Բլոգ

Ապահովագրական ընկերությունների փոխհատուցման պայմանները:

Հարգելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի բազմաթիվ ապահովագրական ընկերություններ փոխհատուցում են «Չայկա Արմենիա» կլինիկայում բժշկական ծառայությունների ծախսերը։

Փոխհատուցում ստանալու համար կարևոր է, որ ձեր դիմելու պատճառը լինի ապահովագրական դեպք՝ համաձայն ձեր պայմանագրի պայմանների։ Այս դեպքում անհրաժեշտ է ապահովագրական ընկերությանը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Կտրոն, Ինվոյս, Բժշկի զննման արձանագրություն:

Ավելի մանրամասն փոխհատուցման հնարավորությունների և սահմանափակումների մասին տեղեկացեք ձեր ապահովագրական ընկերությունում։

Մեր բլոգում պարբերաբար կթարմացնենք ապահովագրական ընկերություններից ստացված տեղեկությունները։

Ապահովագրական ընկերություններն ու փոխհատուցման պայմանները․

Ingo — Փոխհատուցվում է 100%, եթե պայմանագրով սահմանափակումներ չկան։ Եթե կա սահմանաչափ, փոխհատուցումը կատարվում է պայմանագրի պայմաններին համապատասխան։

Rego — Խորհրդատվության փոխհատուցումը՝ 8000 դրամ։ Վերլուծությունների փոխհատուցումը կախված է դրանց տեսակից, մանրամասները կարելի է ճշտել ապահովագրական ընկերությունում։

Նաիրի — Փոխհատուցվում է համաձայն ընկերության և ապահովագրական պայմանագրի պայմանների։

Արմենիա — Փոխհատուցվում է մասնագետի ընդունելության միջին արժեքը Հայաստանի կլինիկաների համար՝ ոչ ավել քան 10,000 դրամ։ Փոխհատուցման գումարը կարելի է ճշտել ապահովագրական ընկերությունում։

LIGA — Փոխհատուցումը կատարվում է ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան։

SIL — Փոխհատուցումը կատարվում է պայմանագրի պայմանների համաձայն։

Efes — Փոխհատուցվում է 100%, եթե պայմանագրով սահմանափակումներ չկան։ Եթե կա սահմանաչափ, փոխհատուցումը կատարվում է պայմանագրի պայմաններին համապատասխան։

*Տեղեկատվությունը թարմացվել է 24.07.2024

 

 

Skip to content