Էդմոնդ Մղդսյան

    Մանկաբույժ
    Երեխաներ միչև 17 տարեկան
    Տիրապետում է լեզուներին
    Անգլերեն, Ռուսերեն, Հայերեն, Վրացերեն

    Իմ մասին

    Ինձ բժշկության մեջ ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան իմունային համակարգի խանգարումներով պացիենտների բուժումը։ Թեև, հավանաբար, նույնքան սիրում եմ նաև իմունիտետի մասին տարածված առասպելները քանդելը։ 

    Իմ իրկական ալմա-մատերը ես համարում եմ Դիմա Ռոգաչովի անվան կենտրոնը, քանի որ հենց այնտեղ եմ ձևավորվել որպես բժիշկ և հանդիպել այն մարդկանց, ովքեր դարձել են իմ ուսուցիչներն ու ոգեշնչման աղբյուրը։ Այնտեղ զբաղվել եմ բնածին իմունային խանգարումներով, լեյկոզներով և ոսկրածուծի փոխպատվաստում տարած երեխաների բուժմամբ, ինչպես նաև «յուրահատուկ» պացիենտների պատվաստմամբ։

    Այդ կենտրոնում նաև հասկանում էի, թե որքան անսահման ուժեղ են երեխաները։ Նույնիսկ ամենադժվար պայմաններում նրանք կարողանում են ժպտալ, վստահել, պայքարել և սիրել։ Դա իսկապես անսահման ոգեշնչող է։

    Արդեն շուրջ երկու տարի է՝ ապրում եմ Երևանում, որտեղ բուժում եմ երեխաներին ինչպես ընդհանուր մանկաբուժության, այնպես էլ տարբեր վարակիչ հիվանդությունների շրջանակում։ Աշխատում եմ նաև այն ծնողների հետ, որոնց երեխաները հաճախ են հիվանդանում, ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ կամ կարիք ունեն ավելի խորքային ախտորոշման։

    Իմ ցանկությունն է, որ յուրաքանչյուր հիվանդ երեխա կրկին առողջ լինի։


    Կրթություն

    2015–2021 - Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարան, մասնագիտություն՝ «Մանկաբուժություն»

    2021–2023 - Դմիտրի Ռոգաչովի անվան Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն, մասնագիտություն՝ «Մանկաբուժություն»


    Գիտական գործունեություն

    Մգդսյան Է.Կ., Յուխաչևա Դ.Վ., Ռոդինա Յու.Ա., Շչերբինա Ա.Յու. և այլք։ X-կապակցված ագամագլոբուլինեմիա․ գրականության ակնարկ և կլինիկական դեպք։ «Մանկաբուժության մեջ հեմատոլոգիայի/ուռուցքաբանության և իմունոպաթոլոգիայի հարցեր»։ 2023; 22(1): 139–146։
    DOI՝ 10.24287/1726-1708-2023-22-1-139-146

    Մգդսյան Է.Կ., Յուխաչևա Դ.Վ., Ռոդինա Յու.Ա., Նովիչկովա Գ.Ա., Շչերբինա Ա.Յու. և այլք։ Աղիքների բորբոքային հիվանդություններին (ԱԲՀ) նման հիվանդություններ X-կապակցված ագամագլոբուլինեմիայով պացիենտների մոտ․ կլինիկական դիտարկումների վերլուծություն։ «Գ.Ն. Սպերանսկու անվան մանկաբուժություն»։ 2024; 103(2): 68–77։
    DOI՝ 10.24110/0031-403X-2024-103-2-68-77

    Մգդսյան Է.Կ., Յուխաչևա Դ.Վ., Բուրլակով Վ.Ի., Ռոդինա Յու.Ա., Շչերբինա Ա.Յու. և այլք։ Աղիքների բորբոքային հիվանդություններին նման ախտահարումներ X-կապակցված ագամագլոբուլինեմիայով պացիենտների մոտ․ գրականության ակնարկ և կլինիկական դեպք։ «Գ.Ն. Սպերանսկու անվան մանկաբուժություն»։ 2023; 102(2): 147–152։
    DOI՝ 10.24110/0031-403X-2023-102-2-147-152

    Մգդսյան Է.Կ., Ռոդինա Յու.Ա., Աբրոսիմով Ա.Բ., Շչերբինա Ա.Յու., Նովիչկովա Գ.Ա. և այլք։ Առաջնային իմունային անբավարարություններով երեխաների երկրորդ փուլի անհատականացված վերականգնման մեթոդի արդյունավետության և անվտանգության գնահատում՝ ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Մանկաբուժության մեջ հեմատոլոգիայի/ուռուցքաբանության և իմունոպաթոլոգիայի հարցեր»։ 2023; 22(1): 90–98։
    DOI՝ 10.24287/1726-1708-2023-22-1-90-98


    Աշխատանքային փորձ

    2023 - Դմիտրի Ռոգաչովի անվան Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն, իմունոհեմատոլոգիական պրոֆիլի և ցողունային բջիջների ռեցիպիենտների բաժանմունքի մանկաբույժ։

    2024 - մինչ օրս -Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մանկաբուժության բաժանմունքի մանկաբույժ։