Թոփ-թոփ-քայլում է փոքրիկը։ Մայրիկի հետ ճանապարհով։
Փոքրիկի առողջ և վստահ առաջին քայլերի հիմքը, առանց չափազանցության, առողջ կոնքազդրային հոդերն են։ Ազդրի գլխիկի ճիշտ ձևը, ամուր կապանային ապարատը և ամենակարևորը՝ ազդրի գլխիկի ճիշտ դիրքը կոնքոսկրի խորշում։
Մինչև 6 ամսական երեխաների մոտ կոնքազդրային հոդերի առանձնահատկությունն այն է, որ ազդրի գլխիկը հիմնականում կազմված է աճառային հյուսվածքից, քացախափոսը (խորշը, որտեղ տեղակայվում է գլխիկը) համեմատաբար մակերեսային է, և ացդրի գլխիկի մեծ մասը գտնվում է քացախափոսից դուրս։ Այս ամենը նախադրյալներ է ստեղծում, որ գլխիկը հեշտությամբ դուրս գա փոսից ձևավորելով դիսլոկացիա կամ, այլ կերպ ասած, ազդրի հոդախախտ։
Երեխաների ոսկրերի ևս մեկ կարևոր առանձնահատկություն է դրանց կազմը․ օրգանական նյութերը կազմում են մինչև 55%, ինչը ապահովում է դրանց էլաստիկությունը, նվազ կոտրելիությունը և աճառների պլաստիկությունը։
Հենց այդ պատճառով էլ կոնքազդրսյին հոդի դիսպլազիայի վաղ ախտորոշումը՝ 1–3 ամսականում, ունի առաջնային նշանակություն։ Քանի դեռ կոնքազդրային հոդը ամբողջությամբ չի ձևավորվել, ժամանակին սկսված բուժումը մեծամասամբ բերում է լիարժեք ապաքինման։
Մեր կլինիկայում ուլտրաձայնային հետազոտության միջոցով կատարվում է ազդրի գլխիկի դիրքի քանակական գնահատում քացախափոսում ըստ R. Graf մեթոդի, գնահատվում է գլխիկի ծածկվածության աստիճանը աճառային շրթունքով, քացախափոսի ձևը, ինչպես նաև օստիֆիկացիայի կորիզի վիզուալիզացիան։
Փորձեք չբաց թողնել մանկաբույժի պլանային զննումները և ժամանակին կատարել անհրաժեշտ սքրինինգային հետազոտությունները, այդ թվում՝ կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը։ Ժամանակին հայտնաբերված պաթոլոգիան օգնում է բժիշկներին ընտրել ճիշտ վարման տակտիկա և բուժում՝ ապահովելով բարենպաստ կանխատեսում փոքրիկ պացիենտի համար։
@booking
Բժիշկ՝ Ձուկաևա Ալյոնա Վլադիմիրովնա
Կլինիկա՝ «Չայկա Արմենիա» կլինիկա
Ծառայություն՝ Ուլտրաձայնային ախտորոշման բժշկի խորհրդատվություն