Աղիքային վարակները երեխաների մոտ հաճախ ուղեկցվում են լուծով, փսխումով, բարձր ջերմությամբ և այլ ախտանիշներով, որոնք կարող են բերել հեղուկի և էլեկտրոլիտների կորստի։ Ուստի, ճիշտ քանակությամբ ջուր խմելը, հանդիսանում է բուժման և վերականգնման կրիտիկական կարևորություն ունեցող մաս։
Ինչո՞ւ է կարևոր ջուր տալ։
Ջրազրկման կանխարգելում։ Լուծը, փսխումը և բարձր ջերմությունը նպաստում են հեղուկի արագ կորստին։ Ջրազրկումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ երեխայի առողջության համար՝ ներառյալ կենսական նշանակություն ունեցող էլեկտրոլիտների անկում, հոսպիտալացում, իսկ մինչև 1 տարեկան փոքր երեխաների համար կարող է ունենալ մահացու հետևանքներ։
Ինքնազգացողության բարելավում։ Հեղուկի ճիշտ ընդունումը նպաստում է ախտանիշների թեթևացմանը, ինչպիսիք են գլխացավը և հոգնածությունը, որոնք կարող են առաջանալ հեղուկի կորստի հետևանքով։
Իմունային համակարգի աջակցություն։Հիդրատացիան օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ պայքարել վարակի դեմ և պահպանում է բոլոր համակարգերի նորմալ աշխատանքը։
Խորհուրդներ ջուր խմելու վերաբերյալ
Օգտագործեք ռեհիդրացիոն լուծույթներ։Աղիքային վարակներով երեխաների ջուր խմելու համար լավագույն տարբերակը բերանային ռեհիդրացիոն լուծույթներն են (ԲՌԼ): Դրանք պարունակում են աղերի և շաքարների օպտիմալ համադրություն, որոնք օգնում են վերականգնել ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը։
Հեղուկի քանակը։ Խորհուրդ է տրվում երեխային ջուր տալ փոքր չափաբաժիններով։ Փսխման դեպքում նախ պետք է դադարեցնել փսխումը, այնուհետև փոքր չափաբաժիններով՝ 10-20 մլ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ։ Կարելի է օգտագործել օնդանսետրոն դեղամիջոցը, որը կդադարեցնի փսխումը, և երեխային հնարավոր կլինի բերանով ջուր խմել , սակայն դրա չափաբաժինը պետք է հաշվարկի բժիշկը։
Խորհրդանշական հեղուկի քանակը՝ 50-100 մլ յուրաքանչյուր ժամ՝ փոքր երեխաների համար,ավելի մեծ երեխաները կարող են խմել ավելի մեծ քանակությամբ։
Խուսափեք քաղցր ըմպելիքներից։ Հյութերն ու գազավորված ըմպելիքները կարող են սրել լուծը, ուստի պետք է խուսափել դրանցից։
Ե՞րբ դիմել բժշկական օգնության։
Եթե երեխայի մոտ նկատվում են ծանր ջրազրկման նշաններ (հոգնածություն, մաշկի և լորձաթաղանթի չորություն, միզարձակման բացակայություն և այլն), անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն ստանալ հիվանդանոցային պայմաններում։
Եթե նկատում եք երեխայի մոտ աղիքային վարակի նախնական նշաններ, ցանկալի է դիմել մանկաբույժի՝ դիտարկման, հեղուկի ճիշտ քանակի հաշվարկման և համախտանիշային թերապիայի նշանակման համար։

Հեղինակի այլ հոդվածները

10 միջոց ինչպես ամրապնդել երեխայի իմունիտետ:

Զգուշացեք․ հաճախ հիվանդացող երեխաներ. երբ պետք է կասկածել առաջնային իմունոդեֆիցիտ

Արյան շերտեր տակդիրում։ Հնարավոր պատճառները և կապը ալերգիայի հետ

Նորածինների հանկարձակի մահվան համախտանիշը

Ի՞նչ են վաղ մանկության պարօքսիզմները

Մաշկի ցան երեխաների մոտ։ Ինչ անել

Շատրվանները, որոնց վտանգները սովորաբար չենք սպասում

Հիվանդություն «ձեռք-ոտք-բերան»։ Ի՞նչ պետք է իմանան ծնողները։

Իմունոմոդուլյատորները սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) դեպքում

Երեխաների ջրազրկման կանխարգելման կարևորությունը աղիքային վարակների ժամանակ

Կարմրուկ․ ինչու է վտանգավոր և ինչպես պաշտպանել ձեր երեխային

Պատվաստումներ և երեխաների առողջություն. քանդում ենք առասպելները
