Եթե դուք կարդում եք այս հոդվածը, հավանաբար ցանկանում եք համոզվել, որ առողջության հետ որևէ խնդիր չկա։ Դրահամար էլ գոյություն ունեն սկրինինգային ծրագրերը (Checkup), որոնք նախատեսված են առողջ մարդկանց ստուգելու համար։
Կարևոր է նշել — առողջ մարդկանց։ Եթե Ձեր մոտ արդեն առկա են որևէ ախտանշաններ կամ հայտնի հիվանդություններ, ապա դրանց առումով հարկավոր է դիմել բժշկին։ Նման դեպքում մենք խոսում ենք ոչ թե checkup-ի, այլ հիվանդության ընթացքի հետեւման (դիտարկման) մասին։
checkup ≠ դիտարկում
Ինչպես ենք կազմել մեր Checkup ծրագիրը
Հաճախ Checkup ծրագրերը ներառում են բազմաթիվ անալիզներ և հետազոտություններ — իսկ եթե հանկարծ ինչ-որ տեղ նորմայից շեղում կա՞։ Սակայն մեր մեծահասակների համար նախատեսված ծրագիրը կտարբերվի այն ամենից, ինչ սովորաբար առաջարկում են կլինիկաներում։
Դրա համար կան մի քանի պատճառներ.
1. Ցանկացած հետազոտություն, բացի պոտենցիալ օգուտից, ունի նաև պոտենցիալ վնաս։
Օրինակ: Գաստրոսկոպիայի դեպքում հնարավոր է հայտնաբերել ստամոքսի փոփոխություններ — սա լավ է։ Բայց գաստրոսկոպիայի ընթացքում կարելի է վնասել կերակրափողը — սա վատ է։
2. Առանց ցուցումների կատարված հետազոտությունները կարող են հանգեցնել հիպերդիագնոստիկայի։
Սա նշանակում է, որ հնարավոր է հայտնաբերվեն փոփոխություններ, որոնց հետևանքով ոչինչ անել չի պահանջվում, բայց դրանք առկա են։ Օրինակ, ՈւՁՀ կատարելով կարելի է հայտնաբերել լյարդի կիստա կամ անոթի ոլորունություն։
3. Հետազոտությունները կարող են տալ կեղծ դրական արդյունքներ։
Ինտերնետում տարածված են պատմություններ, երբ մարդուն դնում են սարսափելի ախտորոշում, բայց իրականում եղել է անալիզի սխալ։
4. Հետազոտությունները կարող են տալ կեղծ բացասական արդյունքներ։
Նման դեպքում մարդն իսկապես կարող է ունենալ հիվանդություն, սակայն հետազոտությամբ այն սխալմամբ բացառվել է։ Հետագայում նորից կասկածել հիվանդությունը կարող է դժվար լինել։
Միացյալ Նահանգներում գործում է անկախ կազմակերպություն (USPSTF), որը վերլուծում է հետազոտություններն ու ընտրում այնպիսի հետազոտություններ, որոնց օգուտը գերազանցում է ռիսկերը։ Մեր Checkup ծրագիրը հիմնականում հիմնվում է նրանց տվյալների վրա։ Մեզ համար կարևոր է, որ հետազոտությունը չարվի «հենց այնպես»։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարցի են պատասխանում հետազոտության արդյունքները, և որ հետազոտության կիրառման օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը։
Մեր ծրագրի յուրաքանչյուր կետ նույնպես համադրվում է մասնագիտական բժշկական համայնքների առաջարկությունների հետ, օրինակ, սրտաբանների և ուռուցաբանների ընկերությունների ցուցումներով։
Բացի այդ, մեր Checkup-ում ընդգրկել ենք նաև Աշխարհային առողջապահական կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կողմից մեծահասակների համար առաջարկվող պատվաստումները։
Ծրագրի գլխավոր մաս
Այդուհանդերձ, մեր Checkup ծրագրի գլխավոր մասը ոչ թե հետազոտությունն է, այլ մեր մասնագետների խորհրդակցությունները.
- Թերապևտը մանրամասն կխոսի ձեր առողջության մասին, կանցկացնի զննում, կհայտնի հիվանդությունների հնարավոր ռիսկի գործոնները, կքննարկի առաջարկվող պատվաստանյութերն ու անալիզների արդյունքները, ինչպես նաև կտրամադրի առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհուրդներ։
- Գինեկոլոգը կանցկացնի զննում, կհայտնի սեռական համակարգի և կաթնագեղձերի հնարավոր ռիսկի գործոնները և կխորհրդակցի կանացի առողջության վերաբերյալ։
- Հոգեբույժը կանցկացնի թեստեր անհանգստության և դեպրեսիայի համար, կպատասխանի հոգեկան առողջության վերաբերյալ հարցերին և խորհուրդներ կտա դրա պահպանման համար։
Սկրինինգի արդյունքը
Մեր ծրագիրը թույլ կտա բացառել այն հիվանդությունները, որոնք կարող են նվազեցնել կյանքի որակն ու տևողությունը։ Ձեզ համար կկազմվի հետագա սկրինինգի պլան, ինչպես նաև կտրվեն ապրելակերպի վերաբերյալ խորհուրդներ։
Այն դեպքում, եթե բժիշկները հայտնաբերեն հիվանդություններ, մենք կկազմենք հետագա հետազոտությունների և բուժման պլան։
Ստորև ներկայացված են Checkup ծրագրեր, կախված Ձեր տարիքից և սեռից։ Միևնույն ժամանակ, Ձեր Checkup-ի բովանդակությունը կլինի անհատականացված — եթե, օրինակ, Դուք ունեք թարմ անալիզներ վիրուսային հեպատիտների վերաբերյալ, ապա նորից դրանք հանձնելու կարիք չի լինի։ Կամ եթե Դուք չեք ցանկանում անցնել սկրինինգի որևէ մաս, մենք այն կհանենք Ձեր ծրագրից։ Մենք ցանկանում ենք, որ մեր տրամադրված ծառայությունները օգտակար լինի Ձեզ համար!
Մենք հոգ ենք տանում Ձեր մասին։