Լեյլա Նաջի

    Մանկաբարձ-գինեկոլոգ
    Մեծահասակներ
    Տիրապետում է լեզուներին
    Անգլերեն, Արաբերեն, Ռուսերեն

    Իմ մասին

    Այժմ ապրում եմ Երևանում և ընդունելություն եմ վարում «Չայկա Արմենիա»-ում․ այստեղ կարող եք գրանցվել անձնական  կամ առցանց խորհրդատվության։ Բացի այդ, նրանց համար, ում հետ արդեն ծանոթ ենք, հասանելի է բաժանորդագրություն, որի շրջանակում կարող եք հեռավար խորհրդակցել ինձ հետ ձեր առողջության հարցերով։

    Իմ ալմա մատերը Մոսկվայի ստոմատոլոգիական ինստիտուտի բուժական ֆակուլտետն է։ Թե ինչ մասնագիտության բժիշկ դառնալ՝ ինձ համար հեշտ ընտրություն չէր։ Լրջորեն մտածում էի ակնաբուժության մասին, իսկ մի փուլում նույնիսկ՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ տեղափոխվելու մասին։ Սակայն հրաշալի մարդու և գերազանց ուսուցչի հետ հանդիպումը որոշեց իմ ընտրությունը՝ հօգուտ մանկաբարձության և գինեկոլոգիայի։

    Արդեն առաջին իսկ փորձից այս մասնագիտության մեջ ինձ գրավեց այն, որ սա կյանքը պահպանելու և բազմապատկելու աշխատանք է։ Ինձ համար այն բացեց բժշկության ոչ այնքան ընդունված տեսանկյունը՝ սա ավելի շատ առողջության մասին է, քան հիվանդության։ Այդ ժամանակից ի վեր ես իմ բոլոր պացիենտներին նայում եմ հենց առողջության պահպանման և ամրապնդման տեսանկյունից։

    Ինստիտուտն ավարտելուց հետո անցել եմ ստաժավորում և օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում։ Այնուհետև կարճ ժամանակ աշխատել եմ Լիբիայում՝ ծննդատանը․ դա հագեցած և բավական էկզոտիկ փորձ էր։ Վերադառնալով Մոսկվա՝ աշխատել եմ Ամերիկյան բժշկական կենտրոնում և ամերիկյան կլինիկայում՝ միջազգային մասնագետների և պացիենտների թիմում։ Այս փորձը մեծապես ձևավորեց իմ մոտեցումը՝ ապացուցողական բժշկության հանդեպ, իրական գործընկերային աշխատանքի, միջմշակութային փոխըմբռնման, որտեղ տարբերությունները ոչ թե հակադրվում են, այլ հարստացնում են միմյանց, ինչպես նաև պացիենտների հետ վստահելի և հարգալից հարաբերությունների կարևորության ընկալումը։

    Այս ամբողջ փորձը ես հաճույքով զարգացնում եմ իմ ներկայիս աշխատանքում՝ ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես գլխավոր բժիշկ «Չայկա» կլինիկաներում։

    Կանանց առողջության մասին ընդունելության ժամանակ հաճախ պատմում եմ մետաֆորիկ կերպով՝ որպես ծառ՝ չորս հավասար ճյուղերով․

    Առաջին ճյուղը վերաբերում է վերարտադրողական ֆունկցիային․ այստեղ ներառվում է այն ամենի բուժումը, ինչը կարող է ապագայում խոչընդոտել մայրանալուն, ֆունկցիայի պահպանումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծումը, երբ հղիությունը չի սկսվում կամ չի պահպանվում։ Ինձ համար այստեղ կարևոր անձնական մոտեցում է այն, որ ես երբեք «անպտղություն» ախտորոշում չեմ դնում, քանի որ այսօր շատ դեպքերում հնարավոր է հասնել արդյունքի։ Իսկ պացիենտի հավատը արդյունքի հասանելու նկատմամբ շատ կարևոր մասն է բուժման գործընթացում։

    Երկրորդը՝ հղիության վարումն է։ Սա միաժամանակ ուրախ և հուզիչ շրջան է ապագա մայրերի համար, և շատ կարևոր է ունենալ բժշկի աջակցություն, ով մի կողմից չի ծանրացնում, իրավիճակը, իսկ մյուս կողմից՝ օգնում է ճիշտ ընտրություն կատարել և ներկայացնում է հնարավոր տարբերակները, եթե իսկապես խնդիր առաջանա։

    Երրորդը՝ ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումն է։ Այս ոլորտում գոյություն ունեն հաստատված սկրինինգային ծրագրեր, որոնք պարբերաբար թարմացվում են, և մենք սիրով կիսվում ենք այդ խորհուրդներով մեր պացիենտների հետ։

    Չորրորդը՝ կյանքի որակի պահպանումն է։ Այս բաժինը ոչ թե բուժման, այլ ժամանակակից հնարավորությունների մասին է, որոնք թույլ են տալիս կյանքը դարձնել ավելի հարմարավետ և լիարժեք։ Այստեղ առաջին հերթին կարելի է նշել կոնտրացեպցիան, նախադաշտանային սինդրումի կարգավորումը վերարտադրողական տարիքում և հորմոնալ փոխարինող թերապիան կլիմաքսի շրջանում։

    Ընդհանուր առմամբ, կանանց առողջության բոլոր հիմնական ուղղությունները կարելի է ներառել այս չորս բաժիններում, և ես ու իմ գործընկերները մեծ հետաքրքրությամբ և սիրով զբաղվում ենք դրանցով «Չայկա»-ում։

    Կրթություն

    1983-1990 - Մոսկվայի պետական բժշկական-ստոմատոլոգիական համալսարան, մասնագիտություն «Բուժական գործ»
    1991 - Մոսկվայի պետական բժշկական-ստոմատոլոգիական համալսարան, ստաժավորում «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ
    1993 - Մոսկվայի պետական բժշկական-ստոմատոլոգիական համալսարան, կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ

    Աշխատանքային փորձ

    1994-1996 - Կենտրոնական հոսպիտալ, Գիրյան, Լիբիայի Հանրապետություն - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ

    1997-2002 - Ամերիկյան բժշկական կենտրոն, Մոսկվա - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ

    2002-2013 - Ամերիկյան կլինիկա / Ինտերմեդկենտրոն, Մոսկվա - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ

    2013-2014 - «Չայկա Ռիգա Լենդ» կլինիկա - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժիշկ

    2014-2024 - «Չայկա» կլինիկա «Բելիե սադի»-ում - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժիշկ

    2021-2023 - «Չայկա Ռիգա Լենդ» և «Չայկա Մետրոպոլիս» կլինիկաներ - գլխավոր բժիշկ

    2024-ից մինչ այժմ - «Չայկա Արմենիա» կլինիկա - բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժիշկ

    Ինչու ես աշխատում այս կլինիկայում

    «Չայկա»-ում ես հնարավորություն ունեմ հաճույք ստանալ իմ սիրելի գործով զբաղվելուց և մասնակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ ես, ինչպես նաև մյուս բժիշկներն ու նրանց օգնականները կարող են լիարժեքորեն դրսևորել իրենց տաղանդներն ու կարողությունները։ Դա բարձր են գնահատում մեր պացիենտները, և հատկապես հաճելի է, որ նրանց մեծ մասը, մեզ մոտ գալով, դառնում են մեր համախոհները։