Բլոգ

Աուտիզմ. ի՞նչ է կարևոր իմանալ բոլորին?

Ապրիլի 21-ին, ժամը 15։00-ին Chaika Armenia-ում քննարկելու ենք՝ «Աուտիզմ. ի՞նչ է կարևոր իմանալ բոլորին»։

 

Բանախոսներ՝

  • Գայանե Սաֆրոնովա՝ մանկաբույժ
  • Յուլիա Դեվետյարովա՝ Ադապտիվ ֆիզիկական հրահանգիչ՝ ԱՍԽ ունեցող երեխաների համար
  • Քրիստինա Գովորուխինա՝ վարքային վերլուծաբան


ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆՔ:

 1 Փաստեր և առասպելներ աուտիզմի մասին

 2 Պատվաստում և ԱՍԽ. արդյո՞ք կապ կա

 3 Ի՞նչ է կիրառական վարքագծի վերլուծությունը։

 4 Ինչո՞ւ է սպորտը կարևոր աուտիզմ ունեցող երեխայի համար

 5 Իմ երեխայի ԱՍԽ. պատմություններ առաջին դեմքից

 6 Ձեր հարցերի պատասխանները

Ապրիլ ամիսն ընդունման և տեղեկության տարածման ամիսն է աուտիզմի մասին։ Մենք հավատում ենք, որ կկարողանանք ձեզ հետ կիսվել այն տեղեկատվությամբ, որը կարևոր է իմանալ բոլորին։

Մենք խնդրել ենք մանկաբույժին պատմել աուտիզմի մասին տարածված առասպելների մասին։ Արդյո՞ք ճիշտ է, որ աուտիզմ ունեցող մարդիկ մեկուսացած են և չեն ցանկանում շփվել։ Կարելի՞ է բուժել աուտիզմը։ Ինչո՞ւ չպետք է վախենալ առանձնահատուկ մարդկանցից։

Հրավիրված բանախոսները՝ վարքային վերլուծաբանն ու ԱՖԿ մասնագետը, կկիսվեն ապացուցողական մեթոդներով, որոնք կարող են ավելի հեշտ և հարմարավետ դարձնել աուտիզմ ունեցող մարդկանց կյանքը։

Նաև հրավիրել ենք աուտիզմ ունեցող երեխաների ծնողներին կիսվել իրենց փորձով։ Բաց և անկեղծ՝ ուրախությունների, դժվարությունների և ընդունման մասին։


Միացեք մեզ, որպեսզի այս ոչ տեսանելի թեման դառնա կարևոր։

Բոլոր հյուրերին՝ 7% զեղչ բժիշկի ընդունելության համար Chaika Armenia-ում։

Տարածեք տեղեկությունը։

Սպասում ենք ձեզ ապրիլի 21-ին, ժամը 15։00-ին Chaika Armenia-ում, հասցե՝ Մարգարյան 6/2։

Skip to content