Բլոգ

Կանանց առողջության օրը

Մայիսի 28-ը Կանանց առողջության պաշտպանության միջազգային օրն է։ Սա առանձնահատուկ օր է, երբ յուրաքանչյուր կին կարող է հոգ տանել իր մասին և, օգտվելով առիթից, այցելել գինեկոլոգի՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար։

Մեր «Chaika Armenia» կլինիկայում մայիսի 28-ին դուք կունենաք բացառիկ հնարավորություն անցնել համալիր հետազոտություն և ստանալ մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն 20% զեղչով։

«Կանանց առողջություն» հասկացությունը ներառում է բազմաթիվ ասպեկտներ՝ սկսած վերարտադրողական առողջության խնամքից մինչև կյանքի որակի պահպանումն ու բարելավումը՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական մակարդակներում։

Գինեկոլոգի կանխարգելիչ հետազոտությունը, առաջին հերթին, արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունն է։ Հիմնական մեթոդներն են ցիտոլոգիան (Պապ-թեստ) և մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) թեստավորումը։ Սքրինինգային հետազոտությունների ժամանակին անցկացման պահպանումը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման երաշխիք է։

Վերարտադրողական ֆունկցիան մեծ նշանակություն ունի բազմաթիվ կանանց կյանքի մեջ։ Մենք կարևոր ենք համարում օգնել մեր հիվանդներին մայրանալու ցանկության իրականացման հարցում՝ առողջության նախապատրաստման և կարգավորման փուլում, ինչպես նաև ապահովել աջակցություն և բուժում, անհրաժեշտության դեպքում, հղիության և ծննդաբերության ընթացքում։

Գինեկոլոգիան նաև նպաստում է կյանքի որակի բարելավմանը ցանկացած տարիքում․ բացի հիվանդությունների բուժումից, օրինակ, էնդոկրին կարգավիճակի շտկումն է, որը կարող է բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը և նվազեցնել օրգանիզմում այլ փոփոխությունների առաջացման ռիսկերը։

Կանանց առողջության պաշտպանության միջազգային օրը մեզ հիշեցնում է ինքնախնամքի կարևորության մասին բոլոր աղջիկների, երիտասարդ կանանց և մեծահասակ կանանց։ «Չայկա» կլինիկայի թիմը ցանկանում է աջակցել մեր հրաշալի հիվանդներին այս օրը և հրավիրում է անցնել համալիր հետազոտություն և ստանալ մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվություն 20% զեղչով, ինչը դարձնում է բժշկի այցելությունը ավելի մատչելի և գրավիչ։

Ձեր առողջության մասին հոգ տանելը Ձեր և ձեր ընտանիքի մասին հոգ տանելն է:

 

Բաց մի թողեք հնարավորությունը հոգալու ձեր առողջության մասին։ Գրանցվելիս մեկնաբանություններում նշեք «կանանց առողջության օրը»։

 

Ակցիան չի տարածվում CheckUP ծրագրի վրա։

Skip to content