Բլոգ

    Ինչ է պետք իմանալ արգանդի վզիկի քաղցկեղի մասին

    `Иллюстрация: ${item.title}`

    Արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Դեպքերի և մահացությունների մոտ 85%-ը տեղի է ունենում զարգացող երկրներում, որտեղ այն շարունակում է մնալ կանանց մոտ քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկը։ Մարդու պապիլոմավիրուսի (HPV) պերսիստենտ վարակը հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական գործոնը, ընդ որում դեպքերի մոտ 70%-ը պայմանավորված է HPV 16 և 18 տիպերով։

    ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի վզիկի քաղցկեղի վերացման համար

    2020 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնարկեց գլոբալ ռազմավարություն՝ արագացնելու արգանդի վզիկի քաղցկեղի վերացումը որպես հանրային առողջության խնդիր, և 194 երկրներ պարտավորվեցին առաջիկա դարի ընթացքում հասնել այս նպատակին։Սա հնարավոր է՝ ի շնորհիվ բարձր արդյունավետությամբ HPV-ի դեմ պատվաստանյութերի և սքրինինգի արդյունավետ ռազմավարությունների առկայության։

    ԱՀԿ-ի նպատակները մինչև 2030 թվականը (90-70-90)

    Վերացման հասնելու համար (հիվանդացության նվազեցում մինչև տարեկան 100,000 կնոջ հաշվով 4 դեպքից պակաս) ԱՀԿ-ն սահմանել է հետևյալ նպատակները՝ 90% աղջիկներ լիարժեք պատվաստված HPV-ի դեմ մինչև 15 տարեկանը:70% կանայք անցել են սքրինինգ բարձր արդյունավետությամբ թեստով մինչև 35 տարեկանը և կրկնակի՝ 45 տարեկանում:90% կանայք, որոնց մոտ հայտնաբերվել են նախաքաղցկեղային կամ ինվազիվ փոփոխություններ,ստացել են համապատասխան բուժում

    Ինչու է սքրինինգը կարևոր

    Արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է։ Արդյունավետ սկքրինինգային ծրագրերը կարող են կանխել հիվանդությունը՝ հայտնաբերելով նախաքաղցկեղային փոփոխությունները կամ ուռուցքը վաղ փուլերում։Վաղ ախտորոշումը սկրինինգի միջոցով հանդիսանում է մահացության նվազեցման հիմնական գործիքներից մեկը։

    Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել և բուժել, եթե պատվաստումը կիրառվում է արդյունավետ և սքրինինգը կատարվում է կանոնավոր։

    Ավելի քան 50% դեպքերը հանդիպում են այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն անցել սկրինինգ կամ վերջին 5 տարիներին չեն հետազոտվել։

    Մեր հատուկ առաջարկը հունվարին

    Արգանդի վզիկի քաղցկեղի մասին իրազեկման ամսվա շրջանակներում մեր կլինիկայում գործում է 50% զեղչ գինեկոլոգի խորհրդատվության համար՝ սկրինինգ անցնելու դեպքում։Սա հնարավորություն է հոգ տանելու ձեր առողջության մասին և անցնելու կարևոր հետազոտություն հասանելի գնով։ Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը պարզ գործընթաց է, որը կարող է փրկել կյանքը։