Մելանոման մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկն է, սակայն վաղ հայտնաբերման դեպքում ախտորոշման և բուժման ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս արդյունավետորեն պայքարել հիվանդության դեմ։ Հենց այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում մայիս ամիսը նվիրված է մելանոմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կանխարգելմանը և վաղ ախտորոշմանը։
Մելանոմայի ամսվա շրջանակում մեր կլինիկան կազմակերպում է հատուկ միջոցառում պացիենտների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ մաշկի առողջության և արևից պաշտպանության ժամանակակից մոտեցումների մասին։
Բաց հանդիպում բժիշկների հետ - մայիսի 23-ին, ժամը 11:00-ից 12:00
Հրավիրում ենք ձեզ դասախոսություն-հանդիպման, որը նվիրված է մելանոմայի կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը։
Միջոցառման ընթացքում կլինիկայի բժիշկները կպատմեն՝
խալերի և մաշկի ինչպիսի փոփոխություններն են պահանջում ուշադրություն,
ինչպես ինքնուրույն հետևել մաշկի վիճակին,
ովքեր են գտնվում մելանոմայի զարգացման ռիսկի խմբում,
ախտորոշման ինչ ժամանակակից մեթոդներ են կիրառվում այսօր,
ինչու է վաղ հայտնաբերումը վճռորոշ նշանակություն ունենում,
ինչպես ճիշտ պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
Մենք կփորձենք հանդիպումը դարձնել առավել գործնական և օգտակար — հնարավոր կլինի հարցեր ուղղել մասնագետներին և քննարկել արևի, SPF միջոցների և մաշկի քաղցկեղի վերաբերյալ տարածված միֆերի մասին:
Հանդիպումն անցկացվում է La Roche-Posay բրենդի հետ համատեղ*
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կանոնավոր օգտագործում են SPF, հաճախ այն քսում են անբավարար քանակությամբ կամ սխալ ձևով։ Հանդիպման ընթացքում մանրամասն կքննարկենք, թե իրականում ինչպես է աշխատում ֆոտոպաշտպանությունը և ինչպես այն դարձնել մաշկի առողջության ամենօրյա խնամքի մի մասը։
Հյուրերը կկարողանան մասնակցել արևապաշտպան միջոցների ճիշտ կիրառման վարպետության դասին (արևապաշտպան միջոցների փորձանմուշներ կտրամադրվեն)։
Մելանոմայի ախտորոշման հատուկ ընդունելություններ՝ 25% զեղչով
Մայիսի 24-ից 31-ը կլինիկայում կանցկացվեն հատուկ թեմատիկ ընդունելություններ՝ նվիրված մելանոմայի վաղ հայտնաբերմանը։
Հնարավոր կլինի գրանցվել կլինիկայում մաշկաբանի կամ ուռուցքաբանի խորհրդատվության 25% զեղչով։
Այցի ընթացքում բժիշկը կանցկացնի մաշկի զննում և պիգմենտային գոյացությունների գնահատում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կտա հետագա հսկողության կամ հետազոտության վերաբերյալ խորհուրդներ։
Զեղչ ստանալու համար գրանցման ժամանակ անհրաժեշտ է նշել հետևյալ մեկնաբանությունը՝
«մելանոմայի ախտորոշում»։
Ինչու՞ է կարևոր հետազոտվել
Մելանոման կարող է զարգանալ աննկատ և վաղ փուլերում չառաջացնել որևէ ախտանիշ։ Բժշկին դիմելու պատճառ կարող են լինել՝
խալի չափի, ձևի կամ գույնի փոփոխությունը,
ասիմետրիայի առաջացումը,
անհարթ եզրերը,
ոչ միատարր գույնը,
քորը, արյունահոսությունը կամ գոյացության վնասվելը,
նոր, արագ փոփոխվող պիգմենտային տարրերի առաջացումը։
Միևնույն ժամանակ, մաշկի բազմաթիվ փոփոխություններ լինում են բարորակ - և հենց ժամանակին իրականացված զննումն է օգնում տարբերակել անվտանգ վիճակները այն դեպքերից, որոնք պահանջում են լրացուցիչ ուշադրություն։
Ուրախ կլինենք Ձեզ տեսնել միջոցառմանը և պատասխանել Ձեր հարցերին՝ կապված մաշկի առողջության և մելանոմայի կանխարգելման հետ։
Բժիշկ ուռուցքաբան՝ Ալեքսանդրա Բելոգուրովա
Բժիշկ մաշկաբան ՝ Հասմիկ Վարժապետյան
Բժիշկ մաշկաբան՝ Էլվիրա Գոնչարովա
*Սա գովազդ չէ։ Համատեղ հանդիպումը կազմակերպվել է մելանոմայի և դրա կանխարգելման մեթոդների վերաբերյալ իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։