Դանիիլ Մարկին

Մերսման մասնագետ • Ֆիզիկական կուլտուրայի մասնագետ
Մեծահասակներ

Իմ մասին

Բարև ձեզ։ Իմ անունը Դանիիլ է, ես ռեաբիլիտոլոգ եմ։ Եթե ֆիզիկական ռեաբիլիտացիան Ձեզ մոտ ասոցացվում է միայն ծանր վիրահատությունների կամ լուրջ վնասվածքների հետ, ապա դա միշտ չէ, որ այդպես է։ Պարանոցի, գոտկատեղի, ոտքերի, ուսերի ցավերը նույնպես ռեաբիլիտոլոգի աշխատանքի ոլորտում են։

Ինչպե՞ս է անցնում վերականգնումը։ Տարբեր, սակայն հիմնականում հիմնված է երկու գործիքի վրա՝ մերսում և անհատապես ընտրված ֆիզիկական վարժություններ։

Մերսումը կատարվում է անհրաժեշտ գոտում՝ ինքնազգացողությունը թեթևացնելու, կաշկանդվածությունն ու ցավը նվազեցնելու համար։ Ֆիզկուլտուրան օգնում է ամրապնդել արդյունքը, բարձրացնել մկանային տոնուսը, և մոռանալ նյարդաբանների, օրթոպեդների, մերսողների և ռեաբիլիտոլոգների գոյության մասին)

Ամբողջ կիրակին անցկացնել ՝ սերիալներ դիտելով, թե՞ գնալ երկարատև արշավի դեպի լեռներ։ Այս ամենը կարող է և պետք է հասանելի լինի առանց բացասական հետևանքների։ Գլխավորը՝ հոգ տանել սեփական մարմնի մասին և չանտեսել այն ազդակները, որոնք այն ուղարկում է։

Կրթություն

2017–2022 —ՌԴ ֆիզիկական կուլտուրայի համալսարան , Մոսկվա
Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա (ադապտիվ ֆիզիկական դաստիարակություն և ֆիզիկական ռեաբիլիտացիա)

2022 — Մերսման և կոսմետոլոգիայի համալսարան, Մոսկվա
Բժշկական մերսում

Աշխատանքային փորձ

2014–2022 — Ինստրուկտոր-մեթոդիստ, ապա սպորտային տնօրեն,Special Olympics, Մոսկվա                                                                                             Ադապտիվ ֆիզիկական դաստիարակության դասերի անցկացում մտավոր խանգարումներ ունեցող երեխաների համար
Special Olympics ծրագրի շրջանակում մրցումների կազմակերպում և անցկացում
Ներառականությանն ու մտավոր խանգարումներ ունեցող երեխաների աջակցմանը նվիրված միջոցառումների կազմակերպում
Աբիլիտացիոն, այդ թվում՝ թերապևտիկ պարապմունքների անցկացում (բուժական ֆիզկուլտուրա, բժշկական մերսում) 2022 – մինչ օրս — Ռեաբիլիտոլոգ, մերսող

Վերականգնողական միջոցառումների մշակում և իրականացում (բուժական ֆիզկուլտուրա, մերսում) ցուցումների առկայության դեպքում՝հենաշարժիչ համակարգի խանգարումներ, անոթային պաթոլոգիաներ, վերականգնում վնասվածքներից և վիրահատություններից հետո

Ինչու ես աշխատում այս կլինիկայում

Հաճախ ռեաբիլիտացիոն գործընթացը պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, օրինակ՝ օրթոպեդի, նյարդաբանի և ռեաբիլիտոլոգի համատեղ խորհրդակցություն՝ վերականգնման օպտիմալ տակտիկան ընտրելու համար։ Ընդ որում՝ կարևոր է մշտապես հետևել դինամիկային, ոչ թե սահմանափակվել մեկանգամյա միջամտությամբ։ «Չայկա» կլինիկայում կա հնարավորություն շրջապատել հիվանդին անհրաժեշտ ուշադրությամբ և հոգատարությամբ, որպեսզի վերականգնողական աշխատանքի արդյունքները հնարավորինս արագ լինեն։