Բլոգ

Արյան շերտեր տակդիրում։ Հնարավոր պատճառները և կապը ալերգիայի հետ

Գայանե Սաֆրոնովա

Մանկաբույժ • Մանկական գաստրոէնտերոլոգ

Ծնողների կողմից տակդիրում արյան շերտեր նկատելու հիմնական պատճառը ալերգիկ պրոկտոկոլիտն է։ Իհարկե, կարող են լինել նաև այլ պատճառներ, ուստի նման ախտանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ դիֆերենցիալ ախտորոշում անցկացնելու համար։ Այսօր կխոսենք ամենատարածված պատճառի մասին։

Ալերգիկ պրոկտոկոլիտը սա աղիների բորբոքային հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է նորածինների մոտ կյանքի առաջին ամիսներին։ Այն առաջանում է սննդի որոշակի սպիտակուցների նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով։

Հիմնական ախտանիշները

— Արյան շերտեր կղանքի մեջ (սովորաբար փոքր քանակությամբ)

— Սպիտակուցային լորձի առատություն կղանքում

— Դիարեա

— Կոլիկներ կամ որովայնի ցավ

— Անհանգստություն կերակրման ընթացքում կամ դրանից հետո

Պատճառները

Հիմնական պատճառը սննդի սպիտակուցների նկատմամբ ալերգիկ ռեակցիան է։ Նորածինների դեպքում դա հաճախ կապված է կովի կաթի սպիտակուցների հետ, որոնք կարող են անցնել մայրական կաթի կամ կաթնախառնուրդի միջոցով։ Ավելի մեծ երեխաների և մեծահասակների մոտ պատճառ կարող են լինել այլ սննդային ալերգիա։ Կից ֆայլ սննդի օրագիր պահելու և բացառման մթերքների վերաբերյալ:

Ախտորոշում

Հիմնականում ախտորոշումը կատարվում է կլինիկական պատկերի հիման վրա։ Հազվադեպ, «կարմիր դրոշակներ» ունեցող դեպքերում, կարող են առաջարկվել լրացուցիչ հետազոտություններ։

Բուժում

— Ալերգենի բացառումը սննդակարգից (նորածինների մոտ ‘ մոր սննդակարգից )

Բացառվում են սննդից:

Բոլոր այն մթերքները, որոնք պարունակում են կովի կաթի սպիտակուցներ (ներառյալ ամբողջական կաթը, բոլոր թթվասերները, պանիրը, կաթնաշոռը, կարագը) և այն մթերքները, որոնցում կարող են լինել այս բաղադրիչները, ինչպես նաև այլ կենդանիների կաթից ստացված մթերքները, տավարի և հորթի միս։

Բարձրալերգենային մթերքները – ձու, գետնանուշ, ընկույզներ, ձուկ, ծովամթերք, սոյա։

-Եթե երեխան կաթնախառնուրդ է ստանում, խորհուրդ է տրվում անցնել ամբողջական հիդրոլիզատի հիման վրա պատրաստված խառնուրդի, քանի որ սոյան և այծի կաթը նույնպես հաճախ կարող են ալերգեն լինել այսպիսի երեխաների համար։

— Համախտանիշային թերապիա՝ ԱԿԿՆ դրսևորումների թեթևացման համար (սիմետիկոն):

Կանխատեսում

Երեխաների մեծ մասի մոտ ալերգիկ պրոկտոկոլիտը անցնում է 1-2 տարեկանում։ Այնուամենայնիվ, կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և առանց բժշկական հսկողության սննդակարգում չներառել ալերգենը։ Կաթի և կաթնամթերքի հետադարձ ներառման համար գոյություն ունի կաթնամթերքային աստիճան, ըստ որի, ծնողների հետ միասին, դուք կարող եք ետ վերադարձնել մթերքքը:

Եթե աթոռի մեջ հայտնաբերվի արյուն կամ արյան շերտեր, պարտադիր դիմեք բժշկին։

Skip to content