Բլոգ

10 միջոց ինչպես ամրապնդել երեխայի իմունիտետ:

Գայանե Սաֆրոնովա

Մանկաբույժ • Մանկական գաստրոէնտերոլոգ

1. Հավասարակշռված սնունդ

Ապահովեք երեխային բազմազան սննդակարգ, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ամբողջահատիկային սննդով և ցածր յուղայնությամբ սպիտակուցներով։ Փոքր տարիքի երեխաների համար հետևեք «մի բուռ սննդի» սկզբունքին, իսկ ավելի մեծերի համար՝ Հարվարդյան ափսեի ադապտացված տարբերակին։

2. Բավարար քուն

Սահմանեք կանոնավոր քնի ռեժիմ։ Դպրոցական տարիքի երեխաները պետք է քնեն 9-11 ժամ, Մինչդպրոցականները՝ 10-13 ժամ։ Պատանիների համար կարևոր է ոչ միայն քնի ժամաքանակը, այլև՝ ռեժիմը։

3. Ֆիզիկական ակտիվություն

Խրախուսեք երեխային ամենօրյա ակտիվություն մաքուր օդին՝ առնվազն 1 ժամ։

4. Հիգիենա

Սովորեցրեք երեխային ճիշտ լվանալ ձեռքերը և պահպանել անձնական հիգիենան։ Սա կօգնի կանխել բազմաթիվ աղիքային վարակների տարածումը։

5. Կոփում

Կարգուկանոնով ներմուծեք ամրացնող պրոցեդուրաներ՝ օդային վաննաներ, շփում,կոնտրաստային ցնցուղ։ Մի ծածկեք երեխաներին չափից շատ։ Հիշեք, որ երեխաների ջերմափոխանակությունը տարբերվում է մեծահասակներից։

6. Սթրեսի նվազեցում

Ստեղծեք հանգիստ ընտանեկան միջավայր և սովորեցրեք երեխային սթրեսի հաղթահարման մեթոդներ և թուլացման տեխնիկաներ։

7. Վիտամիններ և հանքանյութեր

Խորհրդակցեք մանկաբույժի հետ վիտամինների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ, հատկապես՝ վիտամին D-ի։ Հիշեք, որ իմունոմոդուլյատորները և կենսաակտիվ հավելումները (ԿՍՀ-երը) չեն ապահովում երեխաների առողջության համար դրական արդյունքներ և կարող են առաջացնել դեղորայքային հեպատիտ

8. Կրծքով կերակրում

Նորածինների համար՝ կերակրեք կրծքով որքան հնարավոր է երկար։ Սա ապահովում է երեխային կարևոր հակամարմիններով։ Միևնույն ժամանակ, պահպանեք ատամնաբույժների առաջարկած կանոնները։

9. Շաքարի սահմանափակում

Նվազեցրեք շաքարի և վերամշակված սննդի օգտագործումը, որոնք կարող են բացասաբար ազդել երեխայի ընդհանուր ինքնազգացողության վրա։

10. Ամենակարևոր և հուսալի միջոցը երեխայի իմունային համակարգը ուժեղացնելու և նրան լուրջ հիվանդություններից պաշտպանելու համար ներկայումս պատվաստումն է։

Հիշեք, որ իմունիտետի ամրապնդումը համապարփակ և շարունակական գործընթաց է։ Եթե կասկածներ ունեք երեխայի իմունիտետի վիճակի վերաբերյալ կամ կասկածում եք առաջնային իմունային անբավարարություն, խորհրդակցեք բժշկի հետ։

Skip to content