Բլոգ

Ի՞նչ են էմոլենտները և ինչի համար են դրանք անհրաժեշտ

Իրինա Օբլոգինա

Մանկաբույժ

Էմոլենտները— հատուկ մշակված կրեմներ են, որոնք ինտենսիվորեն փափկեցնում և, ամենակարևորը, խոնավացնում են մաշկը: Էմոլենտը ունի կրեմի յուրահատուկ կառուցվածք: Ճարպերը (լիպիդները) և ջուրը միացված են կայուն միացության, որը կիրառվում է մաշկի վրա և վերականգնում է մաշկի լիպիդային հավասարակշռությունը: Իսկ այն հիվանդությունների համար, որտեղ այդ հավասարակշռությունը միշտ խախտված է (օրինակ, ատոպիկ դերմատիտ, իխթիոզ, պսորիազ և այլ հիվանդություններ), ստեղծում է արհեստական պաշտպանիչ շերտ՝ պաշտպանելով մաշկը չորացումից, վնասումից, հետևաբար նաև միկրոբային բազմազանության խանգարումից և վարակումից:

Որպեսզի քսուքը համարվի էմոլենտ, նրա կազմի մեջ պետք է լինեն հետևյալ նյութերը:

  • Օկլյուզիվ գործակալներ (օկլյուտանտներ): Սրանք լիպիդներ են, ինչպես վազելինը, լանոլինը, հանքային յուղը, բուսական յուղերը, սիլիկոնները և այլն: Նրանք մաշկի մակերեսին ստեղծում են թաղանթ և կանխում են ջրի գոլորշացումը:
  • Խոնավացնող միջոցներ (հումեկտանտներ) (գլիցերին, կաթնաթթու, հիալուրոնաթթու, մեզանյութ): Դրանք ներգրավում և պահում են ջուրը:
  • Ֆիզիոլոգիական լիպիդներ (ռեպարանտներ) (խոլեստերին, ցերամիդներ և ազատ ճարպաթթուներ): Հաճախ դրանք բուսական նյութեր են, օրինակ՝ ավոկադոյի, կարիտեի յուղերը և այլն: Այս նյութերն նույնպես փափկեցնում են մաշկը և նպաստում վերականգնմանը:

Էմոլենտները տարբերվում են ըստ կառուցվածքի և կոնսիստենցիայի: Կան կրեմներ, կաթնային, սփրեյ, փրփուր, գել-կրեմ, լոսյոն-էմուլսիա, բալզամ, ստիկներ:

  • Կաթնային — ամենաթեթև կառուցվածք ունեցող նյութն է, լավ խոնավեցնում է մաշկը, հարմար է նորմալ մաշկի համար, արտաքինից չճարպոտ է, սակայն բավականին արագ գոլորշանում է, ուստի չի համապատասխանում վնասված մաշկին:
  • Կրեմներ — սովորաբար ունեն ավելի խիտ կազմ, ավելի ճարպոտ են և հաճախ օգտագործվում են վնասված մաշկին, որտեղ նրանք ունեն վերականգնող և պաշտպանիչ հատկություններ:
  • Բացի այդ, կարելի է ընտրել տարբեր կրեմներ մեզանյութով (թեփոտումը ավելի խոնավեցնելու համար ), դեքսպանթենոլով (ավելի արագ բուժման համար), ցինկով և/կամ ցենտելայով (կարմրուկների չորացման համար): Այս բաղադրիչների ընտրությունը կարևոր է քննարկել ձեր բժշկի հետ:

Էմոլենտները կարելի է օգտագործել 0 տարեկանից սկսած, այդ թվում՝ նորմալ մաշկին, եթե կա ցանկություն:

Էմոլենտների ֆիրմայի ընտրությունը կախված է կազմից, որը ձեզ հարմար կլինի, և մի շարք սուբյեկտիվ գործոններից: Կարելի է փոխել էմոլենտի ֆիրմաները և փորձել տարբեր ձևեր՝ ավելի հարմարավետ ձևաչափ գտնելու համար:

ԿԱՐԵՎՈՐ: Էմոլենտները պետք է կիրառվեն բավարար քանակությամբ, այդ պատճառով շշերի ծավալները հաճախ մեծ են: Սա նորմալ է:

Ամենաշատ օգտագործվող էմոլենտների ֆիրմաները՝ Bioderma, Atopic, La Roche-Posay, Cerave, Էմոլիում, Mustela, Topicrem, Լա-կրի:

Օրինակները ներկայացված են ծանոթացման նպատակով, և չեն հանդիսանում գովազդ:

Skip to content