Ռուզաննա Ավանեսյան

    Մանկաբույժ
    Երեխաներ միչև 17 տարեկան
    Տիրապետում է լեզուներին
    Անգլերեն, Գերմաներեն, Ռուսերեն, Իսպաներեն

    Իմ մասին

    Բարև ձեզ։

    Իմ անունն է Ռուզաննա Ավանեսյան, ես մանկաբույժ և մանկական ռևմատոլոգ եմ։

    Ինչո՞ւ եմ դարձել բժիշկ։ Դեռ մանկուց ինձ հետաքրքրում էին բնական գիտությունները, և ցանկանում էի օգնել մարդկանց․ այս ամենը իդեալականորեն համատեղվում է բժշկության մեջ։

    Բժշկական ինստիտուտում սովորելու առաջին կուրսերից ինձ սկսեց հետաքրքրել ռևմատոլոգիան՝ որպես բժշկության ոլորտ, որը պահանջում է ախտանշանների խորքային և համակողմանի վերլուծություն և հաճախ իրենից ներկայացնում է բարդ հանելուկների ամբողջություն՝ իսկական մարտահրավեր բժշկի համար։ Հինգերորդ կուրսում, մանկական հիվանդությունների ցիկլին ծանոթանալուց և մանկական ռևմատոլոգիայի հիանալի խմբակին մասնակցելուց հետո, ես որոշեցի դառնալ մանկաբույժ։

    Ես ընդունում եմ 0-ից մինչև 18 տարեկան պացիենտների։ Բուժման ընթացքում առաջնորդվում եմ ապացուցողական բժշկության սկզբունքներով։

    Իմ մասնագիտական գործունեության ընթացքում ես աշխատել և անցել եմ ստաժավորումներ տարբեր կլինիկաներում և երկրներում, հանդիսանում եմ ավելի քան 10 գիտական հոդվածների հեղինակ և ունեմ դասավանդման փորձ։ Ինձ համար կարևոր է շարունակաբար խորացնել իմ գիտելիքները և հետևել իմ ոլորտում պացիենտների հետազոտման և բուժման նոր ուղեցույցներին, քանի որ բժշկական գիտությունը մշտապես զարգանում է։ Վերջին 20-30 տարիների ընթացքում մեր հնարավորությունները ծանր հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում բազմապատկվել են՝ զգալիորեն բարելավելով դրանց կանխատեսումը։

    Իմ գիտական հետաքրքրությունների շրջանակում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում երեխաների մոտ հենաշարժիչ համակարգի հիվանդությունները և համակարգային հիվանդությունները։

    Իմ մասնագիտության մեջ նաև շատ կարևոր են հաղորդակցական հմտությունները։ Այդ պատճառով ես մշտապես աշխատում եմ դրանց կատարելագործման վրա․ անցել եմ բժշկական հաղորդակցության մի շարք դասընթացներ, սովորել եմ էրիկսոնյան հիպնոզի հիմունքները, ուսումնասիրում եմ փոքրիկ պացիենտների հոգեբանությունը, այդ թվում՝ ինչպես անցկացնել զննումը հնարավորինս քիչ տրավմատիկ նրանց համար։


    Կրթություն

    1999 - Մոսկվայի բժշկական ակադեմիա Ի.Մ. Սեչենովի անվան, «Բուժական գործ» մասնագիտությամբ, կարմիր դիպլոմ

    1999 - 2001 - օրդինատուրա մանկաբուժության գծով Մոսկվայի  միջազգային բժշկական ակադեմիայի մանկական կլինիկայի բազայում, Մոսկվա

    2004 - ասպիրանտուրա Մոսկվայի  միջազգային բժշկական ակադեմիայի մանկական ռևմատոլոգիայի բաժանմունքում, թեկնածուական ատենախոսություն «Յուվենիլ դերմատոմիոզիտ. ընթացքը և գլյուկոկորտիկոիդային թերապիայի տարբեր ռեժիմների արդյունավետությունը» թեմայով

    2015 - Առաջին պետական բժշկական համալսարան (Վ.Ա. Նասոնովայի անվան ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ), առաջնային վերապատրաստում «Ռևմատոլոգիա» մասնագիտությամբ

    2016 - «ՖՄԲԱ որակավորման բարձրացման ինստիտուտ», մասնագիտական վերապատրաստում «Ուլտրաձայնային ախտորոշում» մասնագիտությամբ

    2004 - Hospital for Special Surgery, Նյու Յորք, ԱՄՆ, ստաժավորում մանկական ռևմատոլոգիայի գծով

    2016 - Իսրայելի առաջատար մանկական բժշկական կենտրոն «Շնայդեր», ստաժավորում մանկական ռևմատոլոգիայի գծով

    2019 - անցել եմ հատուկ պատրաստություն երեխայի վարքի կառավարման վերաբերյալ անհարմար միջամտությունների ժամանակ (էրիկսոնյան հիպնոզ), Մոսկվա

    Գիտական գործունեություն

    · ավելի քան 10 գիտական հոդվածների համահեղինակ

    · հանդես եմ եկել պոստերային զեկույցով EULAR ռևմատոլոգների կոնգրեսում

    Աշխատանքային փորձ

    1999-2004 - Ի.Մ. Սեչենովի անվան մանկական կլինիկա, կլինիկական օրդինատուրա և ասպիրանտուրա

    2004-2006 - Ի.Մ. Սեչենովի անվան, մանկական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ (մանկական հիվանդությունների դասընթացի դասավանդում ուսանողներին)

    2005-2006 - Երեխաների առողջության գիտական կենտրոն, ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ

    2005-2009 - Ի.Մ. Սեչենովի անվան, մանկաբուժության ամբիոնի ասիստենտ մանկական ռևմատոլոգիայի դասընթաց(մանկական ռևմատոլոգիայի դասընթացի դասավանդում ուսանողներին և բժիշկներին)

    2009-2015 - Ամերիկյան բժշկական կենտրոն Մոսկվայում, մանկաբույժ և ռևմատոլոգ բժիշկ

    2015-2025 - «Ֆենթեզի» կլինիկա Մոսկվայում, մանկաբույժ և ռևմատոլոգ բժիշկ

    2018-2022 - Երեխաների առողջության գիտական կենտրոնի խորհրդատվական-ախտորոշիչ կենտրոն, բժիշկ-ռևմատոլոգ