանդություն ունեցող երեխաների տարբեր բաժիններում վարելու ոլորտում։ Այստեղ սկսեցի նաև պարբերաբար հերթապահել ինֆեկցիոն բաժանմունքներում։                                                           

    Ուսման ընթացքում ակտիվ զբաղվել եմ գիտությամբ, հրապարակել հոդվածներ և ծանոթացել միջազգային աղբյուրներից տեղեկություններ ստանալու հիմունքներին և ապացուցողական բժշկության (EBM) սկզբունքներին։

    Անցել եմ «Ֆաբիոլայի թագուհու մանկական համալսարանական հիվանդանոցում» առկա ուսուցում, որը օգնեց ինձ հասկանալ, թե ինչպես է կազմակերպված բժշկական օգնությունը Եվրոպայում։

    Հետո աշխատել եմ մեկ տարի Մոսկվայի շտապ օգնությունում հատուկ մանկական խմբում։ Շտապ օգնության մեջ աշխատելիս նկատեցի, որ բազմաթիվ հիվանդությունների բուժման ռուսական պրոտոկոլները տարբերվում են միջազգային ստանդարտներից։ Այսպիսով սկսվեց իմ ճանապարհը ապացողական մանկաբուժության մեջ։

    Աշխատանքի ընթացքում հետաքրքրվեցի մանկական գաստրոէնտերոլոգիայով և ստացա երկրորդ սերտիֆիկատ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ոլորտում։ Վերջին երկու տարիներին աշխատել եմ Մոսկվայում ապացուցողական բժշկների հրաշալի թիմում։

    Իմ մասնագիտական հմտություններն են՝ մանկաբուժական զննում՝ պարտադիր օտոսկոպիայի և ռինոսկոպիայի կատարմամբ, անհատական պատվաստանյութերի գրաֆիկի կազմում՝ պլանային և լրացուցիչ պատվաստումներ, օգնություն երեխաներին անհետաձգելի և շտապ իրավիճակներում, վիրուսային հիվանդությունների, բակտերիալ ինֆեկցիաների, ատոպիկ դերմատիտի ախտորոշում և բուժում, բարդ վիճակների ախտորոշման պլանի կազմում՝ անհրաժեշտ միջդիսցիպլինար մոտեցմամբ, ինչպես նաև գաստրոէնտերոլոգիական պրոֆիլ ունեցող երեխաների ընդունում։

    Բուժումը նշանակվում է արդիական կլինիկական առաջարկների համաձայն։ Պացիենտների վարումը կատարվում է ապացուցողական բժշկության սկզբունքների համաձայն։

    Կրթություն

    2012–2018 - Ի.Մ. Սեչենովի անվան  Մոսկվայի  Առաջին պետական բժշկական համալսարան, մասնագիտացում՝ մանկաբույժ

    2018–2020 - Մորոզովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոց, կլինիկական օրդինատուրա։ Աշխատանքային փորձ՝  բժիշկ-օրդինատոր

    2020–2021 - Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան (РУДН), բժշկական ֆակուլտետ, հետդիպլոմային կրթության բաժին, առաջնային վերապատրաստում «Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա» ուղղությամբ՝ №64 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բազայի վրա

    2018 —-Ստաժավորում Բելգիա, Թագուհի Ֆաբիոլայի մանկական համալսարանական հիվանդանոցում (Hôpital universitaire des enfants Reine Fabiola, QFCUH)։ 1.5 ամսյա պրակտիկա նեոնատոլոգիայի բաժանմունքում

    Աշխատանքային փորձ

    2018–2020 - Մորոզովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոց, ինֆեկցիոն բաժանմունքի հերթապահ մանկաբույժ

    2020–2021 - Շտապ բժշկական օգնություն, մասնագիտացված մանկական բրիգադի բժիշկ

    2021–2022 - №40 քաղաքային կլինիկական հիվանդանոց «Կոմունարկա», ինֆեկցիոն բաժանմունք և ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ՊԻՏ), մանկաբույժ

    2021–մինչ օրս - «Ֆենթեզի» ապացուցողական բժշկության կլինիկա, մանկաբույժ, գաստրոէնտերոլոգ